19:26 14.12.2020
Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնը դեռ Գյումրիում է, շարունակում է ոչ ֆորմալ ձևաչափով տիկնիկային ներկայացումները փոքրիկ հանդիսատեսի համար: Հերթական ներկայացումը կազմակերպել են ԿԱԶԱ հիմնադրամի Գյումրիի սոցիալ-ուսուցողական և զարգացման կենտրոնում։ Խաղացել են համալրված դերասանական կազմով՝ պատերազմից վերադարձել է դերասաններից Արմեն Գաբրիելյանը:
«Շատ ուրախ էի, որ մեր ներկայացումները խաղացել են իմ գործընկերները, իմ տիկնիկները խաղացել են, ուրախություն պարգևել հանդիսատեսին: Շատ հաճելի է, որ պատերազմից հետո վերադառնում ես ու տեսնում վիդեոռեպորտաժներ, հոդվածներ քո թատրոնի մասին, մենք պարտավոր ենք ուժեղ լինել»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Շուշիի պետական թատրոնի դերասան Արմեն Գաբրիելյանը:
Դերասանը մեր թղթակցին պատմել է, որ Արցախի տարբեր հատվածներում են մարտական գործողությունների մասնակցել, պատերազմի օրերին փորձել են անգամ ինչ-որ կերպ թատրոնից դուրս բերել ներկայացումների դեկորները, տիկնիկները, որոնք իրենք իրենց ձեռքով են ստեղծել:
«Առաջին օրվանից մենք մտածում էինք, թե ինչպես փրկենք մեր թատրոնի թանկ բարեկամներին: Դրանք գուցե անշունչ առարկաներ են, բայց մեզ համար շնչավոր էակներ են, ցավոք, ոչինչ չկարողացանք փրկել»,- ասում է Արմենը:
Շուշիի թատերական գործիչները սպասում են Արցախ վերադարձին, բերդաքաղաք Շուշիում չէ, բայց Ստեփանակերտում մշակույթը ապրեցնելու հեռանկարներն են արդեն ուրվագծում:
«Ես հավատում եմ, որ մեր թատրոնի ճակատագիրը ճիշտ կորոշվի, ճիշտ կերպ լուծում կգտնվի, գուցե մենք շարունակենք աշխատել Ստեփանակերտում, սրանք հարցեր են, որոնց շուրջ կրթության, մշակույթի նախարարությունն արդեն փոխհամաձայնություններ ունի»,- SHANTNEWS.am-ին ասել է Շուշիի՝ Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնի տնօրեն Աշխեն Հարությունյանը:
Շուշիի պետական թատրոնը պատերազմի օրերին անգամ արցախցի փոքրիկ հանդիսատեսին չմոռացավ։ Թատրոնը Գյումրիում էլ է իր արցախցի հանդիսատեսի հետ:
Տիկնիկային բեմի փոխարեն փոքր դահլիճ, իսկ ներկայացման գովազդային պաստառի փոխարեն սովորական գրատախտակ են օգտագործել տիկնիկային ներկայացումն իրականություն դարձնելու համար:
Մի քիչ անգույն է, բայց թատրոնի հավատարիմ բարեկամ ժպտադեմ Դիանան, գունավոր շտրիխներ է ավելացրել, որ փոքրիկների սիրելի հեքիաթի ցուցադրական պաստառը հենց մուտքից երեխաների աչքին գունավոր ու պայծառ երևա: Հայտնի «Երեք խոզուկները» դերասանները խաղացին երկու՝ Արցախի և Գյումրվա բարբառներով։
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...
14:42 11.04.2025
Թրամփն ասել է, որ Մասկն իրեն պետք չէԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ասել է, որ իրեն պետք չէ Իլոն Մասկը, ով վերահսկում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատանքը։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է Fox News ալիքը։ «Ինձ Մասկը ոչ մի բանի համար պետք չէ, նա ինձ պարզապես դուր է գալիս։ Նա ֆանտաստիկ աշխատանք է կատարում: Նրա ինձ պետք չէ […] ...
14:33 11.04.2025
«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար«Պորտուն» տուգանվել է 1020 եվրոյով, քանի որ «Բենֆիկայի» դեմ Պորտուգալիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպման ժամանակ «Դրագան» ստադիոնում անջատված է եղել հյուրերի հանդերձարանի լուսավորությունը։ Այս մասին հաղորդում է A Bola-ն: «Մարզադաշտ ժամանելուն պես մենք նկատեցինք, որ հյուրերի հանդերձարանը բավարար լուսավորություն չունի: Դրա մասին անմիջապես ահազանգեցինք: Պատասխանատու անձն արձագանքեց, որ էլեկտրականության խնդիր է, որն արագորեն կլուծվի: Խնդիրը, […] ...
14:26 11.04.2025
Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ ԿոբախիձեՎրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ֆորումում։ «Մենք խաղաղ տեսլական ունենք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ մեր քաղաքականության վերաբերյալ»,- ասել է նա։ Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը դեռ տարածքային պահանջներ ունի Ռուսաստանից։ «Բայց նույնիսկ այս իրավիճակում մենք հետևում ենք շատ խաղաղ […] ...