20:05 10.09.2020
Մարմաշենի վանական համալիրում ուսումնասիրություններ են տարվում: ԿԳՍՄ նախարարությունը ուսումնասիրությունների, հնագիտական պեղումների և վանական համալիրի վերակառուցման նախագիծ կազմելու համար մրցույթ էր հայտարարել և հաղթող է ճանաչվել ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանը:Մասնագետները չափագրումների միջոցով վերակառուցման առաջարկներ են ներկայացնելու և ամենակարևորը՝գտնելու են այն հարցի պատասխանը, թե որն է եկեղեցու խոնավացման պատճառը: Տարիներ շարունակ եկեղեցու վրա խոնավացման հետքեր են առաջանում, իսկ պատճառը գտնել, մինչ այս տեղի ունեցած ուսումնասիրություններով,գտնել չի հաջողվել:
Մարմաշենի վանական համալիրը Անիի ճարտարապետական դպրոցի շարունակությունն է: Գլխավոր՝ կաթողիկե եկեղեցին,կրկնում է Անիի մայր տաճարի ճարտարապետությունը և ենթադրվում է,որ հեղինակը Տրդատ ճարտարապետն է: Անիի եկեղեցիների հետ նմանությունը ոչ միայն գլխավոր վանքն ունի: Սա հաստատում են նաև ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի մասնագետները:
Վերականգնող ճարտարապետները չափագրումներ են սկսել, վանական համալիրի վերականգնման նախագիծ կազմելու համար: Առաջին հերթին պարզելու են, թե ինչ պատճառով է եկեղեցին խոնավանում: Տարբեր տարիներին կատարված ուսումնասիրություններով խոնավացման մի քանի պատճառներ են նշվել՝ գրունտային ջրերի մակարդակի բարձրացումը, տարածքի հէկ-ը և եկեղեցուն հարակից այգու ոռոգումը: Այս հավանական պատճառներից ոչ մեկը դեռ չի հաստատվել: Խոնավության հետքերը եկեղեցու տարբեր հատվածներում են: Ու առանձին տեղամասերում ներքևի հատվածը խոնավ չէ,մեջտեղում ջրի հետք է երևում, վերևի հատվածում կրկին չոր է: Սա էլ մասնագետներին կասկածի տեղիք է տվել:
«Եթե մտածենք, որ սա գրունտային ջրերն են բարձրանում, ապա անհասկանալի է, թե ինչի ստորին մասը չոր է մնում, հաջորդ հատվածը թաց: Եթե ընդունենք, որ սա խոնավացում է, ջուրը հավասարաչափ պիտի բարձրանա, ոչ թե տեղ-տեղ խանավանա:1 շաբաթ է այստեղ ենք, այս հետքերը չեն փոփոխվում: Եղել ենք այստեղ, երբ որ անձրև է եղել: Անձրևից ստորգետնյա ջրերը կբարձրանային , հետքերն ավելի կլայնանային, հետագիծը կփոխվեր, բայց բացարձակապես չի փոխվում: Չափումներ կանենք խոնավաչափերով, տեսնենք իրոք խոնավություն է, թե ուղղակի քարի ինչ-որ անհասկանալի նկարվածք է մուգ և դա խոնավության տպավորություն է թողնում: Իսկ եթե պարզվեց, որ խոնավություն է, մտածել ենք եռաշերտ ցամաքուրդային համակարգ անել»,-shantnews-ին ներկայացրեց վերականգնող ճարտարապետ Գայանե Նազլուխանյանը:
Մասնագետները արտաքին զննությամբ չեն սահմանափակվում, գործիքային ուսումնասիրություն են կատարում: Խոնավաչափերն ու լազերային ուսումնասիրությունը հնարավորություն են տալիս ավելի ստույգ պարզել, կա արդյոք եկեղեցում խոնավություն: Մասնագետները նաև վանական համալիրի վերականգնման նախագիծ են կազմելու: Վերականգնումն արդեն վերաբերում է համալիրի ոչ թե գլխավոր, այլ մյուս եկեղեցիներին:
«Հյուսիսային եկեղեցին, որը մեկ քառորդով չկա, նախագծով առաջարկելու ենք վերականգնել մինչև թմբուկատակ քառակուսին: Թմբուկը չենք կարող ,որովհետև հիմնավորում չունենք , թե թմբուկի բարձրությունն ինչքան է եղել, վեղարի թեքությունն ինչպիսին է եղել»,- ասաց Գայանե Նազլուխանյանը:
Ճարտարապետների ուսումնասիրություններին նաև հնագիտական պեղումներն են հաջորդելու: Հանրագումարում վերակագնման առաջարկները մասնագետները ներկայացնելու են ԿԳՍՄ նախարարություն: Մարմաշենի վանական համալիրի վերականգնման նախագիծը նախատեսում են, որ պատրաստ է լինելու մինչև տարեվերջ:
21:32 26.11.2024
Արմավիրի մարզպետի թեկնածու է առաջադրվել Արգիշտի Մեխակյանը20:30 26.11.2024
Կազեմիրոն չի ուզում վերադառնալ «Ռեալ»20:23 26.11.2024
Բնության հրաշքներ՝ սպիտակ ավազի անապատ20:04 26.11.2024
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 20։00-ի դրությամբ18:51 26.11.2024
ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները բաց են. Ուշակով18:14 26.11.2024
Անահիտ Մանասյանը Ներքին Գետաշենում հանդիպել է դպրոցականների հետ18:06 26.11.2024
Հիմա ավելի մոտ եմ «Լիվերպուլից» հեռանալուն․ Սալահ16:52 26.11.2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ16:42 26.11.2024
«Փյունիկին» հաղթած թիմը դարձել է իր երկրի չեմպիոն16:27 26.11.2024
Կարմիր ծովում նավի խորտակումից հետո 3 անձի դի են հայտնաբերել16:20 26.11.2024
Լամին Յամալը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի հանդիպումը16:07 26.11.2024
Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում15:12 26.11.2024
Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրը15:00 26.11.2024
SHANTNEWS00:00 27.11.2024
ԱՄՆ-ում մանրածախ առևտրով զբաղվողները նախապես են հայտարարել «Սև ուրբաթ»՝ նվազ պահանջարկի պատճառովԱմերիկյան մանրածախ առևտրականները, պահանջարկի նվազման պայմաններում, սկսել են բազմօրյա վաճառքներ, որոնք համընկնում են «Սև ուրբաթի» հետ, գրում է Financial Times-ը։ 2024 թվականին սև ուրբաթը ընկնում է նոյեմբերի 29-ին, սակայն Walmart Inc., Amazon.com Inc., Target Corp. և Macy’s Inc. դրա կապակցությամբ արդեն ակցիաներ են սկսվել։ Միևնույն ժամանակ, ըստ Circana-ի, ընդհանուր ապրանքային միավորների վաճառքները նոյեմբերի 16-ին ավարտվող […] ...
23:52 26.11.2024
Մեքսիկայի նախագահը Թրամփին սպառնում է պատասխան մաքսատուրքերովՄեքսիկան պատրաստ կլինի նմանատիպ պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե ԱՄՆ-ում իր ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանվեն, երեքշաբթի ասել է Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ «Մի մաքսատուրքը կհանգեցնի մեկ այլ մաքսատուրքի, և դա կշարունակվի այնքան ժամանակ, մինչև մենք վտանգի տակ կդնենք մեր ընդհանուր ընկերությունները», – ասել է Շեյնբաումը՝ նկատի ունենալով ամերիկյան ավտոարտադրողներին, որոնք […] ...
23:44 26.11.2024
Երկու հարևան երկրների հանդիպումը պետք է հետաքրքիր լինի․ Սանյոլը՝ Հայաստան-Վրաստան խաղի մասինՖուտբոլի Վրաստանի ազգային հավաքականի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը խոսել է Հայաստանի հավաքականի հետ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի երկխաղյա դիմակայության մասին: «ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կովկասյան դերբի է լինելու: Երկու հարևան երկրների հանդիպումը պետք է որ հետաքրքիր լինի։ Լավ է, որ ստիպված չենք լինի երկար ճանապարհորդության դիմանալ։ Հարևան երկրների մրցակցությունը, անշուշտ, «հավելյալ լարվածություն» կհաղորդի խաղերին: […] ...
23:38 26.11.2024
Շվեդիան կոչ է արել չինական նավի անձնակազմին ներկայանալ մալուխային միջադեպերի հետաքննությանըՇվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը պահանջել է, որ չինական Yi Peng 3 բեռնանավը, որը նավարկելիս է եղել Բալթիկ ծովում երկու ստորջրյա մալուխների մոտով, երբ դրանք խզվել են, այս միջադեպերի հետաքննության շրջանակներում մեկնի Շվեդիա։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Bloomberg-ը։ «Մենք կապի մեջ ենք նավի և Չինաստանի հետ: Մենք մեր ցանկությունն ենք հայտնել, որ այս նավը նավարկվի […] ...
23:32 26.11.2024
ՆԱՏՕ-ն և Ուկրաինան կքննարկեն Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հետևանքներըՆԱՏՕ-ի երկրների մշտական ներկայացուցիչները Բրյուսելում դաշինքի կենտրոնակայանում Ուկրաինայի ներկայացուցչի հետ կքննարկեն ռուսական նոր միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հետևանքները, հաղորդում է RTBF հեռուստաալիքը։ Դեսպանների մակարդակով ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդը հանդիպում է Կիևի նախաձեռնությամբ, պարզաբանում է հեռուստաալիքը։ Զեկույցում նշվում է, որ Ուկրաինան խնդրել է իր արևմտյան գործընկերներին մատակարարել իրեն հակաօդային պաշտպանության վերջին սերնդի համակարգեր։ RTBF-ն ընդգծել է, որ […] ...
23:25 26.11.2024
Ռոնալդուի դուբլն ու «Ալ Նասրի» հաղթանակը․ Ասիայի ՉԼ«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» կազմում դուբլի հեղինակ է դարձել։ Կատարական «Ալ Ղարաֆայի» դեմ Ասիայի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրի արտագնա խաղում Ռոնալդուի թիմը հաղթել է 3-1 հաշվով: «Ալ Նասրը» 13 միավորով երկրորդն է, «Ալ Ղարաֆան»` չորս միավորով 7-րդը: ...