Նավալնին թունավորումից հետո առաջին անգամ հարցազրույց է տվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+8.09 oC

Նավալնին թունավորումից հետո առաջին անգամ հարցազրույց է տվել

23:06 01.10.2020

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին կոմայից դուրս գալուց հետո առաջին անգամ հարցազրույց է տվել գերմանական Der Spiegel ամսագրին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Նավալնին լրագրողների հետ շփվել է շուրջ 1 ժամ։

Նա պատմել է, որ օրեցօր իր ինքնազգացողությունը լավանում է, և կարևորը վերադարձել են մտավոր կարողությունները։ Այժմ Նավալնին ապրում է Բեռլինում կնոջ և որդու հետ, իսկ դուստրը վերադարձել է ԱՄՆ՝ ուսումը շարունակելու։

Ըստ բժիշկների՝ Նավալնին կարող է վերականգնվել 90%-ով, գուցե նաև՝ 100%-ով։ Նավալնին նշել է, որ նման է լաբորատոր առնետի, և իր դեպքը հետաքրքիր է բժիշկներին, քանի որ քչերին է հաջողվում ապրել նյարդապարալիտիկ նյութով թունավորումից հետո։

Նավալնին նաև պատմել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման մասին։ Ըստ Նավալնիի՝ դուռը բացվել է, և ներս է մտել Մերկելը, շատ անսպասելիորեն։ Նա մանրամասներ չի ներկայացրել, սակայն ասել է, որ ոչ մի գաղտնի բան չեն քննարկել։

Նավալնին նաև ենթադրում է, որ թույնն իր օրգանիզմ է ներթափանցել մաշկի միջոցով։ Ըստ քաղաքական գործչի՝ ինքն, ամենայն հավանականությամբ, դիպել է թունավորված մակերեսին, այնուհետև ջրով շշին, որի վրա էլ թույնի հետքեր են հայտնաբերվել։ Նավալնիի կարծիքով, թույնը քսել են այնպիսի առարկայի, որից օգտվել է միմիայն ինքը, որպեսզի այլ մարդիկ չտուժեն, ինչպես Բրիտանիայում կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալի թունավորման դեպքում։

Նավալնին պնդում է, որ իր դեմ հանցագործության հետևում կանգնած է Վլադիմիր Պուտինը, և դրա վառ ապացույցը «Նովիչոկի» օգտագործումն է, քանի որ «այն օգտագործելու հրաման կարող էր տալ միայն Անվտանգության դաշնային բյուրոյի ղեկավարը, Ներքին անվտանգության ծառայության ղեկավարը, Գլխավոր հետախուզական վարչության ղեկավարը, որոնք նման որոշում չէին կարող կայացնել՝ առանց Պուտինի հրահանգների»։

Քաղաքական գործիչը նաև հայտնել է, որ վերականգնումից հետո մտադիր է, որքան հնարավոր է արագ, վերադառնալ Ռուսաստան։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵՄ երկրների՝ Նեթանյահուի դեմ ՄՔԴ հրամանը կատարելուց հրաժարվելը երկակի ստանդարտ է․ Բորել

14:27 26.11.2024

ԵՄ երկրների՝ Նեթանյահուի դեմ ՄՔԴ հրամանը կատարելուց հրաժարվելը երկակի ստանդարտ է․ Բորել

Եվրոպացիները պարտավոր են կատարել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշումը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ, հակառակ դեպքում դա կլինի եվրոպական երկակի ստանդարտների դրսեւորում։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ​​ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը, ով դեկտեմբերի 1-ին թոշակի է անցնում։ «ՄՔԴ օրդերն այլընտրանք չէ, դա պարտավորություն է»,- ասել է Բորելը: Նա ընդգծել է, որ ԵՄ երկրները «չեն […] ...

Անահիտ Մանասյանը Մարտունի համայնքի ղեկավարի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները

14:16 26.11.2024

Անահիտ Մանասյանը Մարտունի համայնքի ղեկավարի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 26-ին Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ։ Քննարկվել են համայնքում առկա մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական հիմնահարցերը: Իր խոսքում Պաշտպանն ընդգծել է մարզպետների, համայնքների ղեկավարների հետ արդյունավետ աշխատանքի կարևորությունը, ինչի արդյունքում արձանագրված մի շարք խնդիրներ կարող են ստանալ […] ...

Երևանն ու Լոս Անջելեսը ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր

14:04 26.11.2024

Երևանն ու Լոս Անջելեսը ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր

Երևանն ու Լոս Անջելեսը ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր, որը նպատակ ունի բարելավել երևանցիների կյանքը՝ ներդնելով նոր տեխնոլոգիաներ և զարգացնելով մատուցվող ծառայությունները: ...

Ոստիկանությունը հորդորում է հատկապես բարձրադիր բնակավայրեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

13:53 26.11.2024

Ոստիկանությունը հորդորում է հատկապես բարձրադիր բնակավայրեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Հյուսիս-արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, իսկ լեռնային ու նախալեռնային գոտիներում ու Երևանի բարձրադիր հատվածում տեղումները լինելու են ձյան տեսքով։ «Հորդորում ենք հատկապես բարձրադիր բնակավայրեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: Մաղթում ենք անվտանգ երթևեկություն»,-նշված է Ոստիկանության հաղորդագրության մեջ։ ...

Վրաստանում նախագահական ընտրությունները նշանակվել են դեկտեմբերի 14-ին

13:48 26.11.2024

Վրաստանում նախագահական ընտրությունները նշանակվել են դեկտեմբերի 14-ին

Վրաստանում խորհրդարանը նախագահական ընտրությունները նշանակել է դեկտեմբերի 14-ին, իսկ նախագահի երդմնակալությունը՝ դեկտեմբերի 29-ին։ Որոշմանը հավանություն են տվել իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամները 80 կողմ ձայներով։ Ընտրությունների երկրորդ փուլը (անհրաժեշտության դեպքում) նույնպես տեղի կունենա դեկտեմբերի 14-ին։ Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի խոսքով, կարևոր է, որ ընտրություններն ու երդմնակալությունը տեղի ունենան այս տարի, և որ նախագահի պաշտոնավարման ժամկետը […] ...

Լեհաստանի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմանը

13:37 26.11.2024

Լեհաստանի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմանը

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կարևորեց Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության անհրաժեշտությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում նա նշեց, որ Լեհաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Դուդան անդրադարձավ տարածաշրջանում առկա անկայուն իրավիճակին՝ նշելով, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ իրականացվող ագրեսիան ազդեցություն է ունենում նաև Կովկասի վրա։ Նա ընդգծեց, որ […] ...

BACK_TO_TOP