Մարզպետարանները կօպտիմալացվեն․7 վարչությունների փոխարեն նախատեսվում է թողնել 4-ը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+12.09 oC

Մարզպետարանները կօպտիմալացվեն․7 վարչությունների փոխարեն նախատեսվում է թողնել 4-ը

21:30 20.09.2020

Շիրակի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Աբրահամյանը «Շանթ»-ի «Տեսանկյուն » հաղորդաշարի եթերում,ի թիվս այլ հարցերի ,անդրադարձել է նաև մարզպետարաններում սպասվող կառուցվածքային փոփոխություններին ,որով նախատեսվում է նաև վարչությունների միավորում:Գլխավոր քարտուղարը նշել է,որ այս փոփոխությունները նախագծվել էին դեռևս նախորդ իշխանությունների ժամանակ,որոնք նախատեսվում էր  կիրառել տարածքային կառավարման օրենքի ընդունումից հետո:

«Հիմա, երբ որ արդեն օրենքով սահմանվել են մարզպետարանների և մարզպետների լիազորությունների շրջանակը՝ նաև հաշվի առնելով արդի մարտահրավերները, իրավացիորեն որոշում է կայացվել  նաև օպտիմալացնել մարզպետարանների աշխատակազմը, համապատասխանեցնել այն գործառույթներին, որ սահմանված են  մարզպետի կողմից իրականացվելու համար: Անհրաժեշտ են արդյոք մարզպետարանները, էդ հարցադրումները անընդհատ տրվել են և այդպես էլ դեռևս կան այդպիսի հարցադրումներ»,- նշել է Արսեն Աբրահամյանը:

Մարզպետարանի գլխավոր քարտուղարը նշել է, որ տարիներ շարունակ տարբեր պատճառներով  մարզպետարանները նախաձեռնողականություն չեն ցուցաբերել, համապատասխան օրենսդրական և իրավական ակտեր չեն եղել: Բայց այսօրվա մարտահրավերները, երբ տեղի են ունենում համայնքների միավորում,երբ  պետական համակարգը ռեստարտի կարգավիճակում է,տարածքային կառավարման մարմինների գործունեությունը և ներկայությունը խիստ անհրաժեշտություն է,պետք է փոխել  ուղղակի գործունեությունների տրամաբանությունը:

«Մարզպետարանները սովորական փոստատարի դեր կատարելուց բացի ,պետք է  իրապես որոշակի հարցերում,համայնքների հետ քննարկումներում  բանավեճերում ,համագործակցության արդյունքում մշակեն զարգացման սխեմաներ և գործողությունների պլանը կբերի տարածքների զարգացման»,-ասել է գլխավոր քարտուղարը:

Արսեն Աբրահամյանը անդրադարձել է նաև օպտիմալացման արդյունքում մարզպետարանի աշխատակիցների կրճատման խնդրին,նշելով,որ որպես այդպիսին մարզպետարաններում աշխատակազմերը ուռճացված չեն և համապատասխանում են իրականացվող գործառույթներին:

«Իրապես էնպես չի ,որ մարզպետարանների ստեղծման օրվանից հաստիքները շատ էին ,հիմա քննարկումների արդյունքում մենք ձգտում ենք և փորձում ենք անել այնպես,որ էդ օպտիմալացման ձգտման մեջ էնպես չլինի,որ անցնի եզրագիծը,որը իսկապես օպտիմալն է,կարող է ՝ էդ կրճատումների ժամանակ ստացվի,որ գործառույթները շատ են,իսկ աշխատակազմը չի բավարարում,բայց նախնական տարբերակով նախատեսվում է ներկայիս 7 վարչությունների  փոխարեն  մարզպետարաններում օպտիմալացումից հետո թողնել 4-ը»,-նշել է Շիրակի մարզպետարանի պաշտոնյան:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կուրբանովը նշանակվել է Ուզբեկստանի պետական անվտանգության ծառայության նոր ղեկավար

15:40 24.11.2024

Կուրբանովը նշանակվել է Ուզբեկստանի պետական անվտանգության ծառայության նոր ղեկավար

Ուզբեկստանի Պետական անվտանգության ծառայության նոր ղեկավար է նշանակվել պաշտպանության նախարար Բախոդիր Կուրբանովը, նախկին ղեկավար Աբդուսալ Ազիզովը տեղափոխվել է Հանրապետության նախագահին առընթեր անվտանգության խորհուրդ, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։ Ըստ մամուլի ծառայության՝ նոր ղեկավարի նշանակման արարողության ժամանակ նշվել է Ազիզովի ներդրումը երկրի պետական անվտանգության համակարգի զարգացման գործում։ «Բախոդիր Կուրբանովը հատկապես նշել է գեներալ-լեյտենանտ Ազիզովի աշխատանքը անվտանգության […] ...

Ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյան․ ՊՆ

15:20 24.11.2024

Ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյան․ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որում պատմվում է ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյայի մասին։ ...

Ամմանում քրեական անցյալ ունեցողներին մեղադրել են Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգության մեջ

15:00 24.11.2024

Ամմանում քրեական անցյալ ունեցողներին մեղադրել են Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգության մեջ

Հորդանանի իշխանությունները մեղադրել են հանցագործներին Իսրայելի դեսպանատան մոտ կիրակի օրը տեղի ունեցած հրաձգության համար, հայտնում է EFE-ն։ «Այդ հարձակումն իրականացվել է հանցագործների կողմից, մարդկանց, ովքեր ունեն քրեական անցյալ և կապված են թմրանյութերի մաֆիայի հետ»,-գործակալությունը մեջբերում է Հորդանանի տեղեկատվության նախարարության ներկայացուցիչ Մուհամմեդ ալ Մոմանիի խոսքերը։ Նա տեղի ունեցածն անվանել է ահաբեկչություն անվտանգության ուժերի դեմ և զգուշացրել, […] ...

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով

14:40 24.11.2024

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով

Երևանում նոյեմբերի 24-ի և 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ։ Հանրապետության տարածքում նոյեմբերի 24-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-28-ին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է […] ...

Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանի միջուկային նորացված դոկտրինը ազդանշան է դարձել Արևմուտքի համար

14:20 24.11.2024

Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանի միջուկային նորացված դոկտրինը ազդանշան է դարձել Արևմուտքի համար

Ռուսաստանի Դաշնության միջուկային նորացված դոկտրինի հրապարակումը կարելի է ազդանշան համարել ԱՄՆ վարչակազմի համար, որն իրականացնում է ուկրաինական հակամարտության աննախադեպ սրացում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դե, իհարկե, այստեղ պատահականություններ չկան, կա որոշակի օրինաչափություն»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի Դաշնության նորացված միջուկային […] ...

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 24-ին

14:00 24.11.2024

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 24-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 392 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 406 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 410 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.81 դրամ: ...

BACK_TO_TOP