Վաղվանից Գյումրիում երթուղի դուրս կգան ավտոբուսները. քաղաքային տրանսպորտը կաշխատի նոր գրաֆիկով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+12.09 oC

Վաղվանից Գյումրիում երթուղի դուրս կգան ավտոբուսները. քաղաքային տրանսպորտը կաշխատի նոր գրաֆիկով

23:58 14.09.2020

Վաղվանից քաղաքային տրանսպորտը կաշխատի այլ գրաֆիկով, մի քանի երթուղիներ կհամալրվեն ևս 13 միկրոավտոբուսներով։ Նոր ուսումնական տարվա մեկնարկով պայմանավորված՝ ուղևորահոսքն ակտիվանում է։ Յոթ ամսվա հարկադիր պարապուրդից հետո թիվ 1 երթուղու ավտոբուսները կրկին կաշխատեն, ի տարբերություն թիվ 40 երթուղու ավտոբուսների:

Նոր ուսումնական տարին բուհերում երկու շաբաթ է՝ սկսվել է, իսկ դպրոցներն այսօրվանից վերաբացվեցին։ Թեև դեռ բնականոն հուն չի մտել, բայց քաղաքային տրանսպորտում ուղևորահոսքի ակտիվություն է նկատվում։ Ցերեկային ժամերին միկրոավտոբուսները երթևեկում են ծանրաբեռնված, բայց վարորդները դժգոհելու պատճառներ գտնում են։

 

«Ուղևորահոսքի փոփոխություն գրեթե չկա, ուղղակի մեր օրվա հասույթն է ավելացել, մեր «վիռուչկեն» արդեն ավել պիտի մուծենք, բայց հեչ փոփոխություն դեռ չենք նկատել»,- ասում է երթուղայիններից մեկի վարորդը:


 

Վարորդների աշխատանքն ու քաղաքային 10 երթուղիները կանոնակարգող միակ ընկերությունն էլ հակառակը՝  դիմել է քաղաքապետարանի տրանսպորտի բաժին միկրոավտոբուսների թիվն ավելացնելու թույլտվություն ստանալու համար։

Համալրված տրանսպորտային միջոցները գիծ դուրս կգան աշխատանքային նոր գրաֆիկով։ Աշխատանքային ժամ է սահմանվել առավոտյան  7-ից երեկոյան ժամը 9։ Տրանսպորտի բաժնի պետը, ամեն դեպքում, վստահեցնում է, որ նոր գրաֆիկը ավտոբուսների աշխատանքին էլ է վերաբերում։ ։

«Թիվ 40 երթուղին չի վերականգնվելու միանշանակ` ավտոբուսների բացակայության պատճառով, փորձել ենք ութ մեքենայով միայն թիվ 1 երթուղին շահագործել, քանի որ ծանրաբեռնված երթուղի է, օդանավակայանից  Անի թաղամասով է անցնում, ուղևորահոսքը ծանրաբեռնված է, իսկ թիվ 40 երթուղու ուղեգիծը թիվ 22 համարի միկրոավտոբուսներով կհասցնեն սպասարկել»,- նշում է Գյումրիի քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետ Արտյոմ Սարգսյանը:

Ավտոպարկում մոտ 7  ամիս կայանած 15 ավտոբուսների կեսն անսարք է, մնացած 8 նորոգումներից հետո վաղվանից պատրաստ են ծանրաբեռնված գիծ դուրս գալու։ Քաղաքային ուղևորատար ավտոպարկում տրանսպորտային միջոցները նույնն են մնացել ու հին են։

Միկրոավտոբուսները փոխարինելու մի քանի ծրագրեր եղել են, բայց չեն իրագործվել։ «ԳԱԶել» մակնիշի ընդամենը 3 նոր միկրոավտոբուսներ օրեր առաջ են ներկրվել, բայց առայժմ փորձարկման նպատակով։

«Երկու նոր  միկրոավտոբուսները պիլոտային ծրագրով ենք շահագործելու, ավելի ճիշտ՝ հասկանալու համար, թե արդյոք ռուսական ավտոմեքենաները եկամտաբեր են, արդյոք կարդարացնի իր ծախսերը, քանի տարվա կհանի, հիմա մենք հաշվարկներ ենք անում»,-ասում է Արտյոմ Սարգսյանը:

Նոր մեքենաներից մեկը նախատեսված է տեղաշարժման խնդիրներ ունեցող ուղևորների համար։ Քաղաքային երթուղիներում աշխատող  միկրոավտոբուսների մեծ մասի շահագործման ժամկետը լրացած է, բայց դրանցով կշարունակեն ուղևորներ տեղափոխել։

Քաղաքապետարանի տրանսպորտի բաժինը նաև երթուղայինների ծանրաբեռնվածության ու սպասարկման որակի պատճառով քաղաքացիներից բողոքներ է ստանում։ Վերահսկողությունն այժմ ոչ միայն տրանսպորտի բաժնինն է, այլև ճանապարհային ոստիկանությանն ու տեսչական խմբինը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կուրբանովը նշանակվել է Ուզբեկստանի պետական անվտանգության ծառայության նոր ղեկավար

15:40 24.11.2024

Կուրբանովը նշանակվել է Ուզբեկստանի պետական անվտանգության ծառայության նոր ղեկավար

Ուզբեկստանի Պետական անվտանգության ծառայության նոր ղեկավար է նշանակվել պաշտպանության նախարար Բախոդիր Կուրբանովը, նախկին ղեկավար Աբդուսալ Ազիզովը տեղափոխվել է Հանրապետության նախագահին առընթեր անվտանգության խորհուրդ, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։ Ըստ մամուլի ծառայության՝ նոր ղեկավարի նշանակման արարողության ժամանակ նշվել է Ազիզովի ներդրումը երկրի պետական անվտանգության համակարգի զարգացման գործում։ «Բախոդիր Կուրբանովը հատկապես նշել է գեներալ-լեյտենանտ Ազիզովի աշխատանքը անվտանգության […] ...

Ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյան․ ՊՆ

15:20 24.11.2024

Ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյան․ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որում պատմվում է ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյայի մասին։ ...

Ամմանում քրեական անցյալ ունեցողներին մեղադրել են Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգության մեջ

15:00 24.11.2024

Ամմանում քրեական անցյալ ունեցողներին մեղադրել են Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգության մեջ

Հորդանանի իշխանությունները մեղադրել են հանցագործներին Իսրայելի դեսպանատան մոտ կիրակի օրը տեղի ունեցած հրաձգության համար, հայտնում է EFE-ն։ «Այդ հարձակումն իրականացվել է հանցագործների կողմից, մարդկանց, ովքեր ունեն քրեական անցյալ և կապված են թմրանյութերի մաֆիայի հետ»,-գործակալությունը մեջբերում է Հորդանանի տեղեկատվության նախարարության ներկայացուցիչ Մուհամմեդ ալ Մոմանիի խոսքերը։ Նա տեղի ունեցածն անվանել է ահաբեկչություն անվտանգության ուժերի դեմ և զգուշացրել, […] ...

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով

14:40 24.11.2024

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով

Երևանում նոյեմբերի 24-ի և 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ։ Հանրապետության տարածքում նոյեմբերի 24-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-28-ին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է […] ...

Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանի միջուկային նորացված դոկտրինը ազդանշան է դարձել Արևմուտքի համար

14:20 24.11.2024

Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանի միջուկային նորացված դոկտրինը ազդանշան է դարձել Արևմուտքի համար

Ռուսաստանի Դաշնության միջուկային նորացված դոկտրինի հրապարակումը կարելի է ազդանշան համարել ԱՄՆ վարչակազմի համար, որն իրականացնում է ուկրաինական հակամարտության աննախադեպ սրացում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դե, իհարկե, այստեղ պատահականություններ չկան, կա որոշակի օրինաչափություն»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի Դաշնության նորացված միջուկային […] ...

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 24-ին

14:00 24.11.2024

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 24-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 392 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 406 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 410 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.81 դրամ: ...

BACK_TO_TOP