Գյումրիի քաղաքապետարանի և Շիրազի 53 շենքի սեփականատիրոջ միջև կառուցապատման հարցի շուրջ անհամաձայնությունները շարունակվում են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Գյումրիի քաղաքապետարանի և Շիրազի 53 շենքի սեփականատիրոջ միջև կառուցապատման հարցի շուրջ անհամաձայնությունները շարունակվում են

20:08 08.09.2020

Կումայրի պատմական միջուկում  ավելի քան 1600 հուշարձան է հաշվառված մեծ մասը հայտնի ալեքպոլցիների տներն են, որոնք այդ տարիների ճարտարապետական ոճն են ընդգծում։ Կումայրի արգելոցի հարյուրավոր շենք-շինություններն այժմ լուրջ պահպանության կարիք ունեն: Շատ շենքերի  ճարտարապետական տեսքերն են փոխվել , կցակառույցներ են ավելացել։ Քաղաքաշինական ու  այլ նորմերով այն ինչ անթույլատրելի է, ձեռքից ձեռք անցած շինություններում բնակիչները կատարել են։

Գյումրիի քաղաքապետարանի երկար տարիներ պաշտոնավարող ճարտարապետը նման շատ փաստերի է տիրապետում։ Թեև ոչ բոլոր անթույլատրելի կառուցապատումներն են, որ ապամոնտաժման ավարտ են ունենում։ Նախկին հայտնի 14 փողոցի, այժմյան Շիրազի 53 տունը վթարային, փլուզվող  ու  անշուք վիճակից 2 տարում վերածվեց գյումրվա կոլորիտով  նոր շինության: Պատմական նշանակության շենքի արտաքին ճարտարապետական տեսքն առանց փոփոխությունների սեփականատերը վերակառուցեց: Հիմա տանիքի կառուցմանն է հերթն հասել, որի սկսված շինարարությունը  քաղաքապետարանը ապօրինի է համարում:

Գյումրիի գլխավոր ճարտարապետը  նշում է պատմական նշանակության շենքում  հյուրատան սեփականատերը  կառուցապատումը սկսել է առանց շինթույլտվության։ Թե ինչպես է ստացվել, որ  առանց քաղաքապետարանի և ԿԳՍՄ նախարարության հետ համաձայնության ,առանց համապատասխան փաստաթղթավորման  կառուցապատում է ձեռնարկել, տարածքի սեփականատերը պատճառ է բերում  համավարակով պայմանավորված կարանտինային ռեժիմը ։

Այնուամենայնիվ կառուցապատումը սկսել  սեփականատերը չի հրաժարվել , այս դեպքում  հիմնավորելով  կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման մասին քաղաքաշինական  օրենքը , որի դրույթներից մեկն էլ   ներկայացրեց մեզ։

«Կառավարության համապատասխան որոշում կա՝ 2015 թվականի, որ հատուկ դեպքերում եթե վնաս չի հասցնում նույնիսկ արգելոցի տներին, կարելի է շինարարությունը իրականացնել առանց շինթույլտվության։ Ոչ ոք չի այլանդակում շենքը, ոչ ոք չի քանդում , հակառակը բարեկարգում ենք, որ ավելի գեղեցիկ տեսք ունենա»,-SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց շենքի սեփականատերը՝ Մարինա Բազաևան։ 

Ըստ Հենրիկ Գասպարյանի այս դեպքում , որպես պատմամշակութային արժեք նախարարության եզրակացությունն ու որոշումը պարտադիր է։ Կառույցի սեփականատերը  տանիքի ու ձեղնահարկի  կառուցումը սկսել է՝ հիմնվելով  սեյսմոլոգների  ուսումնասիրությանը,  ըստ որի շինության ամրությունը չի վտանգվի։ Հիմա կառուցապատումը պատմական շինությունում դադարեցված է։Քաղաքապետարանը պահանջել է ապօրինությունն ապամոնտաժել,որից հետո  դիմել շինթույլտվություն ստանալու՝ներկայացնելով  նախագծանախահաշվային էսքիզային փաստաթղթեր։

Ի դեպ պատմական միջուկում ապօրինի կառուցապատումների այլ  դեպքեր ևս  եղել են, որոշ դեպքերում լուծումը սահմանափակվել է կասեցումներով, քիչ դեպքերում  խախտումները վերացվել են, որից ճարտարապետական տեսքը մասամբ  է շահել ։ Աբովյան փողոցի պատմական շինություններից մեկում կատարված ապօրինի ու խախտումներով  կառուցապատումը 10-ը տարի է քաղաքապետարանին չի հաջողվում սեփականատիրոջը պարտավորեցնել ապամոնտաժել:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 18.04.2025

SHANTNEWS

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

19:54 18.04.2025

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […] ...

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

19:46 18.04.2025

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ «Եվս մեկ օր և Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերի 6 հա տարածքում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ Նոր հիմնվող քաղաքային անտառում տնկվելու են պտղատու, դեկորատիվ և անտառային ծառատեսակներ։ Շաբաթ՝ ապրիլի 19-ին, ժամը […] ...

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

19:42 18.04.2025

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

Սպորտային մարմնամարզության երիտասարդների աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում անընդմեջ նժույգ թափերում նվաճել է ոսկե մեդալ: Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակչում Մանուկյանը վաստակել է 14,700 միավոր: ...

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

19:37 18.04.2025

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը մասնակցում է Leasing EXPO 2025 խոշոր ցուցահանդեսին, որը մեկ հարթակում համախմբում է տարբեր ոլորտներում օգտագործվող ժամանակակից սարքավորումներ և ֆինանսավորման լուծումներ։ Ցուցահանդեսում Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացված է առանձին տաղավարով՝ իր ենթակա կառույցներով, որոնց թվում է նաև Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը։ Տաղավարում ներկայացվում են գրասենյակի իրականացրած և ընթացիկ բնապահպանական ծրագրերը, […] ...

BACK_TO_TOP