Շիրակի մարզում նկատվում է վիրուսի ակտիվացում ՝ պայմանավորված նաև սուր շնչառական  վիրուսների սեզոնայնությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+13.09 oC

Շիրակի մարզում նկատվում է վիրուսի ակտիվացում ՝ պայմանավորված նաև սուր շնչառական  վիրուսների սեզոնայնությամբ

19:10 26.09.2020

ՀՎԿԱԿ-ի Շիրակի մասնաճյուղի բժիշկ-համաճարակաբան Արմինե Անդրյանը ներկայացրել է  Շիրակի մարզում նոր կորոնավիրուսի  տարածման ներկա ցուցանիշները։Ըստ համաճարակաբանի մարզում նկատվում է վիրուսի  ակտիվացում,ինչը պայմանավորված է նաև սուր շնչառական  վիրուսների սեզոնայնությամբ։

«Ցանկացած վարակիչ հիվանդություն ունի սեզոնայնություն։Եթե աղիքային վարակների կամ վիրուսային       հեպատիտների համար դրանք ամառ-աշուն սեզոնայնությունն ունեն,օդակաթիլային վարակների  համար       դա  գարուն-աշուն-ձմեռ սեզոնն է։Գրիպի և գրիպանման  հիվանդությունների շարքում մենք  տարվա մեջ         ունենում ենք երկու պիկ․օդակաթիլային վարակների պիկը  սկսվում է  փետրվարին և ավարտվում է             ապրիլի կեսերին,երկրորդ սեզոնը սկսվում է սեպտեմբերի վերջին և ավարտվում է հիմնականում մայիս ամսին »,- նշել է Արմինե Անդրյանը։

 

Ըստ համաճարակաբանի աշնանային  սեզոնին  կան վիրուսով վարակվելու բոլոր նպաստավոր պայմանները ՝ մարդիկ հիմնականում գտնվում են փակ շինություններում,որտեղ օդափոխության խնդիր կա,նաև երիտասարդները  հագնվում են ոչ սեզոնին բնորոշ ,ինչը մրսածության գործոնի   բարձրացման  և իմունիտետի անկման ֆոնի վրա կարող է նպաստավոր պայմաններ  ստեղծել։

«Մենք համավարակի  ծաղկման փուլում ենք,մարդիկ համարեցին,որ  հիվանդությունը ավարտվել է,մեր վերապրոֆիլավորված հիվանդանոցները նորից անցում կատարեցին  նախկին սպասարկմանը,բայց սա ժամանակավոր դադար է,մարդկանց զգոնությունը պակասեց,ինչը հանգեց նրան,որ  ունենք բավականին սեզոնին ոչ բնորոշ բարձր ֆոն,որը վարակի աղբյուր է։Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ օդակաթիլային վարակները 9 տոկոսով ավելացել են»,-նշել է մարզի համաճարակաբանը։

Ըստ Արմինե Անդրյանի,այս ընթացքում թերախտորոշման գործընթաց է գնում,ինչը պայմանավորված է հիմնականում կրթական ոլորտում իրականացվող կանխարգելիչ միջոցառումների ու թեստավորման անցկացմամբ։

 

«Թերախտորոշում է հիմա գնում,կենտրոնացել ենք  էս հիվանդության վրա և բոլոր հիվանդներին  նախ դիտում ենք որպես պոտենցիալ կորոնավիրուսային հիվանդ,բացառում ենք վարակը,հետո նոր մտածում ենք այլ հիվանդությունների մասին կամ դա անում ենք զուգահեռ»,-ասում է Արմինե Անդրյանը։

Հունվարից մինչ օրս մարզում կատարվել է 14500 թեստավորում,որից 13000 -ը մարզային լաբորատորիայում։Թեստավորվածներից դրական դեպքերը 2726-ն են ։Օրական  թեստավորում են 210-ից 250 քաղաքացու։Իսկ որքանո՞վ են թեստերը որակյալ և արդյո՞ք հնարավոր են  արդյունքների անճշտություններ լինեն․այս հարցին ի պատասխան համաճարակաբանը նշել է,որ թեստերը սխալվելու  հավանականությունը հասցված է նվազագույնի և  լաբորատորիայում  նմուշառումները ստուգվում են համակարգչային տեխնիկայի միջոցով,որտեղ մարդկային գործոնը բացառված է։

 

«Մենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության 142 երկրների շարքում անցել ենք  թեստերի կույր  մեթոդով ստուգումների։Չի եղել մի դեպք,որ մեր բացասական թեստը այլ տեղ դրական արդյունք ունենա,թեստի արդյունքները 98 տոկոսով անառարկելի են,համակարգիչն է որոշում  դրականը,գոյություն ունի կոր՝ նորմի կոր,որի մոտ գտնվող նիշը համարվում է դրական,սա մենք չենք որոշում,սա համակարգն է որոշում և թեստը առանց մարդկային գործոնի կիրառության է ստուգվում։Ցանկացած թեստ,որը մտնում է լաբորատորիա նույնականացվում է,անձնավորության և նմուշի համարները նույնականացվում են և այդ նմուշը լաբորատորիա է մտնում կույր մեթոդով և հետազոտողը չգիտի՝ դա ում  նմուշն է»,- շեշտում է Արմինե Անդրյանը։

Ըստ մասնագետի,թեստերը որակի առումով ոչ մի խնդիր չունեն,անցնում են փորձաշրջան և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը  հաստատում է  նրանց գործադրումը։Յուրաքանչյուր վերցված նմուշառում մասնագետները պարտադիր լաբորատորիայում ստուգում են 24 ժամվա ընթացքում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կուրբանովը նշանակվել է Ուզբեկստանի պետական անվտանգության ծառայության նոր ղեկավար

15:40 24.11.2024

Կուրբանովը նշանակվել է Ուզբեկստանի պետական անվտանգության ծառայության նոր ղեկավար

Ուզբեկստանի Պետական անվտանգության ծառայության նոր ղեկավար է նշանակվել պաշտպանության նախարար Բախոդիր Կուրբանովը, նախկին ղեկավար Աբդուսալ Ազիզովը տեղափոխվել է Հանրապետության նախագահին առընթեր անվտանգության խորհուրդ, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։ Ըստ մամուլի ծառայության՝ նոր ղեկավարի նշանակման արարողության ժամանակ նշվել է Ազիզովի ներդրումը երկրի պետական անվտանգության համակարգի զարգացման գործում։ «Բախոդիր Կուրբանովը հատկապես նշել է գեներալ-լեյտենանտ Ազիզովի աշխատանքը անվտանգության […] ...

Ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյան․ ՊՆ

15:20 24.11.2024

Ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյան․ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որում պատմվում է ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյայի մասին։ ...

Ամմանում քրեական անցյալ ունեցողներին մեղադրել են Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգության մեջ

15:00 24.11.2024

Ամմանում քրեական անցյալ ունեցողներին մեղադրել են Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգության մեջ

Հորդանանի իշխանությունները մեղադրել են հանցագործներին Իսրայելի դեսպանատան մոտ կիրակի օրը տեղի ունեցած հրաձգության համար, հայտնում է EFE-ն։ «Այդ հարձակումն իրականացվել է հանցագործների կողմից, մարդկանց, ովքեր ունեն քրեական անցյալ և կապված են թմրանյութերի մաֆիայի հետ»,-գործակալությունը մեջբերում է Հորդանանի տեղեկատվության նախարարության ներկայացուցիչ Մուհամմեդ ալ Մոմանիի խոսքերը։ Նա տեղի ունեցածն անվանել է ահաբեկչություն անվտանգության ուժերի դեմ և զգուշացրել, […] ...

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով

14:40 24.11.2024

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով

Երևանում նոյեմբերի 24-ի և 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ։ Հանրապետության տարածքում նոյեմբերի 24-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-28-ին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է […] ...

Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանի միջուկային նորացված դոկտրինը ազդանշան է դարձել Արևմուտքի համար

14:20 24.11.2024

Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանի միջուկային նորացված դոկտրինը ազդանշան է դարձել Արևմուտքի համար

Ռուսաստանի Դաշնության միջուկային նորացված դոկտրինի հրապարակումը կարելի է ազդանշան համարել ԱՄՆ վարչակազմի համար, որն իրականացնում է ուկրաինական հակամարտության աննախադեպ սրացում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դե, իհարկե, այստեղ պատահականություններ չկան, կա որոշակի օրինաչափություն»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի Դաշնության նորացված միջուկային […] ...

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 24-ին

14:00 24.11.2024

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 24-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 392 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 406 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 410 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.81 դրամ: ...

BACK_TO_TOP