18:06 13.01.2018
Հայաստանում գարնանը թունաքիմիկատների գնի կտրուկ աճ է սպասվում: Այս մասին տեղեկությունը ShantNews-ի հետ զրույցում հաստատեցին ագրոքիմիկատներ ու պարարտանյութեր ներմուծող երկու ընկերությունների՝ «Հրաշք այգի» և «Արտագրո» ՍՊԸ-ի ներկայացուցիչները:
Բանն այն է, որ Հայաստան ներկրվող բուսական քիմիկատների հիմնական մասը բերվում է Չինաստանից, որտեղ քիմիական նյութերի արտադրությունը մեծ մասշտաբների է հասնում, սա էլ իր հերթին հանգեցնում է այդ երկրում օդի չափազանց աղտոտման:
Բնապահպանական ռիսկերից խուսափելու նպատակով Չինաստանի իշխանությունները նախորդ տարեվերջին խստացումներ են մտցրել թունաքիմիկատների արտադրության ոլորտում: Արդյունքում՝ շատ ընկերություններ փակվել են, իսկ դրանց մյուս մասը վերազինման ու նոր տեխնոլոգիաների ներդրման արդյունքում հայտարարել է արտադրանքի մոտ 20 տոկոսանոց թանկացման մասին:
Թունաքիմիկատներ ու պարարտանյութեր ներկրող երկու ընկերություններից էլ հայտնեցին, որ գնաճն անակնկալ է եղել նաև ներկրող ընկերությունների համար, սակայն, արտադրանքն արդեն պատվիրված է:
«Մեզ համար էլ էր սա անսպասելի, քանի որ նախորդ տարիներին թանկացումներ չէին գրանցվել: Երբ տեղեկանալուց հետո ուսումնասիրեցինք համաշխարհային շուկան, հասկացանք, որ գնային տատանումները միայն մեզ մոտ չեն գրանցվելու, գնային փոփոխություններ կլինեն Չինաստանի հետ այս ոլորտում առևտրային հարաբերություններ ունեցող բոլոր երկրներում»,- ասաց «Արտագրո» ընկերության տնօրեն Արթուր Կտրակյանը:
Հարցին, թե ինչ չափանիշներով է որոշվում ներկրվող ապրանքի գնային սանդղակն ու 20 տոկոս գնաճի դեպքում որքանով կարող է բարձրանալ թունաքիմիկատների գինը Հայաստանում, Կտրակյանն ասաց, որ գնային քաղաքականությունը հիմնականում կախված է արտադրանքի տեսակից ու ինքնարժեքից:
«Սահմանված գների կտրուկ բարձրացումը կարող է անմիջական ազդեցություն ունենալ ոչ միայն գյուղատնտեսների գնողունակության, այլև ներկրող ընկերության կողմից արտադրանքի սպառման վրա, այս դեպքում մեր երկրի շուկայական չափանիշներին հարմարվելու խնդիր է առաջանում: Իսկ սանդղակը սահմանվում է ինքնարժեքից մոտ 15-20 տոկոս շահութային եկամտով: Ըստ այդմ, կարծում եմ, որ այս գարնանը թունաքիմիկատները հնարավոր կլինի ձեռք բերել նախկինից մոտ 20 տոկոս ավելի բարձր գնով»,- ասաց մասնագետը:
Ի տարբերություն չինական արտադրանքի՝ եվրոպական ընկերություններից ներկրվող թունաքիմիկատների շուկայում թանկացման միտում չի նկատվում:
Այս մասին ShantNews-ին հայտնեցին եվրոպական Linitek ընկերության հետ համագործակցող «Բույսերի աշխարհ» ագրո և թունաքիմիկատների խանութների ցանցից:
Թանկացումներից, սակայն, չեն խուսափի արտերկրից ներմուծվող պարարտանյութերի որոշ տեսակներ: Սա պայմանավորված է նրանով, որ դրանք որոշ չափով պարունակում են գնային փոփոխության ենթարկված այդ նույն քիմիկատներից: Նշենք, որ թանկացումներ կան նաև Ռուսաստանից ներկրվող պարարտանյութերի շուկայում:
17:06 29.04.2025
Ազգային պարին նվիրված ֆլեշմոբ՝ Երևանում և մարզերում16:57 29.04.2025
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը Ստոկհոլմում էՀայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի միջեւ ժողովրդավարական համագործակցության զարգացման ծրագրի շրջանակում ապրիլի 28-29-ը Ստոկհոլմում է գտնվում ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի եւ ՇԹ Ռիկսդագի միջեւ ժողովրդավարական համագործակցության զարգացման ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ՀՀ […] ...
16:50 29.04.2025
Պարի միջազգային օրվա շրջանակում ոլորտի մի շարք ներկայացուցիչներ պարգևատրվել ենԱյսօր Պարի միջազգային օրն է․ այդ կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ոլորտի մի շարք ներկայացուցիչների պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով, պատվոգրերով ու շնորհակալագրերով: Պարգևների հանձնման արարողությանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Պարգևատրվել են ՀՀ մարզերի և Երևանի պետական և ոչ պետական համույթների ներկայացուցիչներ: Ոլորտում երկարատև գործունեության և […] ...
16:44 29.04.2025
Ծանրամարտի կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները` դասակարգման առաջատարներԾանրամարտի եվրոպական ֆեդերացիան թարմացրել է կանանց և տղամարդկանց հավաքականների դասակարգման աղյուսակները` ներկայացնելով թոփ-6-երը: Կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները առաջատարներն են: Կանանց հավաքականը 581 միավորով է առաջին տեղում, տղամարդկանցը` 652 միավորով: Հիշեցնենք, որ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները հաղթել էին թիմային պայքարում: ...
16:37 29.04.2025
Տալլինում համատեղ ասուլիս են տվել Հայաստանի և Էստոնիայի վարչապետերըՀայաստանի արտաքին քաղաքականության վեկտորի, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, ԵՄ հետ հարաբերությունների խորացման և մի շարք այլ ուղղությունների շուրջ Տալլինում համատեղ մամուլի ասուլիս են տվել Հայաստանի և Էստոնիայի վարչապետերը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
16:30 29.04.2025
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է կրթության ոլորտին վերաբերող օրենքների նախագծերՆախագծի ընդունման նպատակն է կարգավորել կրթության բնագավառում տեսչական մարմնի վերահսկողության համապարփակ գործունեությունը: Այս մասին ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 29-ին գումարված նիստում ներկայացնելով «Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ […] ...
16:22 29.04.2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստինՈւզբեկստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Տաշքենդում մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի 105-րդ նիստին, որի ընթացքում մասնակիցները մտքեր են փոխանակել ԱՊՀ մասնակից երկրների տնտեսական համագործակցության արդիական հարցերի շուրջ: ...