Աշոցքի Կոճոր թաղամասի 164 ընտանիքների համար նախատեսվում է կառուցել բնակելիներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+12.09 oC

Աշոցքի Կոճոր թաղամասի 164 ընտանիքների համար նախատեսվում է կառուցել բնակելիներ

21:00 09.09.2020

Վարչապետի հանձնարարականով 2018 թվականի դեկտեմբերին ստեղծված  աշխատանքային խումբը  Գյումրիից բացի ուսումնասիրել է  գյուղական բնակավայրերի անօթևանության  խնդիրները :Շիրակի մարզի գյուղերի  մոտ 150 անօթևան ճանաչված ընտանիքներից մի մասին հատկացվել են բնակարանների գնման վկայագրեր,իսկ  մյուսների  համար սկսվել է բնակարանների կառուցումը ։Աշխատանքային խմբի քննարկման օրակարգում է  եղել նաև Աշոցքի Կոճոր թաղամասի երկհարկանի տնակային կառույցներում բնակվող  164 ընտանիքների բնակապահովման հարցը:

«Աշոցքում մենք ունենք Կոճոր թաղամասը,որտեղ ապրում են 164 ընտանիքներ:Հանձնաժողովը նաև քննարկել է այդ մարդկանց բնակարաններ տրամադրելու հարցը,կամ ինչ- որ նորակառույց շինություն կառուցելու տարբերակը հենց Աշոցքում:Մոդուլների մոտակայքում կան  ֆունդամենտներ,կիսակառույցներ,որոնց վրա հնարավոր է կառուցել նոր շենքեր և տալ այդ ընտանիքներին»,-ասաց Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը:


Այս հարցը հանձնաժողովի օրակարգում է հայտնվել  իր առանձնահատուկ և հույժ կարևոր լինելու հանգամանքից ելնելով:Թե ինչպիսի  փոխհատուցում կստանան ընտանիքները ,դեռ հստակեցված չէ,տվյալները ուղարկվել են վարչապետի աշխատակազմ:

SHANTNEWS.am-ը բազմիցս անդրադարձել է Կոճոր թաղամասի բնակիչների խնդիրներին։Երկաթյա կոնստրուկցիաներով  հավաքված փայտյա տնակները նախատեսված են եղել առավելագույնը 10 տարվա  համար,բայց 164  ընտանիք 32 տարի է  բնակվում է տարրական պայմաններից զուրկ շինությունում:Այստեղ մշտական խնդիր են ջրատար ու կոյուղատար համակարգի վթարները,որոնց պատճառով նկուղները ջրածածկ են և  խարխլվում են  տնակների հիմքերը:

Ի դեպ ,տնակային մոդուլները  շրջկենտրոնից դուրս գտնվող Կոճոր  բլրի վրա են   կառուցվել,դար համար էլ թաղամասը այդ անունն է ստացել ։Նախատեսված էր, որ ընտանիքները այստեղ էին ապրելու ժամանակավոր, մինչև  կամրացվեին   վթարային  դարձած   բազմաբնակարան շենքերը, որից հետո  պետք է տեղափոխվեին իրենց նախկին բնակարաններ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կուրբանովը նշանակվել է Ուզբեկստանի պետական անվտանգության ծառայության նոր ղեկավար

15:40 24.11.2024

Կուրբանովը նշանակվել է Ուզբեկստանի պետական անվտանգության ծառայության նոր ղեկավար

Ուզբեկստանի Պետական անվտանգության ծառայության նոր ղեկավար է նշանակվել պաշտպանության նախարար Բախոդիր Կուրբանովը, նախկին ղեկավար Աբդուսալ Ազիզովը տեղափոխվել է Հանրապետության նախագահին առընթեր անվտանգության խորհուրդ, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։ Ըստ մամուլի ծառայության՝ նոր ղեկավարի նշանակման արարողության ժամանակ նշվել է Ազիզովի ներդրումը երկրի պետական անվտանգության համակարգի զարգացման գործում։ «Բախոդիր Կուրբանովը հատկապես նշել է գեներալ-լեյտենանտ Ազիզովի աշխատանքը անվտանգության […] ...

Ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյան․ ՊՆ

15:20 24.11.2024

Ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյան․ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որում պատմվում է ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյայի մասին։ ...

Ամմանում քրեական անցյալ ունեցողներին մեղադրել են Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգության մեջ

15:00 24.11.2024

Ամմանում քրեական անցյալ ունեցողներին մեղադրել են Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգության մեջ

Հորդանանի իշխանությունները մեղադրել են հանցագործներին Իսրայելի դեսպանատան մոտ կիրակի օրը տեղի ունեցած հրաձգության համար, հայտնում է EFE-ն։ «Այդ հարձակումն իրականացվել է հանցագործների կողմից, մարդկանց, ովքեր ունեն քրեական անցյալ և կապված են թմրանյութերի մաֆիայի հետ»,-գործակալությունը մեջբերում է Հորդանանի տեղեկատվության նախարարության ներկայացուցիչ Մուհամմեդ ալ Մոմանիի խոսքերը։ Նա տեղի ունեցածն անվանել է ահաբեկչություն անվտանգության ուժերի դեմ և զգուշացրել, […] ...

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով

14:40 24.11.2024

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով

Երևանում նոյեմբերի 24-ի և 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ։ Հանրապետության տարածքում նոյեմբերի 24-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-28-ին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է […] ...

Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանի միջուկային նորացված դոկտրինը ազդանշան է դարձել Արևմուտքի համար

14:20 24.11.2024

Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանի միջուկային նորացված դոկտրինը ազդանշան է դարձել Արևմուտքի համար

Ռուսաստանի Դաշնության միջուկային նորացված դոկտրինի հրապարակումը կարելի է ազդանշան համարել ԱՄՆ վարչակազմի համար, որն իրականացնում է ուկրաինական հակամարտության աննախադեպ սրացում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դե, իհարկե, այստեղ պատահականություններ չկան, կա որոշակի օրինաչափություն»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի Դաշնության նորացված միջուկային […] ...

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 24-ին

14:00 24.11.2024

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 24-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 392 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 406 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 410 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.81 դրամ: ...

BACK_TO_TOP