17:14 12.01.2018
ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, որտեղ քննվում էր 4-ամյա Կարինե Հովհաննիսյանի մահվան մեջ մեղադրվող բժշկուհի Ա. Պետրոսյանի գործը, 2017թ. դեկտեմբերի 14-ին կայացրել է վճիռ՝ համաձայն որի բժշկուհին պարտավորվում է 890.000 դրամ վնասի փոխհատուցում տրամադրել տուժող կողմին:
Տուժող կողմը «Արմավիր» ԲԿ բժշկուհի Անահիտ Պետրոսյանից պահանջել էր 2.000.000 դրամի չափով փոխհատուցում՝ հիմնավորում ներկայացնելով, որ տուժող կողմը նյութական վնաս է կրել բժշկուհու ոչ օրինական արարքների հետևանքով:
Դատարանը արդարացի է համարել ներկայացված պահանջների մի մասը և որոշում է կայացրել Ա. Պետրոսյանից բռնագանձել 890.000 դրամ: Բժշկուհին կվճարի նաև բավարարված հայցապահանջի համար վճարման ենթակա 17.800 դրամ պետական տուրքը:
Տուժող կողմը նաև մեկ այլ հայց է ներկայացրել դատարան, որով Անահիտ Պետրոսյանից, «Արմավիր» ԲԿ-ից և ՀՀ կառավարությունից պահանջում է 15.000.000 դրամ, որպես բարոյական վնասի փոխհատուցում: Հայցը դեռևս վարույթ չի ընդունվել:
Հիշեցնենք, որ բժշկուհին մեղադրվում էր 4-ամյա երեխայի մահվան մեջ: Նա ոչ պատշաճ բժշկական օգնություն տրամադրելու համար 2016թ-ին դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման և1 տարի 6 ամիս ժամկետով զրկվել որոշ պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: Արմինե Պետրոսյանը մեղադրվում էր նաև նույն մարզի 5-ամյա Էրիկի մահվան մեջ:
15:25 11.04.2025
Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանըԱրդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...