ՀՀ վարչապետն այս տարի կմասնակցի Դավոսի ֆորումին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+16.09 oC

ՀՀ վարչապետն այս տարի կմասնակցի Դավոսի ֆորումին

14:08 12.01.2018

Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում վարչապետի մամուլի քարտուղար Արամ Արարատյանն ասել է, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մասնակցելու է Դավոսում կայանալիք համաշխարհային տնտեսական ֆորումին: Ֆորումն անցկացվելու է հունվարի 23-26-ը:

«Դեռևս հաստատված չէ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմը: Հավանաբար, այն կհաստատվի մյուս շաբաթվա ընթացքում»,- ասել է վարչապետի մամուլի քարտուղարը:

Ըստ Արամ Արարատյանի՝ չի բացառվում, որ ՀՀ վարչապետը ելույթ ունենա ֆորումում: 

Հիշեցնենք, որ Դավոսի ֆորումը հիմնադրել է գերմանացի գործարար Կլաուս Շվաբը 1971 թվականին, Ժնևի համալսարանում: Սկզբնական անվանումը եղել է  Եվրոպական կառավարական ֆորում: 1987 թվականից ֆորումը կոչվում է Համաշխարհային տնտեսական ֆորում:

Քաղաքական առաջնորդներն ամենամյա ֆորումներն օգտագործում են նաև որպես անհատական հետաքրքրությունների հարթակ։ 1988 թվականին Հունաստանի և Թուրքիայի միջև ստորագրված Դավոսի հռչակագրով դադարեցվեց վերջիններիս միջև պատերազմը։ 1992 թվականին ֆորումում միմյանց հանդիպեցին Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Ֆրեդերիկ Վիլհելմ դե Քլերկը, Նելսոն Մանդելան և Մանգոսուտու Բուտելեզին։ 1994 թվականին ֆորումում հանդիպեցին Իսրայելի արտաքին գործերի նախարար Շիմոն Պերեսը և Պաղեստինի նախագահ Յասեր Արաֆաթը։

Դավոսին մասնակցելու համար  հրավիրվում են բիզնեսի առաջատար ներկայացուցիչներ, քաղաքական առաջնորդներ, նշանավոր մտավորականներ և լրագրողներ։ Քննարկման հիմնական թեմանները համաշխարհային ամենահրատապ խնդիրներն են:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Միխեիլ Կավելաշվիլին այցելել է Ծիծեռնակաբերդ

11:33 29.04.2025

Միխեիլ Կավելաշվիլին այցելել է Ծիծեռնակաբերդ

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ ...

Մեկնարկել է հանրային իրազեկման արշավ՝ ուղղված ատելության խոսքի և խտրականության դեմ պայքարին, հարգանքի և ներառականության մշակույթի խթանմանը

11:28 29.04.2025

Մեկնարկել է հանրային իրազեկման արշավ՝ ուղղված ատելության խոսքի և խտրականության դեմ պայքարին, հարգանքի և ներառականության մշակույթի խթանմանը

Արդարադատության նախարարությունը մեկնարկել է հանրային իրազեկման արշավ՝ ուղղված ատելության խոսքի և խտրականության դեմ պայքարին, հարգանքի և ներառականության մշակույթի խթանմանը: Որպես նախաձեռնության մաս՝ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում և հանրային նշանակության վայրերում, ինչպես նաև ՀՀ մարզերում տեղադրվել են տեղեկատվական պաստառներ՝ խրախուսելու երկխոսությունը և հարգանքի մթնոլորտը: «Միավորվե՛նք դիմակայելու խտրականությանը և ատելության խոսքին՝ կառուցելով հասարակություն, որտեղ բոլորը հավասար են»,-հայտնում են […] ...

Կայք և Վարդենիս բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:23 29.04.2025

Կայք և Վարդենիս բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Ապրիլի 30-ին` ժամը 10:30-ից մինչև 10:30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Կայք, իսկ ժամը 11:30-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Վարդենիս բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: ...

Բասկետբոլի Եվրոպայի Մ-20 B դիվիզիոն. Հայաստանի հավաքականի խաղերի ժամանակացույցը

11:16 29.04.2025

Բասկետբոլի Եվրոպայի Մ-20 B դիվիզիոն. Հայաստանի հավաքականի խաղերի ժամանակացույցը

Երևանում հուլիսի 11-20-ը կկայանա բասկետբոլի մինչև 20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունը: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի հավաքականի խաղերի ժամանակացույցը: Հայաստանի հավաքականը ընդգրկվել է B խմբում, որտեղ կմրցի Չեռնոգորիայի, Էստոնիայի, Լատվիայի և Իռլանդիայի հետ: Առաջին հանդիպումը մեր ընտրանին կանցկացնի հուլիսի 11-ին՝ մրցելով Լատվիայի հավաքականի հետ: Հուլիսի 12-ին կկայանա Մոնտենգրո-Հայաստան հանդիպումը: Հուլիսի 13-ին մեր ընտրանին […] ...

Լատվիան անօդաչու թռչող սարքերի նոր խմբաքանակ է ուղարկել Ուկրաինա

11:10 29.04.2025

Լատվիան անօդաչու թռչող սարքերի նոր խմբաքանակ է ուղարկել Ուկրաինա

Լատվիայի իշխանությունները Ուկրաինա են ուղարկել 1500 անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հերթական խմբաքանակը։ Այս մասին հայտարարել է Բալթյան Հանրապետության պաշտպանության նախարար Անդրիս Սպրուդսը։ «Լատվիայից Ուկրաինա է ուղարկվում ևս 1500 մարտական ​​անօդաչու թռչող սարք։ Տարվա առաջին կեսին լատվիական երկու ընկերություններ Կիևին կմատակարարեն 12000 անօդաչու թռչող սարք՝ անօդաչու թռչող սարքերի կոալիցիայի շրջանակներում», – գրել է գերատեսչության ղեկավարը X-ում։ […] ...

Մեծամոր համայնքի Բերքաշատ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:05 29.04.2025

Մեծամոր համայնքի Բերքաշատ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ապրիլի 30-ին Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Բերքաշատ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում՝ ժամը 12։00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

BACK_TO_TOP