Ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլին կարող է 8 տարով ազատազրկվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
15:36:53
Ամսաթիվ
15 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    390.68
  • RUBLE
    4.76
  • 443.11
WEATHER
+12.09 oC

Ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլին կարող է 8 տարով ազատազրկվել

14:26 12.01.2018

Ադրբեջանական ԱՊԱ գործակալության հաղորդմամբ, այսօր Բաքվի Բալակենսկի շրջանի դատարանում կայացել է Թբիլիսիից առևանգված ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլիի դատավարությունը: Դատախազը պահանջել է նրան դատապարտել 8 տարվա ազատազրկման:

Ադրբեջանում Աֆղան Մուխթարլին մեղադրվում է սահմանի ապօրինի հատման և մաքսանենգության մեջ: Պաշտոնական վարկածով՝ լրագրողին ձերբակալել էին 2017թ. մայիսի 29-ին վրաց-ադրբեջանական սահմանի`Կարմիր կամուրջ կոչված տարածքում, երբ նա ապօրինի հատել էր Ադրբեջանի սահմանը: Ձերբակալելիս Մուխթարլին իբրև դիմադրել էր սահմանային ծառայություններին: Խուզարկության ժամանակ նրա մոտ հայտնաբերվել էր մեծ  գումար:

Աֆղան Մուխթարլիի նկատմամբ դատախազությունը 3 մեղադրանք է ներկայացրել՝ սահմանի ապօրինի հատում, մաքսանենգություն և ձերբակալության ժամանակ իրավապահներին դիմադրություն:  Բաքվի քաղաքային դատարանը, հնարավոր է, այսօր Մուխթարլիի գործով վերջնական վճիռ կկայացնի:

Հիշեցնենք, որ ադրբեջանցի լրագրողներ Աֆղան Մուխթարլին և նրա կինը՝ Լեյլա Մուստաֆաևան, Ադրբեջանում հետապնդվում էին իշխանության, հատկապես Ալիևների ընտանիքի կոռուպցիոն գործունեության բացահատման ուղղությամբ տարված աշխատանքների համար:

Հայրենիքում հետապնդումից խուսափելու նպատակով նրանք արտագաղթել էին Վրաստան`շարունակելով զբաղվել լրագրությամբ: Հետապնդումներից խուսափելու նպատակով լրագրողի ընտանիքը լքել է նաև Վրաստանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնին

19:28 15.04.2025

Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնին: Վարչապետը ողջունել է Սլովենիայի փոխվարչապետի այցը Հայաստան և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկու երկրների կառավարությունների միջև փոխգործակցության ակտիվացման անհրաժեշտությունը՝ քաղաքական, տնտեսական և այլ ուղղություններով կապերը զարգացնելու […] ...

Ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Խետագ Ցաբոլովը 6 տարով որակազրկվել է

19:22 15.04.2025

Ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Խետագ Ցաբոլովը 6 տարով որակազրկվել է

Ռուսաստանի հավաքականի կազմում ըմբշամարտի 2014 թվականի աշխարհի առաջնության հաղթող Խետագ Ցաբոլովը 6 տարով որակազրկվել է հակադոպինգային կանոնները խախտելու համար։ Այս մասին հաղորդում է ТАСС լրատվական գործակալությունը: Հետաքննության ընթացքում Ցաբոլովին թույլ են տվել մասնակցել Փարիզի Օլիմպիական խաղերին, որտեղ նա պարտվել է բրոնզի համար պայքարում։ Մարզիկի որակազրկման վեցամյա ժամկետը սկսվում է 2024 թվականի հունիսի 28-ին։ Նշենք, որ […] ...

Իրանի գերագույն առաջնորդը առաջնահերթություն է համարել Ռուսաստանի և Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը

19:12 15.04.2025

Իրանի գերագույն առաջնորդը առաջնահերթություն է համարել Ռուսաստանի և Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին Մոսկվայի և Պեկինի հետ հարաբերությունների զարգացումն անվանել է Թեհրանի արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղություններից մեկը։ «Առաջնահերթությունը տնտեսական հարաբերություններ հաստատելն է այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Չինաստանը և Ռուսաստանը, որոնք տնտեսական կենտրոններ են Ասիայում»,-մեջբերում է նրա խոսքերը Tasnim գործակալությունը։ Ինչպես նշել է Խամենեին, որոշ գործընթացներ բավականին դժվար է իրականացնել, սակայն կարող են […] ...

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այցելել է Օդեսա

19:00 15.04.2025

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այցելել է Օդեսա

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն երեքշաբթի այցելել է Օդեսա, որտեղ խոստացել է շարունակել աջակցել Ուկրաինային։ Այս մասին նա հայտնել է X-ում։ «Այսօր ես Վլադիմիր Զելենսկիի հետ այցելել եմ Օդեսա, ՆԱՏՕ-ի աջակցությունն անսասան է»,- գրել է նա։ Նրա խոսքով՝ դաշինքը կշարունակի օգնել Ուկրաինային։ ...

Սպերցյանի գործակալը հրաժարվել է հայ ֆուտբոլիստի` անգլիական ակումբ տեղափոխվելու տարբերակից

18:52 15.04.2025

Սպերցյանի գործակալը հրաժարվել է հայ ֆուտբոլիստի` անգլիական ակումբ տեղափոխվելու տարբերակից

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող էր կարիերան շարունակել «Նոթինգհեմ Ֆորեսթում»։ Անգլիական ակումբի ներկայացուցիչները կապվել են հայ ֆուտբոլիստի գործակալ Ռաֆաելա Պիմենտայի հետ, սակայն նա մի շարք պատճառներով հրաժարվել է Էդուարդի՝ կարիերայի շարունակության այդ տարբերակից։ Պատճառները չեն նշվում: Սպերցյանն ընթացիկ մրցաշրջանում 29 խաղում 7 գոլ է խփել, կատարել 4 գոլային փոխանցում։ ...

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

18:47 15.04.2025

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

Եղանակային գործոններով պայմանավորված՝ ապրիլի 14-ից 15-ը ՆԳՆ Փրկարար ծառայության մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններում բազմաթիվ ահազանգեր են ստացվել ավտոճանապարհներին արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ։ Մասնավորապես՝ Դիլիջան, Վանաձոր, Հրազդան քաղաքներում, Սառնակունք, Ծաղկաշեն, Անգեղակոթ, Լծեն, Աղվանի, Ազատան գյուղերում, Տաթև-Լծեն, Աղվանի-Տաթև, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհներին և Մ-2 ավտոճանապարհի 163-րդ կիլոմետրին։ Փրկարարներն ընդհանուր առմամբ արգելափակումից դուրս են բերել 42 տրանսպորտային միջոց, 45 քաղաքացու՝ ցուցաբերել […] ...

BACK_TO_TOP