Հին ու նոր Նոր տարիները՝ քահանայի մեկնաբանությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+16.09 oC

Հին ու նոր Նոր տարիները՝ քահանայի մեկնաբանությամբ

15:50 12.01.2018

Հունվարի 13-ի, լույս 14-ի գիշերը Հայաստանում և աշխարհի շատ այլ երկրներում նշվում է որպես հին տոմարով Նոր Տարի: Պատմությունը գալիս է դեռ Հուլիոս Կեսարի ժամանակներից:

«Ըստ Հուլիոս Կեսարի օրացույցի, Ամանորը նշվում էր հունվարի 1-ին: Ըստ այդ տոմարի, տարին ուներ 365 օր, 6 ժամ: Սակայն 1582թ-ին, Հռոմի պապ Գրիգորի 3-րդ-ի կարգադրությամբ գիտնականնները պարզեցին, որ ամեն 128 տարին մեկ մի օր ավելանում է: Այդ ավելացած օրերը գումարվեցին, Նոր տարվա օրը տեղափոխվեց հունվարի 13», – այսօր՝ հունվարի 12-ին կայացած ասուլիսի ժամանակ մանրամասնել է Արարատյան հայրապետական թեմի Նոր Նորքի Սրբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զարեհ քահանա Աշուրյանը:

1582 թվականին Հռոմի պապ Գրիգորի 13-րդի որոշմամբ գրեթե բոլոր երկրներն անցել են Գրիգորյան կամ նոր տոմարով օրացույցի։ Հուլիան՝ կամ Հին և Գրիգորյան կան Նոր օրացույցների միջև տարբերությունը կազմում է 13 օր: Հաշվարկները Գրիգորյան տոմարով շարունակելու և Հուլյան տոմարի հետ համեմատելու դեպքում 2100թվականին ոչ թե 13, այլ 14 օր կլինի ավել և այսպես շարունակ:

«Հայաստանը Գրիգորյան օրացույցը ընդունել է 1918 թվականին: Մեզ համար Նոր տարին հունվարի 1-ին է, իսկ հունվարի 13-ը եկեղեցիներում տոնվում է որպես Հիսուսի անվանակոչության օր: Թեպետ եկեղեցին չի նշում Հին Նոր տարին, սակայն   արգելքներ չի սահմանում ժողովրդի մեջ արմատացած ավանդույթների համար» , –  ասել է Տեր Զարեք քահանա Աշուրյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կայք և Վարդենիս բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:23 29.04.2025

Կայք և Վարդենիս բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Ապրիլի 30-ին` ժամը 10:30-ից մինչև 10:30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Կայք, իսկ ժամը 11:30-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Վարդենիս բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: ...

Բասկետբոլի Եվրոպայի Մ-20 B դիվիզիոն. Հայաստանի հավաքականի խաղերի ժամանակացույցը

11:16 29.04.2025

Բասկետբոլի Եվրոպայի Մ-20 B դիվիզիոն. Հայաստանի հավաքականի խաղերի ժամանակացույցը

Երևանում հուլիսի 11-20-ը կկայանա բասկետբոլի մինչև 20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունը: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի հավաքականի խաղերի ժամանակացույցը: Հայաստանի հավաքականը ընդգրկվել է B խմբում, որտեղ կմրցի Չեռնոգորիայի, Էստոնիայի, Լատվիայի և Իռլանդիայի հետ: Առաջին հանդիպումը մեր ընտրանին կանցկացնի հուլիսի 11-ին՝ մրցելով Լատվիայի հավաքականի հետ: Հուլիսի 12-ին կկայանա Մոնտենգրո-Հայաստան հանդիպումը: Հուլիսի 13-ին մեր ընտրանին […] ...

Լատվիան անօդաչու թռչող սարքերի նոր խմբաքանակ է ուղարկել Ուկրաինա

11:10 29.04.2025

Լատվիան անօդաչու թռչող սարքերի նոր խմբաքանակ է ուղարկել Ուկրաինա

Լատվիայի իշխանությունները Ուկրաինա են ուղարկել 1500 անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հերթական խմբաքանակը։ Այս մասին հայտարարել է Բալթյան Հանրապետության պաշտպանության նախարար Անդրիս Սպրուդսը։ «Լատվիայից Ուկրաինա է ուղարկվում ևս 1500 մարտական ​​անօդաչու թռչող սարք։ Տարվա առաջին կեսին լատվիական երկու ընկերություններ Կիևին կմատակարարեն 12000 անօդաչու թռչող սարք՝ անօդաչու թռչող սարքերի կոալիցիայի շրջանակներում», – գրել է գերատեսչության ղեկավարը X-ում։ […] ...

Մեծամոր համայնքի Բերքաշատ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:05 29.04.2025

Մեծամոր համայնքի Բերքաշատ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ապրիլի 30-ին Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Բերքաշատ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում՝ ժամը 12։00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

Վարակիչ հիվանդությունները կանխարգելելու և առողջությունը պաշտպանելու անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է․ ՀՀ ԱՆ

10:59 29.04.2025

Վարակիչ հիվանդությունները կանխարգելելու և առողջությունը պաշտպանելու անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է․ ՀՀ ԱՆ

Իմունիտետը մարդու օրգանիզմի պաշտպանական համակարգն է: Այն պատնեշում է արտաքին վնասակար գործոններից՝ մանրէներից, վիրուսներից, թույներից և օտար բջիջներից։ Իմունիտետն ակտիվորեն պայքարում է հիվանդությունների դեմ: Վարակիչ հիվանդությունները կանխարգելելու և մարդու առողջությունը պաշտպանելու լավագույն, անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է, հիշեցնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Պատվաստումները՝ կանխում են հիվանդության առաջացումը, նպաստում են առողջության պահպանմանը, նվազեցնում են մահացության […] ...

Պայթյուն՝ Սևան-Երևան ճանապարհին գործող գազալցակայանում

10:54 29.04.2025

Պայթյուն՝ Սևան-Երևան ճանապարհին գործող գազալցակայանում

Այսօր՝ ապրիլի 29-ին, պայթյուն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում գործող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել գազալցակայանի հետնամաում՝ […] ...

BACK_TO_TOP