17:44 28.09.2020
Թուրքական արտադրանքն արգելելու Սաուդյան Արաբիայի որոշումն ուժի մեջ է մտնում այս շաբաթ, ինչը հարված կհասցնի Թուրքիայի՝ արդեն խարխլված տնտեսությանը։ Այս մասին գրում է «Ahval» պարբերականը՝ հղում անելով «Cumhuriyet»-ին: Ըստ պարբերականի՝ անցյալ տարի Էր Ռիադը ոչ պաշտոնական էմբարգո էր դրել թուրքական ապրանքների, այդ թվում՝ տեքստիլի ու փչացող սննդամթերքի վրա:
Սաուդացիներն իրենց սահմանին պահում են հարյուրավոր թուրքական բեռնատարներ, իսկ օդանավակայաններում՝ Թուրքիայից տեղափոխված հազարավոր փաթեթներ: Բեռնատարներին երկիր թույլատրեցին միայն թագավորությունում թուրք դիվանագետների միջամտությունից հետո:
2017-ին, երբ Սաուդյան Արաբիայի գլխավորած դաշինքը խզեց կապերը հարևան Կատարի հետ, Անկարան տնտեսական և ռազմական առումով աջակցեց Դոհային: Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունները լարվել էին նաև այն բանից հետո, երբ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում սպանվեց սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշըգջիին։
Սաուդյան Արաբիայի իշխանությունները ճնշում են գործադրում տեղական ձեռնարկությունների վրա, որպեսզի նրանք առևտուր չանեն Թուրքիայի հետ: Ըստ պարբերականի՝ թուրքական Dunya թերթը հայտնում է, որ Սաուդյան Արաբիայի կառավարությունը կապվել է անհատ ձեռնարկատերերի հետ և նրանց կարգադրել է առևտուր չանել թուրքական ընկերությունների հետ և չգնել Թուրքիայում արտադրված ապրանքատեսակներ: Կառավարությունը հայտնել է, որ տուգանքներ կսահմանվեն ցանկացած ընկերության նկատմամբ, որը կանտեսի կարգադրությունը:
Բացի դրանից՝ Սաուդյան Արաբիան արշավ է սկսել, որպեսզի իր քաղաքացիները չմեկնեն Թուրքիա։ Թագավորության ԶԼՄ-ները Թուրքիան անվանում են ոչ ապահով զբոսավայր, իսկ Անկարայում Սաուդյան Արաբիայի դեսպանատունը նախազգուշացնում է, որ Սաուդյան Արաբիայի քաղաքացիների նկատմամբ հանցագործությունների թիվն աճել է։
Վերջին 17 տարիների ընթացքում սաուդցի զբոսաշրջիկների թիվը Թուրքիայում մեծապես նվազել է։
15:12 26.11.2024
Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրը15:00 26.11.2024
SHANTNEWS12:55 26.11.2024
Լեհաստանը Հայաստանի համար կարևոր և վստահելի գործընկեր է․ ՀՀ նախագահ12:48 26.11.2024
Խուզարկությամբ հայտնաբերվել է լիցքավորված մարտական ատրճանակ12:27 26.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում11:55 26.11.2024
Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է11:20 26.11.2024
Պլանային ջրանջատում Շիրակի մարզում11:12 26.11.2024
1 զոհ, 6 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհին11:04 26.11.2024
Էդուարդ Հակոբյանը կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ09:40 26.11.2024
Պետր Յանը հաղթել է Դեյվիսոն Ֆիգեյրեդուին․ UFC08:10 26.11.2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է21:50 25.11.2024
ՀՀ տարածքում փակ ավտոճանապարհ կա20:55 25.11.2024
Քեյնը գերազանցել է Հոլանդի ռեկորդը15:32 26.11.2024
«Բարսելոնայի»՝ 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստներըՀեղինակավոր Goal պարբերականը ներկայացրել է իր վարկածով «Բարսելոնայի» 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստներին։ Ցանկը գլխավորել է «Բարսելոնայի» պատմության լավագույն ռմբարկու (672 գոլ), «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին։ Եռյակում են նաև իսպանացի լեգենդար կիսապաշտպաններ Չավին ու Անդրես Ինիեստան։ «Բարսելոնայի»՝ 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստները։ 1. Լիոնել Մեսի 2. Չավի 3. Անդրես Ինիեստա 4. Լուիս Սուարես […] ...
15:25 26.11.2024
Լիտվան կկատարի Նեթանյահուի ձերբակալման օրդերըԼիտվայի արդարադատության նախարարությունը և Լիտվայի նախագահի գրասենյակը հայտնել են, որ երկիրը կկատարի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ձերբակալման հրամանը, եթե նա այցելի երկիր, քանի որ դա են պահանջում միջազգային պարտավորությունները: «Հռոմի ստատուտի բոլոր անդամ պետությունների, ներառյալ Լիտվայի համար ՄՔԴ-ի կողմից տրված օրդերները պարտադիր են և ենթակա են կատարման: Լիտվայի ինստիտուտները, քանի որ պատկանում են օրենքի գերակայության […] ...
15:15 26.11.2024
Մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացըՆոյեմբերի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը։ Առաջին օրը սպաները հանձնել են քննություն ֆիզիկական պատրաստություն առարկայից։ Քննության ընթացքին հետևել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Սպաները հանձնել են քննություններ՝ ձգումներ պտտաձողի վրա, 100 մ վազք և 1 կմ վազք վարժաձևերից։ Սուրեն Պապիկյանը ողջունել է […] ...
15:12 26.11.2024
Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրըՉեմպիոնների լիգայում այսօր կմեկնարկի 5-րդ տուրը, կկայանա 9 հանդիպում: Բրատիսլավայի «Սլովանը» կընդունի իտալական «Միլանին», Իտալիայի չեմպիոն «Ինտերը» կմրցի գերմանական «Լայպցիգի» հետ, իսկ տուրի կենտրոնական խաղում կհանդիպեն Մյունխենի «Բավարիան» ու ֆրանսիական ՊՍԺ-ն: Կկայանան նաև հետևյալ հանդիպումները․ «Սպարտա (Չեխիա) – «Աթլետիկո» (Իսպանիա) «Բարսելոնա» (Իսպանիա) – «Բրեստ» (Ֆրանսիա) «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) – «Ֆեյենորդ» (Նիդերլանդներ) «Սպորտինգ» (Պորտուգալիա) – «Արսենալ» […] ...
15:05 26.11.2024
Վահագն Հարությունյանն ազատվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնիցՀայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ` Վահագն Հարությունյանն ազատվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Հարությունյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,-նշված է որոշման տեքստում: ...