Գյումրի-Արմավիր հանրապետական նշանակության ճանապարհի հիմնանորոգումը երկամսյա դադարից հետո վերսկսվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Գյումրի-Արմավիր հանրապետական նշանակության ճանապարհի հիմնանորոգումը երկամսյա դադարից հետո վերսկսվել է

18:35 23.09.2020

Գյումրի-Արմավիր հանրապետական նշանակության 30 կմ ճանապարհից 8 կմ-ն է հիմնանորոգվում։ Շինարարության սկզբնական փուլում, արտաքին շերտը քանդելու ընթացքում, ի հայտ եկան այն թերությունները, որոնք տարիներով պատճառ են եղել ճանապարհի քայքայման, իսկ հիմնային նորոգումներ երբևէ  չեն արվել։ Պարզվում է ճանապարհը գրունտային ամուր հիմք չի ունեցել, խճային լիցքով հարթեցումը այս դեպքում անարդյունք կլիներ՝ գրունտային նստվածքներն ավելի խորքային էին։

Աշխատանքային դադարի պատճառները շինարարը ներկայացրել էր պատվիրատուին ու նախագծողին: Պատվիրատուն՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, ճանապարհի լրացուցիչ ուսումնասիրություն կատարելու, նախագիծը վերանայելու հանձնարարություն էր տվել նախագծողին: Ըստ նախարարության պատասխանատուի, նախագծողը պնդել է, որ իր  ներկայացրած նախագիծը անթերի է, միայն թե շինարարի հայտնաբերած գրունտային խնդիրները կարգավորելու համար  քարային լիցքերի ծավալներն է պետք կրկնապատկել։ Ընդամենը սա է եղել նախագծային փոփոխությունը։

«Շինարարը պնդում է, որ տվյալ կոնստրուկցիան, որը նախատեսված է, թույլ է նման ճանապարհի համար, իսկ նախագծողը պնդում է հակառակը, հիմա նախարարությանը այլ տարբերակ չի մնում, մենք պիտի նախագծողի տարբերակը ընտրեինք, որ շինարարը կարողանար աշխատանքները շարունակել»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խորհրդական՝ Գոռ Ավետիսյանը:

Նախագծում կատարված թեթև փոփոխություններով հիմա շինարարը շարունակում է նորոգումները։ Նստվածքային հիմքերը լցնում է քարերով, խճով, ինչը նոր ու ամուր հիմքի կառուցելու գործին օգնում է։ Իսկ թե ինչ խորությամբ են փորվելու 8 կմ ճանապարհի նստվածքային հիմքերը, կախված է տվյալ հատվածների վնասվածության աստիճանից՝ մինչև 2 մետր խորության խրամուղիների անհրաժեշտություն կա։

Ճանապարհի գրունտային հատվածներում հիմնային լիցքերի աշխատանքներն արդեն ավարտվում են, որից հետո խճապատում են անելու, նոր միայն հերթը կհասնի ասֆալտին, որը երկշերտ է լինելու։ Շինարարի համար հիմնային  աշխատանքներն են ժամանակատար, դրանք որակով ու ճիշտ կատարելու պարագայում  հետագա սպասարկումը կրկնակի աշխատանքներ չի ստեղծի հանրապետական նշանակության ճանապարհի վրա։

Այս ճանապարհի նորոգման որակի ու երկարակեցության երաշխիքային պահանջներն ավելի խիստ են, քանի որ այն համարվում է այլընտրանքային ճանապարհ Երևան-Գյումրի միջպետականին, բեռնատարների հիմնական երթևեկությունն այս ճանապարհով է: Աշխատանքներին զուգահեռ բեռնատարների երթևեկությունը շարունակվում է։ Շինարարը երթևեկությունը շրջանցիկ կազմակերպելու առաջարկ է ներկայացրել ճանապարհային ոստիկանությանը։

Երթևեկությունը տվյալ հատվածում դադարեցնելու դեպքում շինարարը վստահեցնում է՝ ասֆալտապատման տեմպերը  կարագանան, ընդամենը 15 օրում ասֆալտապատումը հնարավոր կլինի ավարտել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

19:46 18.04.2025

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ «Եվս մեկ օր և Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերի 6 հա տարածքում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ Նոր հիմնվող քաղաքային անտառում տնկվելու են պտղատու, դեկորատիվ և անտառային ծառատեսակներ։ Շաբաթ՝ ապրիլի 19-ին, ժամը […] ...

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

19:42 18.04.2025

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

Սպորտային մարմնամարզության երիտասարդների աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում անընդմեջ նժույգ թափերում նվաճել է ոսկե մեդալ: Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակչում Մանուկյանը վաստակել է 14,700 միավոր: ...

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

19:37 18.04.2025

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը մասնակցում է Leasing EXPO 2025 խոշոր ցուցահանդեսին, որը մեկ հարթակում համախմբում է տարբեր ոլորտներում օգտագործվող ժամանակակից սարքավորումներ և ֆինանսավորման լուծումներ։ Ցուցահանդեսում Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացված է առանձին տաղավարով՝ իր ենթակա կառույցներով, որոնց թվում է նաև Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը։ Տաղավարում ներկայացվում են գրասենյակի իրականացրած և ընթացիկ բնապահպանական ծրագրերը, […] ...

Հանրապետության մարզերում կազմակերպվում է ծառատունկ

19:26 18.04.2025

Հանրապետության մարզերում կազմակերպվում է ծառատունկ

Բնապահպանական մարտահրավերներին ներդաշնակ դիմակայելու, էկոլոգիական մշակույթի բազմաշերտ զարգացման նպատակով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ հանրապետության մարզերում կազմակերպվում է ծառատունկ: Ծառատունկը նախատեսված է ապրիլ-մայիսի առաջին տասնօրյակ հատվածում։ Կտնկվի հիմնականում հացենի, թխկի, ձիակասկ տեսակների ավելի քան 30000 տնկի, կկազմակերպվի այն համայնքներում, որտեղ գտնվող կրթական, մշակութային, վարչական, հանրային այլ նշանակության հաստատություններն ունեն ոռոգման հնարավորություն և կարող են ապահովել ծառերի հետագա […] ...

Սյունիքի մարզում իրանցի վարորդը բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել

19:16 18.04.2025

Սյունիքի մարզում իրանցի վարորդը բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել

Այսօր՝ ապրիլի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Մեղրի-Երևան ավտոճանապարհի 71 կմ հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 47-ամյա Կարիմ Նազարին իր վարած «Mack» մակնիշի կցորդիչով բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։ […] ...

BACK_TO_TOP