Ադրբեջանը պատերազմի է ուղարկում իր զինվորներին թմրեցված վիճակում․ ԱՀ նախագահի խոսնակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 02 2025
  • $
    396.58
  • RUBLE
    4.04
  • 413.36
WEATHER
+4.09 oC

Ադրբեջանը պատերազմի է ուղարկում իր զինվորներին թմրեցված վիճակում․ ԱՀ նախագահի խոսնակ

10:27 01.10.2020

Հիմնականում բոլոր այն դիակները, որոնք հայտնվել են հայկական տարածքում, գրեթե բոլորի գրպանում եղել են ներարկիչներ։ Սա վկայում է այն մասին, որ Ադրբեջանը պատերազմի է ուղարկում իր զինվորներին թմրեցված վիճակում։ Այս մասին «Արցախ» տեղեկատվական կենտրոնում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
Նրա խոսքով՝ այս օրերի ընթացքում Ադրբեջանի զոհերի մեծ մասը եղել են Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները։ Հետախուզությունը հստակ փոխանցում է այն մասին, որ միայն մի հատվածում 148 լեզգի է կորուստ տվել։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանում գտնվող օտարերկրացիները եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեն. ՊԵԿ

22:59 05.02.2025

Հայաստանում գտնվող օտարերկրացիները եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեն. ՊԵԿ

ՀՀ ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել Ազգային ժողովում օտարերկրյա քաղաքացիներին վերաբերող պարտավորությունների առնչությամբ տեղի ունեցած քննարկման վերաբերյալ։ «Ազգային ժողովում ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագրման թեմայով հրավիրված քննարկման ժամանակ տեղի է ունեցել թյուրըմբռնում օտարերկրյա քաղաքացիներին վերաբերող պարտավորությունների առնչությամբ։ Մասնավորապես, Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Հայաստանում գտնվող օտարերկրացիները եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեն։ Բացառություն է կազմում այն […] ...

Ո՞ր բարձրաստիճան պաշտոնյայի հետ ԱՄՆ-ում կհանդիպի Փաշինյանը. զրույց Արման Բաբաջանյանի հետ

22:42 05.02.2025

Ո՞ր բարձրաստիճան պաշտոնյայի հետ ԱՄՆ-ում կհանդիպի Փաշինյանը. զրույց Արման Բաբաջանյանի հետ

Այս օրերին ԱՄՆ-ում գտնվող Հայաստանի վարչապետը հանդիպումներ է ունենում ամերիկյան տարբեր կազմակերպությունների և կոնգրեսականների հետ, խոսում Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներից և նրանց ուշադրությունը հրավիրում այդ զարգացումների վրա: Հայ-ամերիկյան հարաբերությունների և Թրամփի վարչակազմի տրամադրվածության մասին հարցերին «Հեռանկար»-ում անդրադարձել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը: ...

Անդրադարձ է եղել ՀՀ և ԻԻՀ միջև այգեգործության, անասնաբուծության և այլ ոլորտներում համագործակցային ծրագրերին

22:13 05.02.2025

Անդրադարձ է եղել ՀՀ և ԻԻՀ միջև այգեգործության, անասնաբուծության և այլ ոլորտներում համագործակցային ծրագրերին

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ գյուղատնտեսության (Ջիհադ) նախարար Ղոլամռեզա Նուրիին: Այս մասին նշվում է Իրանում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ: Կողմերն անդրադարձ են կատարել ՀՀ և ԻԻՀ միջև գործող գյուղատնտեսության հարցերով համատեղ կոմիտեի շրջանակում այգեգործության, մշակաբույսերի, անասնաբուծության, անասնաբուժության ոլորտներում երկկողմ համագործակցային ծրագրերին և հնարավոր նոր ձևաչափերին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում Թեհրանում անցկացնել […] ...

SHANTNEWS

22:00 05.02.2025

SHANTNEWS

Քննարկվել են ՀՀ և Բրազիլիայի խորհրդարանների միջև առավել ամուր կապերի հաստատմանն առնչվող հարցեր

21:51 05.02.2025

Քննարկվել են ՀՀ և Բրազիլիայի խորհրդարանների միջև առավել ամուր կապերի հաստատմանն առնչվող հարցեր

Բրազիլիայում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել դեսպան Արմեն Եգանյանի աշխատանքային հանդիպումը Բրազիլիայի Ազգային կոնգրեսի պատգամավորների պալատի անդամ, Բրազիլիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Արնալդու Ժարդիմի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր՝ ուղղված խորհրդարանական բարեկամության խմբերի շրջանակներում իրականացվող աշխատանքների, ինչպես նաև Հայաստանի և Բրազիլիայի խորհրդարանների միջև առավել ամուր կապերի հաստատման անհրաժեշտության վերաբերյալ։ ...

Անգլիայում մրցավարական նորարարություններ կլինեն

21:39 05.02.2025

Անգլիայում մրցավարական նորարարություններ կլինեն

Անգլիայի Պրեմիեր լիգան հայտարարել է մրցավարական նորարարությունների մասին, տեղեկացնում է Sky Sports-ը: Նախատեսվում է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը գործարկել խաղից դուրս վիճակն արձանագրող ավտոմատ համակարգ: Հաջորդ մրցաշրջանի մեկնարկից Անգլիայի Պրեմիեր լիգայում մրցավարները VAR համակարգի միջոցով կայացրած որոշումները բացատրելու են հենց խաղի ժամանակ խոսափողով, որը լսելի է լինելու ստադիոնում ներկա երկրպագուների ու հեռուստադիտողների համար: Այս նորարարությունն […] ...

BACK_TO_TOP