Նախագծային ու ավարտի ժամկետների փոփոխություններով վերսկսվել է «Հյուսիս-հարավ» մայրուղու Թալին-Գյումրի հատվածի շինարարությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Նախագծային ու ավարտի ժամկետների փոփոխություններով վերսկսվել է «Հյուսիս-հարավ» մայրուղու Թալին-Գյումրի հատվածի շինարարությունը

19:35 16.09.2020

Համավարակի սահմանափակումներն ավելի քան 60 տոկոսով հետաձգել են   «Հյուսիս-հարավ» մայրուղու Թալին-Գյումրիի ճանապարհի կառուցման  աշխատանքները։ Չինաստանից «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության մասնագետների վերադարձը, որը նախատեսված էր գարնանը, օդային ճանապարհների արգելքի պատճառով ձգվեց մինչև օգոստոս։ 6 ամիսների դադարը, բուն շինաշխատանքներից բացի, նաև ընկերության ու պատվիրատուի միջև շատ հարցերի քննարկումներ է հետաձգել: Ընկերության ներկայացուցչի, խոսքը վերաբերում է նախագծային փաթեթի քննարկումներին, որոնք անցած տարվանից էին կիսատ մնացել: Կողմերը չէին հասցրել վերջնական համաձայնության գալ Թալին-Գյումրի 46 կմ երկարության ճանապարհահատվածի բետոնապատման հարցի շուրջ, որը  նախագծային  փոփոխություն էր պահանջում։

 «Նախագծային փոփոխությունը վերաբերում է հետևյալին՝ մենք նախապես պայմանավորվել էինք, որ ճանապարհը բետոնե շերտով ենք անելու, հիմա փոխում ենք, ասֆալտապատ է լինելու: Նախկինում այդպես էինք որոշել միջազգային նորմերին համապատասխանեցնելու համար, բայց այն ձեր կլիմային չի դիմանա, ավելի շուտ կքայքայվի ու սպասարկումը կբարդանա, ինչու, որովհետև ավելի հեշտ է ասֆալտը վերականգնել, քան բետոնե շերտը»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության ծրագրի պատասխանատու Լու Կաո Կուեյխուա։

Թալին-Լանջիկ հատվածում անցած տարի շինարարը հասցրել էր նաև կամուրջ կառուցել, հետո բետոնապատել մոտ մեկուկես կմ ճանապարհ: Ըստ շինընկերության ներկայացուցչի՝ համոզվել են, որ արագընթաց մայրուղու կառուցման միջազգային փորձը Շիրակի մարզում կիրառելն  նպատակահարմար չէ: Բետոնե շերտի ուսումնասիրության արդյունքում տրվել է եզրակացություն, որի հիման վրա բետոնը ասֆալտով փոխարինելու որոշում է կայացվել։

Նախագծային փոփոխություններից բացի, փոխվում են շինաշխատանքների ավարտի ժամկետները: Ի դեպ, ընկերությունը դեռ անցած տարվա հունիսին պետք է շահագործման հանձնած լիներ Թալին-Գյումրի 46 կմ ճանապարհահատվածը: Հիմա նոր ժամկետների մասին են  խոսում:

 «Հիմա կարող ենք ասել՝ աշխատանքներն անում ենք 2 պրոյեկտով․ Թալին-Լանջիկը ավարտում ենք հուլիսի 14-ին, իսկ Լանջիկ-Գյումրին՝ 2022-ի դեկտեմբերի 31-ին»,- նշեց «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության ծրագրի պատասխանատուն։

Նոր ժամկետներով ու նոր նախագծով շինաշխատանքներում ընկերությունը չի բացառում, որ էլի փոփոխություններ կլինեն։ Առայժմ աշխատանքները ընթանում են ճանապարհի միայն մեկ հատվածում, երբ սկսեն ասֆալտապատումը և հնարավոր լինի մայրուղու այդ հատվածում երթևեկություն ապահովել, աշխատանքները կտեղափոխեն մյուս գոտի։ Չինական ընկերությունը նաև ասֆալտի գործարան է հավաքել Մարալիկում, տարբեր մշակումներով ու տեխնոլոգիաներով ասֆալտն արտադրվելու է տեղում, որտեղից տեղափոխումը շինհրապարակ հեշտանալու է։ Հավաքովի  ասֆալտի գործարանը 1 ժամում մինչև 300 տոննա ասֆալտ է արտադրում: Սա էլ Թալին-Գյումրիի ճանապարհի ասֆալտապատման աշխատանքների ընթացքը կարագացնի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 18.04.2025

SHANTNEWS

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

19:54 18.04.2025

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […] ...

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

19:46 18.04.2025

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ «Եվս մեկ օր և Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերի 6 հա տարածքում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ Նոր հիմնվող քաղաքային անտառում տնկվելու են պտղատու, դեկորատիվ և անտառային ծառատեսակներ։ Շաբաթ՝ ապրիլի 19-ին, ժամը […] ...

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

19:42 18.04.2025

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

Սպորտային մարմնամարզության երիտասարդների աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում անընդմեջ նժույգ թափերում նվաճել է ոսկե մեդալ: Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակչում Մանուկյանը վաստակել է 14,700 միավոր: ...

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

19:37 18.04.2025

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը մասնակցում է Leasing EXPO 2025 խոշոր ցուցահանդեսին, որը մեկ հարթակում համախմբում է տարբեր ոլորտներում օգտագործվող ժամանակակից սարքավորումներ և ֆինանսավորման լուծումներ։ Ցուցահանդեսում Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացված է առանձին տաղավարով՝ իր ենթակա կառույցներով, որոնց թվում է նաև Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը։ Տաղավարում ներկայացվում են գրասենյակի իրականացրած և ընթացիկ բնապահպանական ծրագրերը, […] ...

BACK_TO_TOP