Ընտանեկան նպաստ համակարգում կատարված փոփոխությունների արդյունքում շատ ընտանիքներ պահպանել են իրենց կարգավիճակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Ընտանեկան նպաստ համակարգում կատարված փոփոխությունների արդյունքում շատ ընտանիքներ պահպանել են իրենց կարգավիճակը

19:14 05.09.2020

Ախուրյան խոշորացված համայնքում բնակվող  բազմանդամ  ընտանիքներից մեկը Կարապետյաններն են։ 11 անձով են ապրում  փոքր քարաշեն տանը , որտեղ  չկան կենցաղային տարրական պայմաններ։ Նրանցից ինն անչափահաս են, պետության հատկացրած  նպաստը  միակ կայուն  եկամտի աղբյուրն է ընտանիքի ,թեև  ոչ  բավարար  հոգսերն հոգալու համար ։

Տան ավագ երեխան 17 տարեկան է, փոքրը 8 ամսական:85 հազար դրամ նպաստը սննդին, իսկ մնացած հարցերը լուծում են  ընտանիքի հոր ժամանակավոր կամ սեզոնային աշխատանքով։ Ժամանակավոր զբաղվածությունը Կարապետյանների համար  երբևէ պատճառ չի դարձել նպաստից զրկվելու։ Այժմ նոր փոփոխություններով  ու որոշ չափորոշիչների գնահատումով  գրանցված աշխատող ունենալու  դեպքում ևս  ընտանիքը կարող է մնալ որպես  նպաստառու։

Գրանցված աշխատողի ընտանիքը այդ վեց ամսվա ընթացքում կշարունակի ստանալ նպաստ, սոցծառայության համակարգում մուտքագրվում է աշխատողի ամսական  եկամտի չափ։ Եթե այն  չի  գերազանցում սահմանված չափորոշիչները , ընտանիքը չի զրկվում նպաստից ,հակառակ  դեպքում  նպաստի  փոխարեն ընտանիքի համար կնշանակվի  աջակցության ծրագիր:

Աջակցության ծրագիրը  եռամսյա օգնություն է, ընդամենը ՝54 հազար դրամ, ամսական՝  18 հազար դրամ հաշվարկով: Նպաստ համակարգում միավորների փոփոխությունից շատ ընտանիքներ սոցիալական կարգավիճակ չեն կորցրել ։ 30-ի փոխարեն 28 միավորն է այժմ  սահմանայինը ։Երկու միավորի նվազեցումն հօգուտ այն ընտանիքների է , որոնք բազմանդամ են , ընտանիքում  ունեն կենսաթոշակառու և հաշմանդամություն ունեցող անձինք։

Գյուղական բնակավայրերում բազմանդամ ընտանիքների թիվը քիչ չէ, որոնց համար 28 միավորի  շեմը համարվում է լուրջ արտոնություն։ Ախուրյան խոշորացված համայնքի սոցիալական ապահովության տարածքային գործակալությունը սպասարկում է 33 գյուղ։ Ունի  փաստագրված 1300 ընտանիք,նրանցից միայն 1122-ը ընտանեկան նպաստ է ստանում և ընդամենը  178-ն է , որ սոցիալական  նպաստի շահառու է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 18.04.2025

SHANTNEWS

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

19:54 18.04.2025

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […] ...

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

19:46 18.04.2025

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ «Եվս մեկ օր և Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերի 6 հա տարածքում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ Նոր հիմնվող քաղաքային անտառում տնկվելու են պտղատու, դեկորատիվ և անտառային ծառատեսակներ։ Շաբաթ՝ ապրիլի 19-ին, ժամը […] ...

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

19:42 18.04.2025

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

Սպորտային մարմնամարզության երիտասարդների աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում անընդմեջ նժույգ թափերում նվաճել է ոսկե մեդալ: Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակչում Մանուկյանը վաստակել է 14,700 միավոր: ...

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

19:37 18.04.2025

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը մասնակցում է Leasing EXPO 2025 խոշոր ցուցահանդեսին, որը մեկ հարթակում համախմբում է տարբեր ոլորտներում օգտագործվող ժամանակակից սարքավորումներ և ֆինանսավորման լուծումներ։ Ցուցահանդեսում Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացված է առանձին տաղավարով՝ իր ենթակա կառույցներով, որոնց թվում է նաև Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը։ Տաղավարում ներկայացվում են գրասենյակի իրականացրած և ընթացիկ բնապահպանական ծրագրերը, […] ...

BACK_TO_TOP