Շիրակի թեմը 100 տարեկան է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 11 2024
  • $
    388.25
  • RUBLE
    3.90
  • 410.42
WEATHER
+3.09 oC

Շիրակի թեմը 100 տարեկան է

14:26 04.09.2020

Մեկդարյա պատմություն ունեցող թեմին շնորհավորելու և թեմակալ առաջնորդին երախտիքի խոսքն ուղղելու համար Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Աբրահամյանը, մարզպետի խորհրդականն ու օգնականը այցելել են Շիրակի թեմ։

На изображении может находиться: 3 человека, люди сидят и в помещении

Ինչպես տեղեկացրին Շիրակի մարզպետարանից, մարզպետը, շնորհավորելով թեմակալ առաջնորդին, ընդգծել է, որ եկեղեցին այն կարևորագույն հենասյուներից է, որով ամուր է մեր պետականությունը։
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն էլ նշել է, որ այս բարդ և դժվարին տարում շատ կարևոր է պատկան մարմինների ուշադրությունն ու համագործակցությունը։

На изображении может находиться: 1 человек, стол и в помещении

Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմը ստեղծվել է 1920 թվականի սեպտեմբերի 4-ին Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսի կոնդակով։ Սկզբնական շրջանում թեմն ընդգրկում էր այժմյան Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերը, ինչպես նաև Արագածոտնի մարզի որոշ շրջաններ։

Նույն թվականի նոյեմբերի 5-ին կաթողիկոսը Ալեքսանդրապոլի փոխանորդ Արտակ վարդապետ Սմբատյանին նշանակում է Շիրակի թեմի առաջին առաջնորդ։

Թեմի առաջնորդությունը հաջորդաբար վարել են Արտակ եպիսկոպոս Սմբատյանը, Աշոտ եպիսկոպոս Շախյանը և Իսահակ եպիսկոպոս Տեր-Միքայելյանը։

Խորհրդային իշխանության կողմից եկեղեցահալած քաղաքականության արդյունքում 1938 թվականին Շիրակի թեմում բաց էր մնացել միայն առաջնորդանիստ Յոթվերք եկեղեցին։

1990 թվականին թեմից անջատվեցին Տավուշն ու Լոռու մի հատվածը, իսկ 1996 թվականից ի վեր՝ Շիրակի թեմը սահմանափակվեց միայն Շիրակի մարզի տարածքով։

1999 թվականին Գարեգին Բ կաթողիկոսի կողմից առաջնորդական տեղապահ նշանակվեց Միքայել ծայրագույն վարդապետ Աջապահյանը։ Վերջինս 2001 թվականին ձեռնադրվեց եպիսկոպոս և հաստատվեց որպես Շիրակի թեմի առաջնորդ։
Առաջնորդը խորին շնորհակալությունն է հայտնել մարզային իշխանություններին կարևորելու և այս պատմական օրը ևս մեկ անգամ արժևորելու համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բայդենը առաջին անգամ Ուկրաինային թույլատրել է հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին՝ ATACMS մարտավարական բալիստիկ հրթիռներով

23:59 17.11.2024

Բայդենը առաջին անգամ Ուկրաինային թույլատրել է հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին՝ ATACMS մարտավարական բալիստիկ հրթիռներով

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ուկրաինային թույլատրել է հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին՝ ATACMS մարտավարական բալիստիկ հրթիռներով։ Այս մասին կիրակի օրը հայտնել է New York Times-ը։ Նշվում է, որ այս որոշումը կայացվել է Վաշինգտոնում իշխանափոխությունից ընդամենը երկու ամիս առաջ և դարձել «լուրջ փոփոխություն ԱՄՆ քաղաքականության մեջ»։ Ամերիկացի առաջնորդի խորհրդականների կարծիքները այս քայլի հետ կապված բաժանված են, գրում […] ...

«Իսլամական ջիհադը» հաստատել է Դամասկոսի վրա հարձակման ժամանակ իր կողմնակիցների մահը

23:38 17.11.2024

«Իսլամական ջիհադը» հաստատել է Դամասկոսի վրա հարձակման ժամանակ իր կողմնակիցների մահը

Պաղեստինյան արմատական ​​«Իսլամական ջիհադ» կազմակերպությունը հաստատել է նոյեմբերի 14-ին Դամասկոսի արևմտյան շրջաններում իսրայելական ավիահարվածի հետևանքով իր ինը կողմնակիցների, այդ թվում երկու դաշտային հրամանատարների մահը։ Համապատասխան հայտարարությունը հրապարակել է կազմակերպության ռազմական թեւը՝ «Սարայա ալ-Քուդս» խմբավորումը: Telegram ալիքում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ Սիրիայի մայրաքաղաքին ավիահարվածի արդյունքում կազմակերպությունում ղեկավար պաշտոններ զբաղեցրած Աբդել Ազիզ Սաիդ ալ-Մինավին և Ռասմի Յուսեֆ Աբու […] ...

Հութիները անօդաչու թռչող սարքերով հարվածել են Թել Ավիվին և Աշկելոնին

23:18 17.11.2024

Հութիները անօդաչու թռչող սարքերով հարվածել են Թել Ավիվին և Աշկելոնին

Եմենի «Անսար Ալլահ» ապստամբների շարժման հութիները հարվածներ են հասցրել Թել Ավիվի Յաֆա շրջանում և Իսրայելի Աշկելոն քաղաքի թիրախներին: Այսպիսի հայտարարություն է արել ապստամբների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Օդային ուժերը ռազմական գործողություն են իրականացրել՝ հարվածներ հասցնելով իսրայելական թշնամու մի շարք ռազմական և կարևոր կայանքներին՝ օկուպացված Պաղեստինի հարավում գտնվող Յաֆա և Աշկելոն շրջաններում»,-ասվում է ապստամբների կողմից ձևավորված […] ...

Ավարտվեց 2024 թվականի շախմատի աշխարհի մինչև 12 տարեկանների առաջնության 2-րդ խաղափուլը

22:58 17.11.2024

Ավարտվեց 2024 թվականի շախմատի աշխարհի մինչև 12 տարեկանների առաջնության 2-րդ խաղափուլը

Ավարտվեց 2024 թվականի շախմատի աշխարհի մինչև 12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնության 2-րդ խաղափուլը: 2 միավոր ունեն Դավիթ Ստեփանյանը (մինչև 12 տղաներ), Դավիթ Մելքոնյանը (մինչև 10 տղաներ), Արմեն Վարդանյանը (մինչև 10 տղաներ), Գաբրիելա Հարությունյանը (մինչև 12 աղջիկներ) և Սոֆիա Բաղրամյանը (մինչև 8 աղջիկներ), հայտնում են Հայաստանի շախմատային ֆեդերացիայից։ «Տիգրան Համբարձումյանը (մինչև 12 տղաներ) ունի 1.5 […] ...

Զելենսկին խոստացել է ստորագրել միասեռական միությունների մասին օրինագիծը․ Mirror of the Week

22:38 17.11.2024

Զելենսկին խոստացել է ստորագրել միասեռական միությունների մասին օրինագիծը․ Mirror of the Week

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստացել է ստորագրել, այսպես կոչված, քաղաքացիական գործընկերության մասին օրինագիծը, որը կօրինականացնի միասեռական միությունները՝ Ուկրաինայի խորհրդարանի կողմից այս փաստաթղթի ընդունումից հետո։ Այս մասին հայտնում է ուկրաինական Mirror of the Week թերթը։ Օգոստոսի սկզբին Գերագույն Ռադայի Ազգի Առողջապահության Կոմիտեն պաշտպանել է քաղաքացիական գործընկերության մասին օրինագիծը։ Նախաձեռնության հեղինակները կարծում են, որ օրինագիծը կպաշտպանի ուկրաինացի […] ...

ԵՆԲ Գլոբալը 236 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել Հայաստանի հետ

22:18 17.11.2024

ԵՆԲ Գլոբալը 236 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել Հայաստանի հետ

ԵՆԲ Գլոբալը 236 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել Հայաստանի հետ՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարությունը ֆինանսավորելու համար, հայտնում են Եվրոպական միության հայաստանյան պատվիրակությունից։ «Այս ճանապարհահատվածը «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի կենսական հատվածն է, որը կբարելավի միակցվածությունը Եվրոպական միության, Մերձավոր Արեւելքի եւ Ասիայի միջեւ: Ծրագիրը կնպաստի կլիմայի փոփոխության հետեւանքների մեղմացմանը, ճանապարհային անվտանգության բարելավմանը եւ Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանը»,-նշված է […] ...

BACK_TO_TOP