ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների ստուգայցերի թիրախում այսօր բացառապես մայրաքաղաք Երևանն էր: Լայնածավալ վերահսկողությունը իրացման ցանցում ու հանրային սննդի օբյեկտներում արձանագրել է անթերի իրավիճակ: Բոլոր տնտեսվարողները խստորեն պահպանում են կորոնավիրուսով (Covid-19) պայմանավորված և ՀՀ պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ անվտանգության նորմերը։
Հանրապետությունում իրականացվող ՍԱՏՄ ստուգայցերի ամփոփ պատկերը փաստում է տնտեսավարողների զգոնության ու պատրաստվածության աճի մասին, կորոնավարակով պայմանավորված անվտանգության պահանջներն այլևս դարձել են սննդի շղթայի կազմակերպությունների առօրյայի անբաժան մասն ու կատարվում են առավել հետևողականորեն: