Գյումրիի թիվ 29 դպրոցում 3 ուսուցիչների թեստավորման իրարամերժ պատասխաններ են ստացվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+2.09 oC

Գյումրիի թիվ 29 դպրոցում 3 ուսուցիչների թեստավորման իրարամերժ պատասխաններ են ստացվել

19:50 10.09.2020

Ինչքանով է կորոնավիրուսի թեստերի պատասխանը ստույգ: Այս հարցը քննարկման թեմա է դարձել Գյումրիի թիվ 29 դպրոցում, որտեղ ուսուցիչների պարտադիր թեստավորման արդյունքում 8 աշխատակցի մոտ վիրուս է հայտնաբերվել, այսինքն՝ թեստավորման պատասխանը դրական է եղել, իսկ ընդամենը մեկ օր անց, երբ մանկավարժներից 3-ը կրկնակի թեստավորում են անցել մեկ այլ բուժհաստատությունում, ստացվել է թեստի բացասական պատասխան: Այժմ պարզ չէ, թե թեստավորման որ պատասխանն է ավելի արժանահավատ: Համենայնդեպս, մանկավարժներին մեկուսացման ցուցում է տրվել: Թիվ 29 դպրոցում թեստավորվել է 65 աշխատակից:

Մինչ նոր ուսումնական տարվա մեկնարկը բոլոր դպրոցների աշխատակիցները պետք է թեստավորվեն: Այս որոշման հիման վրա էլ Գյումրիում առաջիններից թիվ 29 հիմնական դպրոցում, սեպտեմբերի 4-ին թեստավորում է կատարվել: Մեկ օր անց՝ սեպտեմբերի 5-ին ստացվել են թեստավորման պատասխանները, համաձայն որոնց՝ դպրոցի 8 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Թեստի արդյունքները աշխատակիցներից 3-ը կասկածելի են համարել ու կրկնակի թեստավորվել այլ բուժհաստատություններում:

«Աշխատակիցներից երեքը նույն օրը հանձնեցին կրկնակի թեստ «Գյումրի» բժշկական կենտրոնում  և պատասխանը բացասական եկավ: Քանի որ մեզ ասեցին, որ պարետատունը հիմնվում է առաջին թեստի պատասխանների վրա, մնացած 5 աշխատակիցները չգնացին կրկնակի թեստավորման: Հիմա բոլոր 8 աշխատակիցներն ինքնամեկուսացված են, 8-ն էլ իրենց լավ են զգում»,- shantnews-ին ասաց Գյումրիի թիվ 29 հիմնական դպրոցի տնօրեն Գայանե Բիչախչյանը:

Կրկնակի թեստավորում անցածներից մեկը դպրոցի ուսուցիչ Արուս Պետրոսյանն է: Նա իր թեստավորման դրական արդյունքը կասկածի տակ էր դրել մեկ պարզ պատճառով, որ մայիսին կորոնավիրուսով հիվանդացել է, հոսպիտալացվել, թեստի բացասական արդյունքը ստանալուց հետո, հունիսի սկզբին դուրս է գրվել: Հիմա՝ 3 ամիս անց նրա թեստավորման պատասխանը կրկին դրական է ստացվել ու նույն օրն էլ հերքվել է Գյումրի բժշկական կենտրոնում կատարված թեստավորման արդյունքներով:

«Ինձ ասեցին, որ ես քովիդ ունեմ, ասացի՝ ոնց կարող է ես քովիդ ունենամ, երբ որ ես բուժվել եմ քովիդից և արդեն ոչ մի խնդիր չկա իմ մոտ: Նույն օրը գնացել եմ «Գյումրի» բժշկական կենտրոն, հանձնել եմ թեստ: Երեկոյան ժամը 11-ին պատասխանը եկավ, որ բացասական է: Բացի դրանից՝ հանձնել եմ նաև իմունիտետի համար անալիզ և տեղի բժիշկներն ասացին, որ բացառված է, որ քովիդի նկատմամբ նման իմունիտետ ունեցող մարդն ունենա դրական պատասխան: 8 հոգի ու բոլորս ասիմպտոմ, դա անհնար բան է: Այստեղ կա ինչ-որ թյուրիմացություն, կարող է թեստերի հետ է կապված, կամ ինչ-որ բանի հետ է կապված»,- shantnews-ին պատմեց Գյումրիի թիվ 29 դպրոցի մանկավարժ Արուս Պետրոսյանը:

 

Ինչպես է հնարավոր, որ կորոնավիրուսից ստացիոնար պայմաններում բուժված մարդու մոտ նորից է վարակ հայտնաբերվել, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Շիրակ» մասնաճյուղի բժիշկները հավանական պատճառ նշել են: Ըստ Արուս Պետրոսյանի՝ հայտնել են, որ իր մոտ փոքրիկ օջախ է մնացել , ինչից էլ կատարվել է նմուշառում:

Կորոնովիրուսի թեստի երկու իրարամերժ պատասխաններ են ստացվել նաև նույն դպրոցի համակարգչային օպերատոր Վարսենիկ Կիրակոսյանի դեպքում: Դպրոցում արված նմուշառման պատասխանը դրական է, իսկ մեկ այլ բուժհաստատության կատարած թեստինը՝ բացասական: Կրկնակի թեստավորման գնացել է, որովհետև որևէ ախտանշան չի ունեցել:

«Ես կասկածեցի, որովհետև ինձ լավ էի զգում, ջերմություն չունեի, ոչ մի բան չկար մոտս: Գնացի մուծում արեցի, երկրորդ թեստը հանձնեցի, ու պատասխանը բացասական էր: Մենք երեքս հանձնել ենք կրկնակի թեստ, մյուս 5 հոգին ասացին, որ գումար չունենք, չենք հանձնի»,- shantnews-ին պատմեց դպրոցի համակարգչային օպերատոր Վարսենիկ Կիրակոսյանը:

Մանկավարժները հիմա մեկուսացված են: Նրանց հայտնել են, որ հիմք է ընդունվում առաջին թեստավորման պատասխանը: Սա չի խախտում Գյումրիի թիվ 29 դպրոցում դասերի վերսկսման ժամկետները: Ուսուցիչները թեստի դրական արդյունք ունեցող ուսուցիչների կոնտակտավորներ չեն համարվում:

«Երբ մենք հարցրեցինք, թե մենք էլ ենք նույն օրը դպրոցում եղել 8 մանկավարժների հետ, բժշկուհին մեզ ասաց, որ արձանագրել են, որ բոլորը եղել են դիմակներով և պահպանվել է հեռավորություն: Սա բժշկության մեջ համարվում է զրոյական շփում, այսինքն՝ մենք չենք համարվում այդ մարդկանց հետ կոնտակտավոր:

Ոչնչից մեծ աղմուկ ստեղծվեց: Դա պայմանավորված է  հենց առաջինը լինելու հանգամանքով: Ես էլ մտածում եմ, որն է ճիշտ, թեստի որ պատասխանի վրա հիմնվել: Մարդուն, վերջին հաշվով, ոչ թե մեկուսացումն է հետաքրքիր, այլ ինքն ուզում է իմանալ՝ հիվա՞նդ է, թե՞ չէ: Շրջապատն էլ է ուզում իմանալ»,- նշեց Գայանե Բիչախչյանը:

Համենայնդեպս, մանկավարժների ինքնազգացողությունը լավ է: Նրանք մեկուսացման մեջ գտնվելու են մինչև սեպտեմբերի 18-ը: Այդ ընթացքում դպրոցում նրանց պարտականությունները դրվել են գործընկեր մանկավարժների վրա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ում մանրածախ առևտրով զբաղվողները նախապես են հայտարարել «Սև ուրբաթ»՝ նվազ պահանջարկի պատճառով

00:00 27.11.2024

ԱՄՆ-ում մանրածախ առևտրով զբաղվողները նախապես են հայտարարել «Սև ուրբաթ»՝ նվազ պահանջարկի պատճառով

Ամերիկյան մանրածախ առևտրականները, պահանջարկի նվազման պայմաններում, սկսել են բազմօրյա վաճառքներ, որոնք համընկնում են «Սև ուրբաթի» հետ, գրում է Financial Times-ը։ 2024 թվականին սև ուրբաթը ընկնում է նոյեմբերի 29-ին, սակայն Walmart Inc., Amazon.com Inc., Target Corp. և Macy’s Inc. դրա կապակցությամբ արդեն ակցիաներ են սկսվել։ Միևնույն ժամանակ, ըստ Circana-ի, ընդհանուր ապրանքային միավորների վաճառքները նոյեմբերի 16-ին ավարտվող […] ...

Մեքսիկայի նախագահը Թրամփին սպառնում է պատասխան մաքսատուրքերով

23:52 26.11.2024

Մեքսիկայի նախագահը Թրամփին սպառնում է պատասխան մաքսատուրքերով

Մեքսիկան պատրաստ կլինի նմանատիպ պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե ԱՄՆ-ում իր ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանվեն, երեքշաբթի ասել է Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ «Մի մաքսատուրքը կհանգեցնի մեկ այլ մաքսատուրքի, և դա կշարունակվի այնքան ժամանակ, մինչև մենք վտանգի տակ կդնենք մեր ընդհանուր ընկերությունները», – ասել է Շեյնբաումը՝ նկատի ունենալով ամերիկյան ավտոարտադրողներին, որոնք […] ...

Երկու հարևան երկրների հանդիպումը պետք է հետաքրքիր լինի․ Սանյոլը՝ Հայաստան-Վրաստան խաղի մասին

23:44 26.11.2024

Երկու հարևան երկրների հանդիպումը պետք է հետաքրքիր լինի․ Սանյոլը՝ Հայաստան-Վրաստան խաղի մասին

Ֆուտբոլի Վրաստանի ազգային հավաքականի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը խոսել է Հայաստանի հավաքականի հետ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի երկխաղյա դիմակայության մասին: «ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կովկասյան դերբի է լինելու: Երկու հարևան երկրների հանդիպումը պետք է որ հետաքրքիր լինի։ Լավ է, որ ստիպված չենք լինի երկար ճանապարհորդության դիմանալ։ Հարևան երկրների մրցակցությունը, անշուշտ, «հավելյալ լարվածություն» կհաղորդի խաղերին: […] ...

Շվեդիան կոչ է արել չինական նավի անձնակազմին ներկայանալ մալուխային միջադեպերի հետաքննությանը

23:38 26.11.2024

Շվեդիան կոչ է արել չինական նավի անձնակազմին ներկայանալ մալուխային միջադեպերի հետաքննությանը

Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը պահանջել է, որ չինական Yi Peng 3 բեռնանավը, որը նավարկելիս է եղել Բալթիկ ծովում երկու ստորջրյա մալուխների մոտով, երբ դրանք խզվել են, այս միջադեպերի հետաքննության շրջանակներում մեկնի Շվեդիա։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Bloomberg-ը։ «Մենք կապի մեջ ենք նավի և Չինաստանի հետ: Մենք մեր ցանկությունն ենք հայտնել, որ այս նավը նավարկվի […] ...

ՆԱՏՕ-ն և Ուկրաինան կքննարկեն Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հետևանքները

23:32 26.11.2024

ՆԱՏՕ-ն և Ուկրաինան կքննարկեն Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հետևանքները

ՆԱՏՕ-ի երկրների մշտական ներկայացուցիչները Բրյուսելում դաշինքի կենտրոնակայանում Ուկրաինայի ներկայացուցչի հետ կքննարկեն ռուսական նոր միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հետևանքները, հաղորդում է RTBF հեռուստաալիքը։ Դեսպանների մակարդակով ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդը հանդիպում է Կիևի նախաձեռնությամբ, պարզաբանում է հեռուստաալիքը։ Զեկույցում նշվում է, որ Ուկրաինան խնդրել է իր արևմտյան գործընկերներին մատակարարել իրեն հակաօդային պաշտպանության վերջին սերնդի համակարգեր։ RTBF-ն ընդգծել է, որ […] ...

Ռոնալդուի դուբլն ու «Ալ Նասրի» հաղթանակը․ Ասիայի ՉԼ

23:25 26.11.2024

Ռոնալդուի դուբլն ու «Ալ Նասրի» հաղթանակը․ Ասիայի ՉԼ

«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» կազմում դուբլի հեղինակ է դարձել։ Կատարական «Ալ Ղարաֆայի» դեմ Ասիայի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրի արտագնա խաղում Ռոնալդուի թիմը հաղթել է 3-1 հաշվով: «Ալ Նասրը» 13 միավորով երկրորդն է, «Ալ Ղարաֆան»` չորս միավորով 7-րդը: ...

BACK_TO_TOP