18:55 28.09.2017
Կառավարության նիստում հավանության է արժանացել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» «Պետական կենսաթոշակների մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը:
Օրինագծերի ընդունման արդյունքում կբարելավվի պետբյուջեից վճարվող՝ սոցիալական պաշտպանության (ապահովության) ծրագրերով նախատեսված կենսաթոշակների, նպաստների և դրամական այլ վճարների գումարները շահառուներին վճարելու գործընթացի արդյունվետությունը, ինչպես նաև՝ շահառուներին մատուցվող ծառայությունների որակը։ Միաժամանակ, կպարզեցվեն կենսաթոշակները, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները, ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատվովճարներն ու պարգևավճարներն անկանխիկ եղանակով վճարելու ընթացակարգերը։
Արդյունքում` կավելանա անկանխիկ վճարումների ծավալը՝ բարելավելով գործընթացի թափանցիկությունն ու ֆինանսական կառավարելիությունը, ինչպես նաև նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը։ Առաջարկվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանել երկու նոր հատուկ բանկային հաշիվ. միանվագ դրամական վճարների հաշիվ` պետբյուջեից վճարվող սոցիալական պաշտպանության (ապահովության) ծրագրերով նախատեսված միանվագ բնույթ կրող նպաստների և դրամական այլ վճարների համար և սոցիալական ապահովության հաշիվ՝ պետբյուջեից վճարվող սոցիալական պաշտպանության (ապահովության) ծրագրերով նախատեսված կենսաթոշակների, պարբերական բնույթ կրող նպաստների և դրամական այլ վճարների համար։
20:19 15.04.2025
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Վիվիան Լունելայի հետԲրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի գրասենյակի ղեկավար Վիվիան Լունելայի հետ: Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակից: «Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ներկա ընթացքը և զարգացման հեռանկարները: Կողմերը նաև մտքեր են փոխանակել միջազգային և […] ...
20:10 15.04.2025
Արման Ծառուկյանը` հաջորդ հավանական մենամարտի մասինUFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը սոցցանցերում հրապարակում է արել և խոսել հաջորդ հավանական մենամարտի մասին. «Շատերն են հարցնում, թե երբ է լինելու մենամարտը։ Ես հանգիստ եմ. մարզվում եմ, կենտրոնանում և սպասում իմ պահին։ Միշտ չէ, որ սպորտն արդար է, բայց ես հավատում եմ, որ երբ աշխատում ես, չես հանձնվում, ինքդ քեզ […] ...
20:05 15.04.2025
Արմեն Փամբուխչյանը հանդիպել է ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկիի հետԵրևանի քաղաքապետարանը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ մի շարք նախագծեր է իրականացնում, որոնք ընդգրկում են քաղաքային տնտեսության տարբեր ուղղություններ: Նախանշվող ծրագրերին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի և ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկիի հանդիպման ժամանակ, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Երկու կառույցներն իրականացվող նախագծերի շրջանակում քայլեր են ձեռնարկում Էներգետիկ կառավարման համակարգի […] ...
19:52 15.04.2025
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Համաշխարհային բանկի առաքելությանըՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Համաշխարհային բանկի առաքելությանը: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Էդուարդ Հակոբյանը կարևորել է Համաշխարհային բանկի հետ երկարամյա համագործակցությունը՝ ընդգծելով ՀԲ-ի առանցքային դերը ՀՀ հարկային և մաքսային բարեփոխումների իրականացման գործընթացում, հայտնում են ՊԵԿ-ից։ «Հանդիպմանը քննարկվել են 4-րդ Հանրային Ծառայությունների Արդիականացման Ծրագրի (PSMP-4) շրջանակում իրականացվող նախագծերը, Մաքսային վարչարարության զարգացման ծրագրի երկրորդ […] ...
19:42 15.04.2025
Բալեկյանը տևական դադարից հետո վերադարձել է խաղադաշտՀայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը տևական դադարից հետո խաղադաշտ է վերադարձել և Արգենտինայի առաջնության 13-րդ տուրում «Խիմնասիա և Էսգրիմայի» կազմում մասնակցել «Էստուդիանտեսի» դեմ հանդիպմանը։ Խաղն ավարտվել է 1։1 հաշվով։ 29-ամյա ֆուտբոլիստը նախորդ խաղն անցկացրել էր փետրվարի 24-ին և վնասվածք էր ստացել ու բացակայում էր մոտ 2 ամիս։ Բալեկյանը նախորդ տարվա օգոստոսին է վարձավճարով […] ...