Ռուսաստանի հետ բանակցությունները տապալելու համար Բունդեսթագում մեղադրել են Գերմանիայի ԱԳՆ-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+2.09 oC

Ռուսաստանի հետ բանակցությունները տապալելու համար Բունդեսթագում մեղադրել են Գերմանիայի ԱԳՆ-ին

19:45 15.09.2020

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն ընդամենը մեկուկես ժամ հատկացնելու համար Բունդեսթագում խիստ քննադատության է արժանացել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը:

«Ռուս-գերմանական հարաբերությունների ճգնաժամային իրավիճակում Հայկո Մաասը ՌԴ արտաքին գործերի նախարարի հետ հանդիպման համար հատկացրել է ընդամենը 90 րոպե: Իսկ միայն թռիչքը և վերադարձը տևում է 5 ժամ»,- սոցցանցերում գրել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության ներկայացուցիչ Արմին-Պաուլուս Համպելը:

Պատգամավորի խոսքերով՝ այդ քայլով Գերմանիայի ԱԳՆ-ն ուզում է ցույց տալ, որ հետաքրքրված չէ կառուցողական որոշում կայացնելու հարցում:

Լավրովի այցը Բեռլին նախատեսված էր սեպտեմբերի 15-ին: Այն տեղի էր ունենալու Ռուսաստանի և Գերմանիայի գիտակրթական գործընկերների տարվա միջոցառումների փակման արարողության շրջանակներում: Սակայն Բեռլինը սեպտեմբերի 3-ին Մոսկվային տեղյակ էր պահել, որ Մաասի աշխատանքային գրաֆիկում փոփոխություններ են տեղի ունեցել և նա չի մասնակցելու միջոցառմանը:

Դրանից հետո ՌԴ ԱԳՆ որոշում էր կայացրել Լավրովի այցը Բեռլին չեղարկելու մասին:

«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության պատգամավորը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի և Արևմտյան երկրների հարաբերությունների լարվածությունը  աշխարհի վրա թանկ է նստելու: Գերմանացի քաղաքական գործչի կարծիքով ԵՄ և ՆԱՏՕ-ն խաղադրույքներ են կատարում ռուսաֆոբիայի վրա:

«Դա դիվանագիտության աշխատանքն է և Գերմանիայի գլխավոր դիվանագետը չի կարողանում լուծել այս խնդիրը»,- ասել է Համպելը:

«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ Բունդեսթագի պատգամավորը կոչ է արել Ռուսաստանի հետ բանակցություններ սկսել՝ հիմնված հավասարության և արդարության սկզբունքների վրա:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ում մանրածախ առևտրով զբաղվողները նախապես են հայտարարել «Սև ուրբաթ»՝ նվազ պահանջարկի պատճառով

00:00 27.11.2024

ԱՄՆ-ում մանրածախ առևտրով զբաղվողները նախապես են հայտարարել «Սև ուրբաթ»՝ նվազ պահանջարկի պատճառով

Ամերիկյան մանրածախ առևտրականները, պահանջարկի նվազման պայմաններում, սկսել են բազմօրյա վաճառքներ, որոնք համընկնում են «Սև ուրբաթի» հետ, գրում է Financial Times-ը։ 2024 թվականին սև ուրբաթը ընկնում է նոյեմբերի 29-ին, սակայն Walmart Inc., Amazon.com Inc., Target Corp. և Macy’s Inc. դրա կապակցությամբ արդեն ակցիաներ են սկսվել։ Միևնույն ժամանակ, ըստ Circana-ի, ընդհանուր ապրանքային միավորների վաճառքները նոյեմբերի 16-ին ավարտվող […] ...

Մեքսիկայի նախագահը Թրամփին սպառնում է պատասխան մաքսատուրքերով

23:52 26.11.2024

Մեքսիկայի նախագահը Թրամփին սպառնում է պատասխան մաքսատուրքերով

Մեքսիկան պատրաստ կլինի նմանատիպ պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե ԱՄՆ-ում իր ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանվեն, երեքշաբթի ասել է Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ «Մի մաքսատուրքը կհանգեցնի մեկ այլ մաքսատուրքի, և դա կշարունակվի այնքան ժամանակ, մինչև մենք վտանգի տակ կդնենք մեր ընդհանուր ընկերությունները», – ասել է Շեյնբաումը՝ նկատի ունենալով ամերիկյան ավտոարտադրողներին, որոնք […] ...

Երկու հարևան երկրների հանդիպումը պետք է հետաքրքիր լինի․ Սանյոլը՝ Հայաստան-Վրաստան խաղի մասին

23:44 26.11.2024

Երկու հարևան երկրների հանդիպումը պետք է հետաքրքիր լինի․ Սանյոլը՝ Հայաստան-Վրաստան խաղի մասին

Ֆուտբոլի Վրաստանի ազգային հավաքականի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը խոսել է Հայաստանի հավաքականի հետ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի երկխաղյա դիմակայության մասին: «ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կովկասյան դերբի է լինելու: Երկու հարևան երկրների հանդիպումը պետք է որ հետաքրքիր լինի։ Լավ է, որ ստիպված չենք լինի երկար ճանապարհորդության դիմանալ։ Հարևան երկրների մրցակցությունը, անշուշտ, «հավելյալ լարվածություն» կհաղորդի խաղերին: […] ...

Շվեդիան կոչ է արել չինական նավի անձնակազմին ներկայանալ մալուխային միջադեպերի հետաքննությանը

23:38 26.11.2024

Շվեդիան կոչ է արել չինական նավի անձնակազմին ներկայանալ մալուխային միջադեպերի հետաքննությանը

Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը պահանջել է, որ չինական Yi Peng 3 բեռնանավը, որը նավարկելիս է եղել Բալթիկ ծովում երկու ստորջրյա մալուխների մոտով, երբ դրանք խզվել են, այս միջադեպերի հետաքննության շրջանակներում մեկնի Շվեդիա։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Bloomberg-ը։ «Մենք կապի մեջ ենք նավի և Չինաստանի հետ: Մենք մեր ցանկությունն ենք հայտնել, որ այս նավը նավարկվի […] ...

ՆԱՏՕ-ն և Ուկրաինան կքննարկեն Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հետևանքները

23:32 26.11.2024

ՆԱՏՕ-ն և Ուկրաինան կքննարկեն Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հետևանքները

ՆԱՏՕ-ի երկրների մշտական ներկայացուցիչները Բրյուսելում դաշինքի կենտրոնակայանում Ուկրաինայի ներկայացուցչի հետ կքննարկեն ռուսական նոր միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հետևանքները, հաղորդում է RTBF հեռուստաալիքը։ Դեսպանների մակարդակով ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդը հանդիպում է Կիևի նախաձեռնությամբ, պարզաբանում է հեռուստաալիքը։ Զեկույցում նշվում է, որ Ուկրաինան խնդրել է իր արևմտյան գործընկերներին մատակարարել իրեն հակաօդային պաշտպանության վերջին սերնդի համակարգեր։ RTBF-ն ընդգծել է, որ […] ...

Ռոնալդուի դուբլն ու «Ալ Նասրի» հաղթանակը․ Ասիայի ՉԼ

23:25 26.11.2024

Ռոնալդուի դուբլն ու «Ալ Նասրի» հաղթանակը․ Ասիայի ՉԼ

«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» կազմում դուբլի հեղինակ է դարձել։ Կատարական «Ալ Ղարաֆայի» դեմ Ասիայի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրի արտագնա խաղում Ռոնալդուի թիմը հաղթել է 3-1 հաշվով: «Ալ Նասրը» 13 միավորով երկրորդն է, «Ալ Ղարաֆան»` չորս միավորով 7-րդը: ...

BACK_TO_TOP