Սեռական օրգանների հատվածում թաքցրած բջջայինները փորձել են փոխանցել դատապարտյալին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 11 2024
  • $
    388.25
  • RUBLE
    3.90
  • 410.42
WEATHER
+5.09 oC

Սեռական օրգանների հատվածում թաքցրած բջջայինները փորձել են փոխանցել դատապարտյալին

16:36 21.06.2018

Երեկ՝ հունիսի 20-ին, ժամը 2։30-ի սահմաններում, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն անձնական խուզարկության են ենթարկել դատապարտյալ Վ.Ս.-ին  կարճատև տեսակցության եկած ազգականներ Ն.Ս-ին և Դ.Գ.-ին: Խուզարկությամբ նրանցից յուրաքանչյուրի ազդրերի արանքում՝ սեռական օրգանների հատվածում, հայտնաբերվել է մեկական բջջային հեռախոս: ԱՆ քրեակատարողական ծառայությունից  հայտնում են, որ արարքը պարունակում է վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով վարչական իրավախախտման հատկանիշներ:

Նույն օրը՝ ժամը 3-ի սահմաններում, «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի խցերից մեկի պատուհանի տակից հայտնաբերվել է ծխախոտի մեկ տուփ, որում եղել են «Սիբազոն 5 մգ» գրառմամբ թափանցիկ հեղուկով երկու սրվակ, «Դիազեպամ» գրառմամբ երկու դեղահաբ և «Լորազեպամ» գրառմամբ մեկ դեղահաբ:

Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության, նախապատրաստվում են նյութեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵՆԲ Գլոբալը 236 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել Հայաստանի հետ

22:18 17.11.2024

ԵՆԲ Գլոբալը 236 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել Հայաստանի հետ

ԵՆԲ Գլոբալը 236 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել Հայաստանի հետ՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարությունը ֆինանսավորելու համար, հայտնում են Եվրոպական միության հայաստանյան պատվիրակությունից։ «Այս ճանապարհահատվածը «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի կենսական հատվածն է, որը կբարելավի միակցվածությունը Եվրոպական միության, Մերձավոր Արեւելքի եւ Ասիայի միջեւ: Ծրագիրը կնպաստի կլիմայի փոփոխության հետեւանքների մեղմացմանը, ճանապարհային անվտանգության բարելավմանը եւ Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանը»,-նշված է […] ...

Լիբանանի վարչապետը խոստացել է կրկնապատկել ջանքերը՝ հրադադարի հասնելու համար

21:58 17.11.2024

Լիբանանի վարչապետը խոստացել է կրկնապատկել ջանքերը՝ հրադադարի հասնելու համար

Լիբանանի կառավարությունն ամեն ինչ անում է Իսրայելի ագրեսիան կասեցնելու և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձեւի իրականացմանը հասնելու համար, որը կվերականգնի կայունությունը սահմանին։ Այս մասին ասվում է հանրապետության վարչապետ Նաջիբ Միքաթիի հայտարարության մեջ, որը տեղադրված է X-ում իսրայելական անօդաչու թռչող սարքի հարվածից լիբանանյան բանակի երեք զինծառայողների սպանությունից հետո։ «Լիբանանցի զինվորների մահը հարավային Լիբանանում իսրայելական հարձակման ժամանակ […] ...

Արգենտինան սպառնում է արգելափակել G20 գագաթնաժողովի կոմյունիկեն․ Financial Times

21:38 17.11.2024

Արգենտինան սպառնում է արգելափակել G20 գագաթնաժողովի կոմյունիկեն․ Financial Times

Արգենտինան սպառնում է արգելափակել Բրազիլիայում կայանալիք «Քսանյակի» (G20) գագաթնաժողովի եզրափակիչ կոմյունիկեն՝ հարկման և շրջակա միջավայրի վերաբերյալ դրույթների հետ անհամաձայնության պատճառով: Այս մասին հայտնում է բրիտանական Financial Times (FT) թերթը՝ հղում անելով աղբյուրներին։ «Արգենտինայի կառավարությունը ցանկանում է Բրազիլիայում G20-ի գագաթնաժողովը վերածել կռվի հին և նոր ուժերի միջև», – ասել է բրազիլացի պաշտոնյաներից մեկը։ FT-ն ընդգծել է, […] ...

Վրացական ընդդիմությունը վրաններ է տեղադրել Թբիլիսիի կենտրոնում

21:20 17.11.2024

Վրացական ընդդիմությունը վրաններ է տեղադրել Թբիլիսիի կենտրոնում

Ընդդիմադիր «Հանուն փոփոխության» կուսակցության ներկայացուցիչներն իրենց կողմնակիցների հետ վրաններ են տեղադրել Թբիլիսիի կենտրոնում և խոստացել շարունակել փողոցային բողոքի ցույցը Վրաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Միաժամանակ, ակցիան տեղի է ունեցել Վրաստանի խորհրդարանի դիմաց՝ մայրաքաղաքի կենտրոնում, սակայն այնտեղ հավաքվածները շարժվել են դեպի համալսարան՝ միանալու ցուցարարներին։ Ավելի վաղ՝ նոյեմբերի 16-ին, Վրաստանի Կենտրոնական ընտրական […] ...

Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահները հայտնել են իրենց պարեկային խմբի գնդակոծման մասին

21:00 17.11.2024

Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահները հայտնել են իրենց պարեկային խմբի գնդակոծման մասին

Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի պարեկությունը (UNIFIL) կրակի տակ է հայտնվել երկրի հարավում։ Այս մասին ասվում է նրանց Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ «Նոյեմբերի 16-ին ֆրանսիացի և ֆինն խաղաղապահներից կազմված ՅՈՒՆԻՖԻԼ պարեկային խումբը իր առաջադրանքները կատարեց Բեդիաս գյուղում, որտեղ մի խումբ, որում առնվազն մեկ մարդ զինված էր, փորձում էր կանխել ազատ տեղաշարժը։ Պարեկայիններին հաջողվել է շրջանցել […] ...

Լատվիա-Հայաստան հանդիպումն ավարտվեց Հայաստանի հավաքականի հաղթանակով

20:40 17.11.2024

Լատվիա-Հայաստան հանդիպումն ավարտվեց Հայաստանի հավաքականի հաղթանակով

Ռիգայում անցկացվող Ազգերի լիգայի 2024 – 2025 թթ. Լատվիա-Հայաստան հանդիպումն ավարտվեց Հայաստանի հավաքականի հաղթանակով՝ 2։1 հաշվով, հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։ ...

BACK_TO_TOP