08:10 26.09.2020
Խարկովի մարզում երեկ АН-26 -ի վթարի զոհերի թիվը հասել է 25-ի, ավելի վաղ հաղորդվել էր 22 զոհի մասին։ Թռիչքի և դրա նախապատրաստման կանոնների խախտման փաստով քրեական գործ է հարուցվել։ Այս մասին հայտնում է գլխավոր դատախազի գրասենյակի մամուլի ծառայությունը։
Հաղորդվում է 2 վիրավորի մասին, ովքեր ծանր վիճակում հոսպիտալացվել են։ Ինքնաթիռում եղել է 27 մարդ, այլ ոչ թե 28, ինչպես հաղորդվել էր ավելի վաղ։ Կուրսանտներից մեկին չեն թողել թռիչքի մասնակցել։
Երեկ՝ տեղի ժամանակով 20։50-ին, Չուգուև քաղաքի մոտ վայրէջքի ժամանակ օդաչուն կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով ինքնաթիռն ընկել է ավտոմայրուղուն հարակից տարածքում։ Ինքնաթիռում, անձնակազմից բացի, եղել են օդային ուժերի Խարկովի համալսարանի կուրսանտներ։
Անկման պահին օդաչուն հայտնել է ձախ շարժիչի խափանման մասին, ուղևորներից մի քանիսը դուրս են նետվել, ինչի շնորհիվ 2 մարդ փրկվել է։ Նահանգապետ Ալեքսեյ Կուչերի խոսքով՝ շարժիչի խափանումը չէր կարող կրիտիկական իրավիճակ ստեղծել փորձառու օդաչուի համար։
23:18 25.04.2025
Պորտուգալական ակումբի մարզադաշտը հոսանքազրկել են պարտքերի պատճառովԷլեկտրաէներգիայի մատակարարը որոշել է հոսանքազրկել Պորտուգալիայի Պորտու քաղաքի Besa Sekulho XXI մարզադաշտը «Բոավիշտա» ակումբի պարտքերի պատճառով։ Այս մասին հաղորդում է RMC Sport-ը։ Նշվում է, որ մեկ շաբաթ մարզադաշտում էլեկտրականություն չի եղել։ Ֆուտբոլիստները պետք է մարզվեին Էսմորիզում՝ 30 կմ դեպի հարավ։ Սա վտանգի տակ է դրել Պորտուգալիայի առաջնության 31-րդ տուրի «Սպորտինգի» հետ ապրիլի 27-ին կայանալիք հանդիպման […] ...
23:11 25.04.2025
«Հայ սուպերսթար»-ի սպասված վերադարձը. ինչպե՞ս են արձագանքում հեռուստադիտողներըԱպրիլի 20-ին Հայ սուպերսթար նախագծի 6-րդ եթերաշրջանի առաջին թողարկումն էր, լսումների առաջին փուլը, որը հեռուստադիտողների շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացրել: Մանրամասները` ռեպորտաժում: ...
22:53 25.04.2025
Թրամփն ասել է, որ Ուիտկոֆը լավ հանդիպում է ունեցել. ReutersԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը լավ հանդիպում է ունեցել։ «Ուիտկոֆը լավ հանդիպում ունեցավ», – ամերիկացի առաջնորդի խոսքերն է մեջբերում Reuters-ը։ Այսօր ավելի վաղ տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի հանդիպումը։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Պուտինը Ուիտկոֆին ընդունել է […] ...
22:46 25.04.2025
ՊԵԿ նախագահը կգործուղվի ԻրանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանին Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղելու մասին։ «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանին 2025 թվականի մայիսի 6-8-ը գործուղել Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան)՝ երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով»,- նշվում է որոշման մեջ։ ...
22:38 25.04.2025
Նարեկ Գրիգորյանը «Կլուժի» դեմ գավաթային խաղում արդյունավետ գործողությամբ է աչքի ընկելՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը «Ֆարուլի» կազմում արդյունավետ գործողությամբ է աչքի ընկել «Կլուժի» դեմ Ռումինիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի խաղում: Գրիգորյանը 36-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել: «Ֆարուլը» պարտվել է 1-4 հաշվով և դուրս մնացել գավաթի խաղարկությունից: 23-ամյա հայ ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում գրանցել է 7 գոլ և մեկ գոլային փոխանցում: ...
22:27 25.04.2025
Ամերիկացի դեմոկրատները քննադատել են Թրամփին՝ Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիային զիջելու համարԻնչպես արդեն տեղեկացրել էինք, ապրիլ քսանչորսյան ավանդական ուղերձում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խուսափել է «Ցեղասպանություն» եզրույթի օգտագործումից: Սպասելի՞ էր: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ցեղասպանության մասին խոսելիս Թրամփն օգտագործել է «Մեծ եղեռն» և «Ահավոր ողբերգություն» բառակապակցությունները: Նույն բառերն էր նա օգտագործում, երբ նախորդ անգամ նախագահ էր: Ինչպես հայտնի է, 2021թ.-ին նախագահ ընտրվելուց անմիջապես […] ...