15:29 24.09.2020
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Լուկաշենկոյի երդմնակալությունն օրինական չէ և կհանգեցնի երկրում տիրող ճգնաժամի խորացման։ Այս մասին Ջոզեպ Բորելը Եվրոպական միության անունից հայտարարություն է տարածել։
«Եվրոպական միությունը ևս մեկ անգամ կրկնում է, որ Բելառուսում օգոստոսի 9-ին անցկացված նախագահական ընտրություններն ազատ և արդար չէին։ Եվրոպական միությունը չի ճանաչում դրանց կեղծված արդյունքները։ Այդ պատճառով սեպտեմբերի 23-ի, այսպես կոչված, «երդմնակալությունը» և Ալեքսանդր Լուկաշենկոյի ստացած նոր մանդատը չունեն ժողովրդավարական օրինականություն։ Եվրոպական միության դիրքորոշումը պարզ է. Բելառուսի քաղաքացիներն արժանի են ներկայացված լինել նրանց կողմից, ում իրենք կընտրեն նոր թափանցիկ և վստահելի ընտրությունների միջոցով»,- ասել է Եվրամիության դիվանագիտության ղեկավարը։
Բորելը նաև հայտարարել է, որ ԵՄ-ն տպավորված է բելառուսների խիզախությամբ, ովքեր շարունակում են խաղաղ ցույցեր անցկացնել հանուն ժողովրդավարության և իրենց իրավունքների՝ չնայած Բելառուսի իշխանությունները կոշտ միջոցներով ճնշում են ցույցերը։
Լուկաշենկոյի երդմնակալությունն անօրինական են համարել նաև ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ուկրաինան, Լեհաստանը, Լատվիան, Լիտվան և այլ երկրներ։
Tut.by լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Չինաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Պեկինը հարգում է Բելառուսի ժողովրդի կատարած ընտրությունը և դեմ է արտաքին ուժերի կողմից Բելառուսում անհանգստությունների ստեղծմանը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին Ալեքսանդր Լուկաշենկոյի անսպասելի երդմնակալությունից հետո Բելառուսի քաղաքացիները կրկին ցույցեր էին կազմակերպել տարբեր քաղաքներում։ Իրավապահները ցույցերը ցրելու համար գործի են դրել ջրցան մեքենաներ, էլեկտրաշոկեր, որոշ դեպքերում ցուցարարներին ծեծել են մահակներով։
Բելառուսի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ամբողջ երկրում տեղի է ունեցել 59 բողոքի ակցիա՝ շուրջ 5000 մարդու մասնակցությամբ։ Ընդհանուր առմամբ ձերբակալվել է 364 մարդ։
15:49 26.11.2024
Լիբանանում հայտնել են ռազմական գործողությունների ավարտի օրը15:12 26.11.2024
Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրը15:00 26.11.2024
SHANTNEWS12:55 26.11.2024
Լեհաստանը Հայաստանի համար կարևոր և վստահելի գործընկեր է․ ՀՀ նախագահ12:48 26.11.2024
Խուզարկությամբ հայտնաբերվել է լիցքավորված մարտական ատրճանակ12:27 26.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում11:55 26.11.2024
Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է11:20 26.11.2024
Պլանային ջրանջատում Շիրակի մարզում11:12 26.11.2024
1 զոհ, 6 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհին11:04 26.11.2024
Էդուարդ Հակոբյանը կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ09:40 26.11.2024
Պետր Յանը հաղթել է Դեյվիսոն Ֆիգեյրեդուին․ UFC08:10 26.11.2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է21:50 25.11.2024
ՀՀ տարածքում փակ ավտոճանապարհ կա15:45 26.11.2024
Կոտայքի մարզում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԱնհատ ձեռնարկատեր Արշակ Գրիգորյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Կոտայքի մարզ, ք․ Նոր Հաճն) իրականցված ստուգման ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսրական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչներն արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ։ Մասնավորապես՝ արտադրական շինությունները սարքավորված չեն եղել սանհանգույցներով և ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով, շինության պատերը պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերով, բացվող ներքին պատուհանները […] ...
15:39 26.11.2024
Լիտվայում հայտնել են DHL ինքնաթիռի կործանման հավանական պատճառըՎիլնյուսի օդանավակայանի մոտ DHL ինքնաթիռի վթարը հետաքննում է քրեական ոստիկանությունը։ Ահաբեկչության հոդվածը չի քննվում, քանի դեռ իրավիճակը վկայում է տեխնիկական խնդիրների կամ անփութության մասին, երեքշաբթի ասել է դատախազ Արթուրաս Ուրբելիսը։ «Մենք ունենք նավիգացիոն տվյալներ, ունենք տեսագրություններ, դուք լսել եք գլխավոր հանձնակատարի և մասնագետների բացատրությունները, որ միջադեպը տեղի է ունեցել վայրէջքի ժամանակ։ Այնպես որ, նման իրավիճակում […] ...
15:32 26.11.2024
«Բարսելոնայի»՝ 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստներըՀեղինակավոր Goal պարբերականը ներկայացրել է իր վարկածով «Բարսելոնայի» 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստներին։ Ցանկը գլխավորել է «Բարսելոնայի» պատմության լավագույն ռմբարկու (672 գոլ), «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին։ Եռյակում են նաև իսպանացի լեգենդար կիսապաշտպաններ Չավին ու Անդրես Ինիեստան։ «Բարսելոնայի»՝ 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստները։ 1. Լիոնել Մեսի 2. Չավի 3. Անդրես Ինիեստա 4. Լուիս Սուարես […] ...
15:25 26.11.2024
Լիտվան կկատարի Նեթանյահուի ձերբակալման օրդերըԼիտվայի արդարադատության նախարարությունը և Լիտվայի նախագահի գրասենյակը հայտնել են, որ երկիրը կկատարի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ձերբակալման հրամանը, եթե նա այցելի երկիր, քանի որ դա են պահանջում միջազգային պարտավորությունները: «Հռոմի ստատուտի բոլոր անդամ պետությունների, ներառյալ Լիտվայի համար ՄՔԴ-ի կողմից տրված օրդերները պարտադիր են և ենթակա են կատարման: Լիտվայի ինստիտուտները, քանի որ պատկանում են օրենքի գերակայության […] ...
15:15 26.11.2024
Մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացըՆոյեմբերի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը։ Առաջին օրը սպաները հանձնել են քննություն ֆիզիկական պատրաստություն առարկայից։ Քննության ընթացքին հետևել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Սպաները հանձնել են քննություններ՝ ձգումներ պտտաձողի վրա, 100 մ վազք և 1 կմ վազք վարժաձևերից։ Սուրեն Պապիկյանը ողջունել է […] ...
15:12 26.11.2024
Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրըՉեմպիոնների լիգայում այսօր կմեկնարկի 5-րդ տուրը, կկայանա 9 հանդիպում: Բրատիսլավայի «Սլովանը» կընդունի իտալական «Միլանին», Իտալիայի չեմպիոն «Ինտերը» կմրցի գերմանական «Լայպցիգի» հետ, իսկ տուրի կենտրոնական խաղում կհանդիպեն Մյունխենի «Բավարիան» ու ֆրանսիական ՊՍԺ-ն: Կկայանան նաև հետևյալ հանդիպումները․ «Սպարտա (Չեխիա) – «Աթլետիկո» (Իսպանիա) «Բարսելոնա» (Իսպանիա) – «Բրեստ» (Ֆրանսիա) «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) – «Ֆեյենորդ» (Նիդերլանդներ) «Սպորտինգ» (Պորտուգալիա) – «Արսենալ» […] ...