13:39 15.09.2020
Խորհրդարանում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, անդրադառնալով ՍԴ դատավորի թեկնածուներին և նրանց հասցեին հնչած քննադատություններին, ասել է, որ ԱԺ-ն գործընթաց էր սկսել, որով նպատակ ունեին թարմացնել, նորացնել Սահմանադրական դատարանը և իրենց քաղաքական ուղերձները, իրենց տեսակետն այդ կապակցությամբ և ՍԴ-ում հետագայում դատավորների գործունեությունների հետ կապված ներկայացրել են.
«Մեր անելիքն այդ պահին այդքանով ավարտված էր և սահմանադրական մարմինները, դատավորների ընդհանուր ժողովը, ՍԴ-ն թարմացնելու առումով ներկայացրել են իրենց կարծիքով այն թեկնածուներին, որոնք արժանի են լինել ՍԴ դատարանի դատավորների»,- նշել է Մակունցը։
Նա նաև խոսել է ընդդիմադիրների՝ քվեարկությանը չմասնակցելու մասին: Նրա խոսքերով՝ ընդդիմադիր խմբակցությունների որոշումը մտահոգում է այնքանով, որ նրանք չեն ցանկանում որևէ փոփոխության հետ կապված իրենց որոշումն արտացոլել քվեարկությունում, թեկուզ դեմ քվեարկությամբ։
«Դա իրենց որոշումն է, բայց ես կարծում եմ, որ մենք սրանով անում ենք հստակ արձանագրում, որ գուցե այդ երկու խմբակցությունները գոհ են այն իրավիճակից, որ այսօր կա դատաիրավական համակարգում։ Սա իմ ենթադրությունն է»,- ասել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը։
09:25 29.11.2024
Սիրիական զորքերը հակահարձակում են սկսել Հալեպի մոտ. Al Mayadeen08:58 29.11.2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցները08:30 29.11.2024
Թայվանը գրանցել է 33 ինքնաթիռի և 8 չինական նավերի մոտենալը16:51 28.11.2024
ՀԱՊԿ երկրների ղեկավարները դեմ են արտահայտվել նացիզմի հերոսացմանը16:33 28.11.2024
Իրանը կասկածում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի հաստատմանը09:25 29.11.2024
Սիրիական զորքերը հակահարձակում են սկսել Հալեպի մոտ. Al MayadeenՍիրիական բանակի ստորաբաժանումները հակագրոհ են սկսել «Ջաբհաթ ան Նուսրա» ծայրահեղական խմբավորման զինյալների դիրքերի ուղղությամբ, որոնք գրավել են ավելի քան 20 բնակավայր Հալեպ քաղաքից հյուսիս և արևմուտք։ Այս մասին հայտնում է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը։ Գործողության ընթացքում կառավարական ուժերն ազատագրել են Ալ-Բակում քաղաքը։ Ավելի վաղ Հալեպ է տեղափոխվել Սիրիայի այլ շրջաններից ռազմական ուժերը։ Դամասկոսն ու Հալեպը […] ...
09:15 29.11.2024
Նեթանյահուն սպառնում է պատերազմով, եթե «Հեզբոլլահ»-ը խախտի հրադադարըԻսրայելը պատրաստ կլինի լայնամասշտաբ պատերազմի Լիբանանում, եթե հաստատված հրադադարը խաթարվի «Հեզբոլլահ» շարժման կողմից, բանակն արդեն ստացել է համապատասխան հրամանը, տեղական հեռուստատեսության 14-րդ ալիքի եթերում ասել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Մենք կօգտվենք զինադադարից, ես չեմ խոսել պատերազմի ավարտի մասին, այլ միայն զինադադարի մասին. դա կարող է կարճ լինել, մենք ուժ ենք կիրառելու, անհրաժեշտության դեպքում ես հրահանգ […] ...
09:04 29.11.2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենՆոյեմբերի 29-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Արագածի, Հրազդանի, Վարդենիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սպիտակի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում և «Զանգեր»-Գորայք ճանապարհահատվածին տեղ-տեղ մերկասառույց է, տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...
08:58 29.11.2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներըՆոյեմբերի 28-ին, ժամը 11։15-ից սկսած ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։ Հանրապետության ավտոճանապարհներին և առաջնային օգնության կետերում ՓԾ ստորաբաժանումներն իրականացրել են շրջայցեր և հերթապահություններ, որոնց արդյունքում արգելափակումից դուրս են բերել 37 տրանսպորտային միջոց և 43 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: ...
08:48 29.11.2024
Իռլանդիայում արտահերթ համընդհանուր ընտրություններ են անցկացվելուԻռլանդիայում տեղի կունենան արտահերթ համընդհանուր ընտրություններ, որից հետո կընտրվի Ներկայացուցիչների պալատի (խորհրդարանի ստորին պալատ) նոր կազմը։ Ընդհանուր առմամբ, վտանգված է 174 պատգամավորական մանդատ, ինչը 14-ով ավելի է 2020 թվականի նախորդ ընտրությունների համեմատ՝ արտացոլելով հանրապետության բնակչության աճը։ 2023 թվականի տվյալներով՝ երկիրն ուներ 5,26 միլիոն բնակչություն։ Ավելացվել է նաև ընտրատարածքների թիվը՝ 39-ից 43-ի։ Խորհրդարանի ստորին պալատում տեղերի […] ...
08:40 29.11.2024
Al Jazeera. հինգ պաղեստինցի է զոհվել Գազայի կենտրոնում իսրայելական հարվածների հետևանքովԳազայի հատվածի կենտրոնում գտնվող Նուսեյրաթ պաղեստինյան փախստականների ճամբարի վրա Իսրայելի ավիահարվածի հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել Գազա քաղաքում բնակելի շենքերի գնդակոծության ժամանակ չորս մարդու, այդ թվում՝ երկու կնոջ և մեկ երեխայի մահվան, Դեյր էլ-քաղաքին ավիահարվածի հետևանքով ութ պաղեստինցիների վիրավորվելու մասին։ ...