20:45 30.09.2020
Շիրակի մարզի բնակիչները շարունակում են իրենց աջակցությունը բերել Արցախին ու սահմանին կանգնած զինվորներին։Համայնքներում հավաքված սնունդը,անկողնային պարագաները,հագուստն ու առաջին անհրաժեշտության իրերը հավաքման կենտրոններից բեռնատարներով տեղափոխում են Արցախ։
Այս աշխատանքները կոորդինացնելու հարցում շիրակցիներին օգնում է ապրիլյան պատերազմում զոհված տանկիստ Տիգրան Աբգարյանի եղբայրը ՝ Ժորա Աբգարյանը։ Արցախի շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի առավոտյան սկսված պատերազմական գործողությունների առաջին իսկ օրվանից գտնվում է իր համաքաղաքացիների կողքին ու օգնում բեռները Արցախ հասցնելու գործում։«Ժողովրդի համախմբվածության մասին խոսք չկա,ամբողջ ազգը դարձել է բանակ։Մարդիկ գուզեն ինչ -որ բանով օգտակար լինեն ։Էս ամենը կգնա Արցախ,թող հավաքվի,թող պետք չգա ընդհանրապես,բայց էս պրոցեսը շատ ավելի մարդկանց մոտ ուժեղ էմոցիաներ կառաջացնե,քան ուղղակի ֆիզիկական աշխատանքն է»,-հպարտությամբ ասում է Ժորան։Ժորան 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո ստեղծել է «Տիգրան Աբգարյան» մարտական ակումբը և արդեն 4 տարի է զբաղվում է դիրքերի ամրապնդմանն ուղղված աշխատանքներով։Հանուն Արցախի պատրաստ է ամեն ինչի ։ Նոր է վերադարձել Արցախից , վստահեցնում է՝ մեր սահմանները պահող զինվորները ոչ մի բանի կարիք չունեն,ժողովրդի այս աջակցությունն էլ տղաներին միայն ոգևորում ու քաջալերում է։«Մեր թիմը ամեն օր գնում է Արցախ,գիտենք ինչ է կատարվում ,բանակը որևէ բանի կարիք չունի։Մենք մեր զինվորների սխրանքների մասին վիդեոները տեսնում , հուզվում ենք,իրենք էլ մեր համախմբվածության մասին վիդեոներից են հուզվում։Գիտեք ինչ ՝էն որ կանգնած ես պոստին ու գիտակցում ես,որ էնտեղ մի տատիկ,պապիկ,տղա կամ աղջիկ քեզի համար ամեն ինչ կենեն ,օր դու այդտեղ ամեն ինչով ապահոված լինես,դա ավելի ուժ է քեզ տալիս,դու ավելի ուժեղ քեզի կզգաս ու ավելի պինդ զենքը ձեռքդ կպահես։Մենակ կարևորը մի բան է,որ տղերքը չզոհվին ու ամեն ինչ անենք առանց կորուստների հաղթենք»,-նշում է Ժորա Աբգարյանը։«Տավուշյան դեպքերից հետո ավելի մեծացավ մեր թիմը ,ունեցանք ավելի մեծ համախմբվածություն ու էսօր մենք ավելի ճիշտ ու նպատակային գործ ենք անում»,- ասում է Ժորան։
Նրա կողքին են համախմբվել ապրիլյան պատերազմում զոհված հերոսների ընտանիքների անդամներն ու պատերազմի բովով անցած բոլոր տղաները։Միասին թիկունքից ծառայում են բանակին ու փորձում են ամեն ինչ անել բանակի ամրությունն ու անվտանգությունն ապահովելու համար։«Ապրիլյան պատերազմի մասնակից տղերքիցը շատերը մեր ակումբի մեջ են,նաև մեր ապրիլյան պատերազմում զոհված տղաների ծնողներից ,ովքեր հիմա սահմանում են ։Սա այն պահն է,որ իրենք գնացել են իրենց տղաների հետևից,իրենց տղաների կողքը կանգնելու։Ես որ էրթամ ախպորս զորամաս,ես գիտեմ,որ ես իմ ախպորս կողքին եմ գնացել կանգնելու ու ըդիկ թող սաղ իմանան,մեր տղերքը երբեք չեն զոհվում,իրանք հավերժ կանգնած են դիրքերում ու մեր անվտանգությունը կապահովեն»,-ասում է Ժորան։Ժորային այս օրերին ոգևորում է նաև դպրոցականների ու երիտասարդ տղաների ներգրավվածությունը պատերազմական օրերին ընթացող թիկունքային գործընթացներին,երբ շատերը ցանկանում ու պահանջում են իրենց ևս սահման տանել։
Ապրիլյան պատերազմում զոհված տանկիստ Տիգրան Աբգարյանի եղբայրը նաև անվադողեր հավաքելու և սահման ուղարկելու նախաձեռնության հեղինակն է։ Այս նախաձեռնությունը սկիզբ է առել այն ժամանակ,երբ առաջին անգամ բարձրացել է այն դիրքը , որտեղ զոհվել է եղբայրը՝տանկիստ Տիգրանը ։Հազարավոր անվադողեր գնում են սահմանային դիրքեր։Դրանք զինվորներին պաշտպանելու լավագույն միջոցներից մեկն են համարվում։
«Մենակ անվադողերը սահման տանել դնելով չէ,շատ կարևոր է մարդիկ իմանան,որ անվադողը դրվում է,կապվում արմատուրաներով,էդ ամեն ինչից հետո կատարվում է լուրջ ինժեներական աշխատանք ,որ զինվորը էնտեղ լրիվ անտեսանելի ու անխոցելի դառնա,որովհետև փամփուշտը անվադողից չի անցնում »,- ասում է նախաձեռնության հեղինակը ։
Երկու օրվա ընթացքում Գյումրիում ու Հայաստանի տարբեր բնակավայրերում հավաքվել է 80 հազար անվադող։Դրանք կուտակված են թաղամասերում,կենտրոնական փողոցներում ու տարբեր հաստատությունների բակերում։«Էսօր երեխաներն են անվադողեր հավաքում,մեծերը չեն,էն ժամանակ մեծերն էին հավաքում,հմի արդեն մեծերը դիրքերում են,գիտեն որ կալոսը գուգա,բայց ով է հավաքողը՝ երեխեքը։Կպատկերացնենք իրավիճակը,հինգ,վեց,յոթ տարեկան երեխեքից սկսած արդեն սաղ գիտեն կալոսների առավելությունը։Իմ համար հուզիչ է,որ փոքր երեխան իր հեծանիվի կամ խաղալիք ավտոմեքենայի անվադողերն է բերում ու տալիս սահման ուղարկելու համար»,-ասում է Ժորա Աբգարյանը։
Այս ամբողջ աշխատանքների կազմակերպման ընթացքում Ժորայի կողքին է նրա հայրը,բոլորի հետ հավասար մասնակցում է բեռների տեսակավորմանն ու տեղափոխմանը ։
14:40 24.11.2024
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով13:00 24.11.2024
Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները12:20 24.11.2024
COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը12:00 24.11.2024
Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը11:20 24.11.2024
Այրվել է մոտ 500 հակ անասնակեր23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ22:32 23.11.2024
Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ22:16 23.11.2024
Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը21:50 23.11.2024
Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով16:00 24.11.2024
Նոյեմբերի 27-ին կմեկնարկի «Բարեկամության գավաթ» անվանումը կրող բռնցքամարտի միջազգային 2-րդ մրցաշարըՆոյեմբերի 27-ին Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ` Դինամո մարզահամալիրում կմեկնարկի «Բարեկամության գավաթ» անվանումը կրող բռնցքամարտի միջազգային 2-րդ մրցաշարը, որին կմասնակցեն Հայաստանի, Վրաստանի Ռուսաստանի, Իսրայելի, Մոլդովայի, Իրանի և Հունաստանի ուժեղագույն պատանի բռնցքամարտիկները։ Մրցաշարի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենան նոյեմբերի 27-ին ժամը 14։00-ին։ Նոյեմբերի 26-ին ժամը 13-ից 15:00-ն կկայանա մրցաշարի մանդատը, իսկ 17։00-ին տեղի կունենա […] ...
15:40 24.11.2024
Կուրբանովը նշանակվել է Ուզբեկստանի պետական անվտանգության ծառայության նոր ղեկավարՈւզբեկստանի Պետական անվտանգության ծառայության նոր ղեկավար է նշանակվել պաշտպանության նախարար Բախոդիր Կուրբանովը, նախկին ղեկավար Աբդուսալ Ազիզովը տեղափոխվել է Հանրապետության նախագահին առընթեր անվտանգության խորհուրդ, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։ Ըստ մամուլի ծառայության՝ նոր ղեկավարի նշանակման արարողության ժամանակ նշվել է Ազիզովի ներդրումը երկրի պետական անվտանգության համակարգի զարգացման գործում։ «Բախոդիր Կուրբանովը հատկապես նշել է գեներալ-լեյտենանտ Ազիզովի աշխատանքը անվտանգության […] ...
15:20 24.11.2024
Ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյան․ ՊՆՀՀ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որում պատմվում է ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյայի մասին։ ...
15:00 24.11.2024
Ամմանում քրեական անցյալ ունեցողներին մեղադրել են Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգության մեջՀորդանանի իշխանությունները մեղադրել են հանցագործներին Իսրայելի դեսպանատան մոտ կիրակի օրը տեղի ունեցած հրաձգության համար, հայտնում է EFE-ն։ «Այդ հարձակումն իրականացվել է հանցագործների կողմից, մարդկանց, ովքեր ունեն քրեական անցյալ և կապված են թմրանյութերի մաֆիայի հետ»,-գործակալությունը մեջբերում է Հորդանանի տեղեկատվության նախարարության ներկայացուցիչ Մուհամմեդ ալ Մոմանիի խոսքերը։ Նա տեղի ունեցածն անվանել է ահաբեկչություն անվտանգության ուժերի դեմ և զգուշացրել, […] ...
14:40 24.11.2024
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանովԵրևանում նոյեմբերի 24-ի և 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ։ Հանրապետության տարածքում նոյեմբերի 24-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-28-ին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է […] ...
14:20 24.11.2024
Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանի միջուկային նորացված դոկտրինը ազդանշան է դարձել Արևմուտքի համարՌուսաստանի Դաշնության միջուկային նորացված դոկտրինի հրապարակումը կարելի է ազդանշան համարել ԱՄՆ վարչակազմի համար, որն իրականացնում է ուկրաինական հակամարտության աննախադեպ սրացում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դե, իհարկե, այստեղ պատահականություններ չկան, կա որոշակի օրինաչափություն»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի Դաշնության նորացված միջուկային […] ...