Շիրակի մարզի 160 դպրոցներից 53-ում թեստավորումն ավարտվել է․կորոնավիրուս է հաստատվել մոտ 30 աշխատակցի մոտ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+12.09 oC

Շիրակի մարզի 160 դպրոցներից 53-ում թեստավորումն ավարտվել է․կորոնավիրուս է հաստատվել մոտ 30 աշխատակցի մոտ

17:16 26.09.2020

Ինչ ընթացք ունի  Շիրակի մարզում հանրակրթական դպրոցների աշխատակիցների թեստավորման գործընթացը։Տվյալներ և մասնագիտական  դիտարկումներ shantnews.am-ին ներկայացրել է  ՀՎԿԱԿ-ի Շիրակի մասնաճյուղի բժիշկ-համաճարակաբան Արմինե Անդրյանը։

«Թեստերի քանակը ավելացվեց, լայնածավալ հետազոտություններ կատարեցինք, նույնիսկ կարող եմ ասել,որ կրթության այս կանխարգելիչ միջոցառումներն ինչ որ տեղ նվազեցրեցին  մինչ այս կատարվող ախտանշան ունեցողների թեստավորման քանակը, որովհետև մենք առաջ մենակ հետազոտում էինք  միայն գանգատ ունեցող հիվանդներին, որոնք դիմում էին պոլիկլինիկաներ։Դպրոցների աշխատակիցները, որպես այդպիսին, համարվում են առողջ կոնտինգենտ,նրանց շրջանում  դրական դեպքերի հայտնաբերվածությունը  ցածր է,մոտ վեց տոկոս չի հասնում»,-նշեց բժիշկ-համաճարակաբանը։

Շիրակի մարզում թեստավորման պետք է ենթարկվեն 160 դպրոցների 5300 աշխատակիցներ։Մարզային լաբորատորիան օրական մինչև 280 քաղաքացու թեստավորման հնարավորություն ունի։

«Մարզերից լավագույնն ենք, որ թեստավորման մեծ թվեր ենք ապահովել։Արդեն 5300 աշխատակիցներից 2520-ը թեստավորվել են,160 դպրոցներից 53-ում արդեն թեստավորումն ավարտել ենք։Գյումրիի գրեթե բոլոր դպրոցների աշխատակիցները թեստավորված են, քանի որ քաղաքում շփման շրջանակները մեծ են, որոշեցինք մեծ համայնքների հետ միասին Գյումրիում գործընթացը հնարավորինս շուտ ավարտել»,-ասաց  համաճարակաբանը։

Ըստ Արմինե Անդրյանի,դպրոցներում դրական դեպքերը շատ ցածր տոկոս են կազմում,բայց հայտնաբերման դեպքում անմիջապես աշխատակիցներն ու նրանց հետ շփվող աշակերտները մեկուսացվում են, ինչպես եղավ Ախուրյանի թիվ 2 դպրոցի  դեպքում։

« Ախուրյանի թիվ 2 դպրոցում 300հոգանոց անձնակազմում հայտնաբերված 3 դրական դեպքերը կազմում են  մեկ տոկոս։Երեք վարակակիրներից 2- ը ունեին ընտանեկան կապ, դեպքերը բերովի էին, այս ընթացքում ևս երեք մանկավարժի մոտ հաստատվեց վիրուսը, մենք տնօրենի հետ  որոշեցինք ու պարբերաբար մեկուսացրեցինք ։157 աշակերտները , որ առաջին օրը մեկուսացվեցին, երկրորդ հերթ հաճախող երեխաներն էին, ուսուցիչներն էլ էին շփվել» ,-նշեց Արմինե  Անդրյանը։

Ըստ մարզի համաճարակաբանի ,սա անընդհատ պրոցես է, միշտ լինելու է, բոլոր դպրոցներում էլ լինելու է, քանի որ հիմա ըստ  տվյալների հասարակությունում յուրաքանչյուր երրորդ մարդ վարակակիր է ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյան․ ՊՆ

15:20 24.11.2024

Ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյան․ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որում պատմվում է ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյայի մասին։ ...

Ամմանում քրեական անցյալ ունեցողներին մեղադրել են Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգության մեջ

15:00 24.11.2024

Ամմանում քրեական անցյալ ունեցողներին մեղադրել են Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգության մեջ

Հորդանանի իշխանությունները մեղադրել են հանցագործներին Իսրայելի դեսպանատան մոտ կիրակի օրը տեղի ունեցած հրաձգության համար, հայտնում է EFE-ն։ «Այդ հարձակումն իրականացվել է հանցագործների կողմից, մարդկանց, ովքեր ունեն քրեական անցյալ և կապված են թմրանյութերի մաֆիայի հետ»,-գործակալությունը մեջբերում է Հորդանանի տեղեկատվության նախարարության ներկայացուցիչ Մուհամմեդ ալ Մոմանիի խոսքերը։ Նա տեղի ունեցածն անվանել է ահաբեկչություն անվտանգության ուժերի դեմ և զգուշացրել, […] ...

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով

14:40 24.11.2024

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով

Երևանում նոյեմբերի 24-ի և 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ։ Հանրապետության տարածքում նոյեմբերի 24-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-28-ին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է […] ...

Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանի միջուկային նորացված դոկտրինը ազդանշան է դարձել Արևմուտքի համար

14:20 24.11.2024

Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանի միջուկային նորացված դոկտրինը ազդանշան է դարձել Արևմուտքի համար

Ռուսաստանի Դաշնության միջուկային նորացված դոկտրինի հրապարակումը կարելի է ազդանշան համարել ԱՄՆ վարչակազմի համար, որն իրականացնում է ուկրաինական հակամարտության աննախադեպ սրացում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դե, իհարկե, այստեղ պատահականություններ չկան, կա որոշակի օրինաչափություն»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի Դաշնության նորացված միջուկային […] ...

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 24-ին

14:00 24.11.2024

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 24-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 392 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 406 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 410 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.81 դրամ: ...

1 մլրդ դրամ՝ մշակութային կենտրոնների համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու համար

13:40 24.11.2024

1 մլրդ դրամ՝ մշակութային կենտրոնների համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու համար

1 մլրդ դրամ՝ Երևանի ու մարզերի թատրոների, համերգային դահլիճների, նվագախմբերի համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու նպատակով, հայտնում է ՀՀ կառավարությունը։ Այս տարի արդեն 250 միլիոն դրամ արժողությամբ երաժշտական գործիքներ ու լուսաձայնային սարքավորումներ տեղ են հասել, գնման գործընթացը շարունակվում է: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

BACK_TO_TOP