ՌԴ ճարտարապետների միությունը՝ Լենինի դամբարանի ձևափոխման մրցույթի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+1.09 oC

ՌԴ ճարտարապետների միությունը՝ Լենինի դամբարանի ձևափոխման մրցույթի մասին

13:17 13.09.2020

Ռուսաստանի ճարտարապետների միության նախագահ Նիկոլայ Շումակովը հայտարարել է, որ Լենինի դամբարանի շենքը ձևափոխելու լավագույն նախագծի մրցույթը չի ենթադրում Լենինի մարմնի հեռացումը դամբարանից։ Այս մասին տեղեկանում ենք РИА Новости-ի կայքից։

Այնուամենայնիվ Նիկոլայ Շումակովը խոստովանել է, որ տարիներ անց դա կարող է պատահել, և այդ ժամանակ հարց կառաջանա, թե ինչպես է օգտագործվելու այս շենքը:

«Հիմնական բանն այն է, որ մարդիկ չպետք է հասկանան, թե մենք առաջարկում ենք դուրս հանել Լենինի մարմինը: Կոմունիստները, իհարկե, կտրականապես դեմ կլինեն դրան։ Բացի այդ ոչ ոք չի կարդա մրցույթի պայմանները, բայց լուրեր են տարածվում, որ Լենինին դուրս են հանում, իսկ դամբարանը պայթեցնում են», – ասել է ճարտարապետների միության ղեկավարը: 

Նիկոլայ Շումակովը նաև ներկայացրել է, որ հայտարարած մրցույթին կարող են մասնակցել ճարտարապետների, հեղինակների, ուսանողների, նկարիչների, դիզայներների խմբեր: Նրանք պետք է մշակեն շենքի ձևափոխման նախնական ուրվագիծ (սխեման), ինչպես նաև առաջարկեն  ռուսական ճարտարապետության թանգարանի շենքը Կարմիր հրապարակի հետ կապող երթուղի: Մրցույթի արդյունքները կամփոփվեն նոյեմբերի 11-ից 13-ը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին

09:04 23.11.2024

Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին

Իսրայելական ռազմական ինքնաթիռները շաբաթ գիշերը մի շարք հարվածներ են հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին՝ գրոհելով Հարեթ-Հրեյք, Ղբեյրի և Շիահ շրջանները, հայտնում է լիբանանյան «Ալ Մանար» հեռուստաալիքը՝ հղում անելով սեփական թղթակցին։ Հարվածներից անմիջապես առաջ Իսրայելի պաշտպանության բանակի արաբալեզու խոսնակ Ավիչայ Ադրեյը կոչ է արել Հարեթ-Հրեյք և Ղբեյրի թաղամասերի բնակիչներին անհապաղ տարհանել մի քանի շենքեր։ Իսրայելական բանակը հայտնել […] ...

Հայաստանում եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151

08:47 23.11.2024

Հայաստանում եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151

Հարկ վճարողների կողմից 2024 թվականի հոկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 48 896-ով կամ 6.7%-ով: Այս մասին հայտնում է ՊԵԿ-ը։ ...

Տրանսֆերային եկամուտների և ծախսերի լավագույն հարաբերակցությունն ունեն պորտուգալական ակումբները

08:24 23.11.2024

Տրանսֆերային եկամուտների և ծախսերի լավագույն հարաբերակցությունն ունեն պորտուգալական ակումբները

Պորտուգալական ակումբներն ունեն տրանսֆերային եկամուտների և ծախսերի լավագույն հարաբերակցությունը։ Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնի հաշվարկների համաձայն՝ 2015-2024 թվականներին Պրիմերայի թիմերը վաստակել են 4 միլիարդ 158 միլիոն եվրո, իսկ ծախսել՝ 1 միլիարդ 765 միլիոն։ Այսպիսով տրանսֆերային մնացորդը կազմել է 2,393 մլրդ: Տրանսֆերային մնացորդի առումով լավագույն հնգյակը․ 1. Պորտուգալիայի լիգա – 2,393 մլրդ. 2-3. Նիդեռլանդների լիգա – 1,493 […] ...

Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները հաջորդ հանդիպմանը կորոշեն, թե որտեղից շարունակել սահմանազատումը. Փաշինյան

08:04 23.11.2024

Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները հաջորդ հանդիպմանը կորոշեն, թե որտեղից շարունակել սահմանազատումը. Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցով հանձնաժողովները փոխադարձաբար առաջարկներ են ներկայացրել, թե որ հատվածում շարունակել սահմանազատումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:«Սահմանազատման հանձնաժողովները փոխադարձաբար առաջարկներ են ներկայացրել, թե որ հատվածներում շարունակել սահմանազատումը: Հայաստանն իր մոտեցումն է ներկայացրել, Ադրբեջանը՝ իր: Հաջորդ հանդիպման ժամանակ կորոշվի, թե որ […] ...

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

BACK_TO_TOP