12:48 21.09.2020
Ֆինանսական մեքենայությունների հետ կապված փաստաթղթերի հերթական արտահոսքն է տեղի ունեցել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Դրա շնորհիվ հայտնի է դարձել, որ աշխարհի մի քանի խոշոր բանկեր հանցագործներին հնարավորություն են տվել 2 տրիլիոն դոլար գումարի տեղաշարժ կատարել ամբողջ աշխարհում։
Խոսքը FinCEN-ի ֆայլերի մասին է։ Դա ԱՄՆ ֆինանսների նախարարության հատուկ ստորաբաժանում է, որը զբաղվում է ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարով։ FinCEN-ի ֆայլերը բաղկացած են ավելի քան 2500 փաստաթղթերից և ներառում են 1999-2017թթ. կատարված տարբեր բանկային գործարքների զեկույցներ, որոնք բանկերն ուղարկել են ԱՄՆ ֆինանսների նախարարություն՝ նշելով, որ իրենց հաճախորդները կասկածելի գործողություններ են կատարում։ Այդ զեկուցներն ինքնին օրենքի խախտման ապացույց չեն։
Վերջին 5 տարիների ընթացքում տվյալների ևս մի քանի արտահոսք էր տեղի ունեցել, որոնց շարքում էին «Պանամական դոսյեն» և «Դրախտային դոսյեն», որոնք ցույց են տվել, թե ինչպես են կառուցված փողերի լվացման և ֆինանսական հանցագործությունների ժամանակակից սխեմաները։
FinCEN-ի փաստաթղթերը հայտնվել են Buzzfeed-ի լրագրողների տիրապետության տակ, վերջիններս էլ դրանք փոխանցել են Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումին (ICIJ), որը ներառում է 108 լրատվական կազմակերպություններ 88 երկրներում։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ փաստաթղթերի արտահոսքը և հրապարակումը կարող է սպառնալիք հանդիսանալ ԱՄՆ-ի ազգային անվտանգության համար, վտանգի տակ դնել տարվող հետաքննությունները, ինչպես նաև սպառնալիքի տակ դնել այն կազմակերպությունների և անձանց անվտանգությունը, որոնք իշխանություններին կասկածելի գործարքների մասին զեկույցներ են տրամադրել։
BBC-ն հայտնում է, որ փաստաթղթերը ցույց են տալիս, թե ինչպես են ռուս օլիգարխները բանկերն օգտագործել, որպեսզի խուսափեն պատժամիջոցներից, որոնք պետք է նրանց թույլ չտային իրենց փողերն Արևմուտք հասցնել։
16:42 26.11.2024
«Փյունիկին» հաղթած թիմը դարձել է իր երկրի չեմպիոն16:27 26.11.2024
Կարմիր ծովում նավի խորտակումից հետո 3 անձի դի են հայտնաբերել16:20 26.11.2024
Լամին Յամալը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի հանդիպումը16:07 26.11.2024
Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում15:12 26.11.2024
Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրը15:00 26.11.2024
SHANTNEWS12:55 26.11.2024
Լեհաստանը Հայաստանի համար կարևոր և վստահելի գործընկեր է․ ՀՀ նախագահ12:48 26.11.2024
Խուզարկությամբ հայտնաբերվել է լիցքավորված մարտական ատրճանակ12:27 26.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում11:55 26.11.2024
Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է11:20 26.11.2024
Պլանային ջրանջատում Շիրակի մարզում11:12 26.11.2024
1 զոհ, 6 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհին11:04 26.11.2024
Էդուարդ Հակոբյանը կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ09:40 26.11.2024
Պետր Յանը հաղթել է Դեյվիսոն Ֆիգեյրեդուին․ UFC08:10 26.11.2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է16:45 26.11.2024
Փաշինյանը Դուդային է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների վերջին զարգացումներըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի գլխավորած պատվիրակությանը: Ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Մեծարգո պարոն նախագահ, ողջունում եմ Ձեզ և Ձեր պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում: Շատ եմ կարևորում այս այցը Հայաստանի և Լեհաստանի միջև հարաբերությունների հետագա զարգացմանը խթանելու առումով և կարծում եմ, որ իրականում հարաբերությունների զարգացման շատ […] ...
16:42 26.11.2024
«Փյունիկին» հաղթած թիմը դարձել է իր երկրի չեմպիոնԲելառուսի առաջնության ավարտից 1 տուր առաջ Մինսկի Դինամոն դարձել է չեմպիոն: Նախավերջին տուրում մայրաքաղաքային թիմը 1-0 հաշվով հաղթել է ԲԱՏԷ-ին ու անհասանելի դարձել երկրորդ տեղում գտնվող «Նեմանի» համար: «Դինամոն» վաստակել է 67 միավոր, իսկ «Նեմանը»՝ 62: Մինսկը ներկայացնող ակումբը երկրորդ տարին անընդմեջ և պատմության մեջ 9-րդ անգամ դարձավ Բելառուսի չեմպիոն: Տիտղոսների քանակով առաջատարը ԲԱՏԷ-ն է՝ […] ...
16:35 26.11.2024
Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի հետՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 26-ին ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել դեսպան Դի Ռիզոյի աշխատանքը Հայաստանում եւ շնորհակալություն հայտնել հայ-իտալական հարաբերությունների զարգացման ու խորացման գործում նրա անձնական ներդրման ու ջանքերի համար: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաեւ երկկողմ […] ...
16:27 26.11.2024
Կարմիր ծովում նավի խորտակումից հետո 3 անձի դի են հայտնաբերելԵգիպտոսի Մարսա Ալամ առողջարանային քաղաքի ափերի մոտ Sea Story զբոսանավի վթարից հետո երեք զոհերի մարմիններ են հայտնաբերվել, հայտնում է Al Masry Al Youm թերթը՝ վկայակոչելով Կարմիր ծովի նահանգապետ Ամր Հանաֆին։ Ավելի վաղ Հանաֆին հայտնել էր, որ Կարմիր ծովի Մարսա Ալամ ափերի մոտ խորտակված Sea Story զբոսանավից քսանութ մարդ է փրկվել, 17-ը համարվում են անհետ կորած։ […] ...
16:20 26.11.2024
Լամին Յամալը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի հանդիպումըԼամին Յամալը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի հանդիպումը ֆրանսիական «Բրեստի» դեմ։ Այդ մասին հայտնել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը։ «Յամալն իրեն անհամեմատ լավ է զգում։ Նա լավ աշխատանք է կատարել մարզմանը, սակայն բաց կթողնի «Բրեստի» դեմ խաղը։ Մենք պետք է զգույշ լինենք նրա ապաքինման հարցում և հուսով ենք` նա խաղադաշտ կվերադառնա շաբաթ օր։ […] ...
16:13 26.11.2024
Տիգրան Պետրոսյանը նշանակվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալՀայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ` Տիգրան Պետրոսյանը նշանակվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Տիգրան Պետրոսյանին նշանակել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»,-նշված է որոշման տեքստում: ...