Ինչպե՞ս է Լենինականի նախկին Կոմերիտմիության այգու՝ կանաչ գոտու գործառնական նշանակությունը փոխվել ու տարածքը վաճառվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Ինչպե՞ս է Լենինականի նախկին Կոմերիտմիության այգու՝ կանաչ գոտու գործառնական նշանակությունը փոխվել ու տարածքը վաճառվել

19:30 14.09.2020

Լենինականի նախկին Կոմերիտմիության այգու հատակագիծը ՀՀ վաստակավոր նկարիչ, քանդակագործ Սամվել Պետրոսյանի արխիվից է։ Այգու նշանակության մասին հիմա հիշեցնում է հուշարձանը, որը 1981-ին է տեղադրվել: «Ավետաբեր» է կոչվում հուշարձան-կոթողը, բայց ավելի շատ հայտնի է «Զոյա» անունով։ Վազգեն Սարգսյան 26/6 հասցեի երիտասարդական այգին 30տարուց ավելի է առաջվանը չէ։ Այն ինչպես քաղաքի շատ կանաչ տարածքներ, տնակային ավան է դարձել՝ համարակալումով։ 213 տնակային տարածքում շարունակում են տնակներում ապրել 3 ընտանիքներ։

Սանդուխտ Հովհաննիսյանը շուրջ 20 տարի աշխատել է Տեքստիլ կոմբինատում։ 1969 թվականին Լենինականի քաղսովետը ընտանիքին 3 սենյականոց բնակարան է հատկացրել: 88-ին կորցրել են ու նոր բնակարանի փոխհատուցում չեն ստացել։ 6 անձից բաղկացած ընտանիքը ԲԳՎ-ից հրաժարվել է, փոխհատուցման այլ տարբերակներից չեն օգտվել։ Կանաչ գոտում գտնվող ևս 2 տնակի բնակիչներն էլ անօթևանի կարգավիճակ չունեն: Ժամանակավոր կացարանները քարապատելու թույլտվություն ստանալու խնդրով շատ են դիմել քաղաքապետարան, բայց մերժվել են, պատճառաբանությամբ, որ տարածքը կանաչ գոտի է։

Տարածքը կանաչ գոտի է՝ ըստ քաղաքի գլխավոր հատակագծի։ Հողային օրենսգրքով ամրագրված է, որ կանաչ գոտիներում ժամանակավոր կացարանները կառուցապատելու կամ սեփականաշնորհելու իրավունք չի տրվում: Պարզվում է՝ բացառություններ լինում են, բայց ոչ բնակիչների օգտին: Կանաչ գոտու տարածքում ինչ-որ շինություն կառուցելու հիմքեր են փորվել: Սա է բնակիչներին զայրացրել, թե ինչպես է ստացվում, որ իրենց դեպքում կառուցապատումներն արգելվում են։

Այն, որ 2015 թվականին այգու գործառնական նշանակությունը փոխվել է, քաղաքի գլխավոր ճարտարապետն է հաստատում։ 5 տարի առաջ ընդունած որոշումը, սակայն, 3500 քառակուսի մետր տարածքից վերաբերում է 3000 քառակուսի մետրին։ Իսկ մնացած 500 քառակուսի մետրի վրա էլ հենց տնակներն են գտնվում։

2015 թվականից հողային նշանակությունը փոխած տարածքը մոտ մեկ ամիս առաջ գնել է «Դևելոփմենթս» ՍՊԸ-ն և արդեն հիմքի փորման  աշխատանքներ է կատարել, որից ոչ միայն բնակիչներն են դժգոհ, նաև հուշարձանի հեղինակը։ Սամվել Պետրոսյանը ասում է՝ վնասել են պատվանդանի սալաքարերը, պոկել են ու լցրել են արձանի շուրջ։ Բացի վնասումներից, հեղինակը բողոքում է, որ հուշարձանը պատրաստվում են տարածքից տեղափոխել։

Քանդակագործը հուշարձանի տեղափոխման համաձայնություն չի տալիս։ Տարածքային վեճը հուշարձանի ու տնակների շուրջ արձանի հեղինակն ու տնակների բնակիչները հասցրել են նաև մարզպետարան, հանդիպումներ են ունեցել Շիրակի մարզպետի հետ։ Հանդիպումների վերջնարդյունքում թե ինչ որոշում կկայացվի, բնակիչները դեռ պետք է սպասեն։

Իսկ մինչ այդ՝ դեռ հունիս ամսին, Շիրակի  մարզպետը գրություն է ուղարկած եղել քաղաքապետարան, որտեղ նշված է, որ սկսված շինարարությունը հակասում է քաղաքի գլխավոր հատակագծին ու այն կասեցման ենթակա է: Ավելին, նույն գրության մեջ նաև նշված է, որ 2015 թվականին տրված փաստաթուղթն ու կառուցվող օբյեկտի նախագծային փաթեթը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով համաձայնեցման գործընթացի համար հիմք չի կարող հանդիսանալ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 18.04.2025

SHANTNEWS

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

19:54 18.04.2025

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […] ...

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

19:46 18.04.2025

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ «Եվս մեկ օր և Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերի 6 հա տարածքում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ Նոր հիմնվող քաղաքային անտառում տնկվելու են պտղատու, դեկորատիվ և անտառային ծառատեսակներ։ Շաբաթ՝ ապրիլի 19-ին, ժամը […] ...

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

19:42 18.04.2025

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

Սպորտային մարմնամարզության երիտասարդների աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում անընդմեջ նժույգ թափերում նվաճել է ոսկե մեդալ: Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակչում Մանուկյանը վաստակել է 14,700 միավոր: ...

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

19:37 18.04.2025

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը մասնակցում է Leasing EXPO 2025 խոշոր ցուցահանդեսին, որը մեկ հարթակում համախմբում է տարբեր ոլորտներում օգտագործվող ժամանակակից սարքավորումներ և ֆինանսավորման լուծումներ։ Ցուցահանդեսում Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացված է առանձին տաղավարով՝ իր ենթակա կառույցներով, որոնց թվում է նաև Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը։ Տաղավարում ներկայացվում են գրասենյակի իրականացրած և ընթացիկ բնապահպանական ծրագրերը, […] ...

BACK_TO_TOP