Շիրակի մարզի Հողմիկ գյուղի խոնարհված եկեղեցին օծվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Շիրակի մարզի Հողմիկ գյուղի խոնարհված եկեղեցին օծվել է

18:30 19.09.2020

Իլլի`սա է եղել  գյուղի նախկին անունը, իսկ  Հողմիկ վերանվանվել է 1987 թվականին։ Գյուղի հնագույն բնակավայր լինելու մասին  վկայությունները շատ են։ Հնագիտական պեղումների ընթացքում մասնագետները բացահայտել են , որ  գյուղի հարավարևմտյան հատվածում  մինչև այսօր պահպանվում է  հեթանոսական համալիր։  Հեթանոսական բնակավայրում հնագիտական ուսումնասիրությունները դեռ 1987-ից են սկսել։ Սա միակ վկայությունը չէ, որը խոսում է հին ու պատմական գյուղ լինելու մասին։ Գյուղի հիմնադիրների սերունդներն հիմա էլ ապրում են Հողմիկում,պատմում են, թե ինչպես են պապերը Արևմտյան Հայաստանից գաղթել ու իրենց հետ  բերել սուրբ մասունք «Պապ ավետարանը»։ Այն պահպանվում է գյուղի փոքր մատուռում։

Սուրբ գրքի մասին շատ լեգենդներ են հյուսվել, ասում են՝ ովքեր փորձել են գողանալ « Պապ ավետարանը », դժբախտությունների են բախվել։ Հիմա էլ գյուղի  ժողովուրդը հավատում է գրքի բուժիչ զորությանն ու ուժին։

Հողմիկցիների  միակ եղեկեցին՝ Սուրբ Աստվածածինը մինչ հիմա կիսավեր էր։ Մեկ տարի առաջ արմատներով հողմիկցի, ռուսաստանաբնակ Պողոսյանների ընատանիքը նախաձեռնեց  վերակառուցել այն ։

Եկեղեցու վերակառուցման ընթացքում ևս բաց երկնքի տակ  մարդիկ արարողություններ են կատարել։ Խոնարհված վիճակում էլ հաճախ պատարագներ են եղել։ Սուրբ Աստվածածնի կառուցման հստակ տարեթիվ չի նշվում, այն որ 1800-ականներին կառույց է, վկայում են բակում եղած գերեզմանաքարերը, իսկ թե ովքեր են հուղարկավորված, այդ մասին  Սարապատ խոշորացված համայնքի  քահանային ստույգ տեղեկություններ հայտնի չեն։

Օծված Սուրբ Աստվածածնում արդեն կիրակնօրյա պատարագներ կլինեն , եկեղեցական տոնացույցի բոլոր օրերին։ Մկրտության ու սուրբ պսակի արարողությունների ես պատրաստվում , մարդիկ հերթագրվել են , անգամ ՌԴ -ից են  գալու պսակադրության համար։  Հողմիկի եկեղեցին հարևան գյուղերից ու այլ բնակավայրերից եկողների համար  կդառնա ուխտավայր։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 18.04.2025

SHANTNEWS

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

19:54 18.04.2025

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […] ...

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

19:46 18.04.2025

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ «Եվս մեկ օր և Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերի 6 հա տարածքում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ Նոր հիմնվող քաղաքային անտառում տնկվելու են պտղատու, դեկորատիվ և անտառային ծառատեսակներ։ Շաբաթ՝ ապրիլի 19-ին, ժամը […] ...

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

19:42 18.04.2025

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

Սպորտային մարմնամարզության երիտասարդների աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում անընդմեջ նժույգ թափերում նվաճել է ոսկե մեդալ: Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակչում Մանուկյանը վաստակել է 14,700 միավոր: ...

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

19:37 18.04.2025

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը մասնակցում է Leasing EXPO 2025 խոշոր ցուցահանդեսին, որը մեկ հարթակում համախմբում է տարբեր ոլորտներում օգտագործվող ժամանակակից սարքավորումներ և ֆինանսավորման լուծումներ։ Ցուցահանդեսում Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացված է առանձին տաղավարով՝ իր ենթակա կառույցներով, որոնց թվում է նաև Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը։ Տաղավարում ներկայացվում են գրասենյակի իրականացրած և ընթացիկ բնապահպանական ծրագրերը, […] ...

BACK_TO_TOP