Բոլոր քաղաքական միավորումները պետք է ունենան հավասար պայմաններ քաղաքական տեսլականը ներկայացնելու համար. Թևան Պողոսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.07
  • RUBLE
    4.66
  • 443.20
WEATHER
+11.09 oC

Բոլոր քաղաքական միավորումները պետք է ունենան հավասար պայմաններ քաղաքական տեսլականը ներկայացնելու համար. Թևան Պողոսյան

14:34 20.06.2018

«Կցանկանայի այնպիսի օրենսդրական դաշտ ունենայինք, որ բոլոր քաղաքական միավորումները ունենան հավասար ու արդար պայմաններ իրենց քաղաքական տեսլականը ներկայացնելու համար»,- հունիսի 20-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը:

Խոսելով ցանկությունների մասին՝ նա նշեց նաև, որ ցանկանում է նաև, որ այդ քաղաքական միավորումները գիտակցեն նախընտրական ծրագրի կարևորությունը: Դա ամենակարևոր փաստաթուղթն է և քվե ստանալու համար պետք է կարողանան քաղաքացու վստահությունը ստանալ:

«Ինձ համար հասկանալի պետք է լինի իր 5-ամյա ծրագրի տեսլականը, թե ինչպես է իրագործելու այդ ծրագիրը և ոչ թե ո՞վ է 5 տարի կառավարելու: Եթե ուզում ենք ունենալ հարատև զարգացում, պետք է ձևավորենք ինստիտուտներ և ոչ թե ամեն ինչ անձնավորենք»,- ասաց Թևան Պողոսյանը:

Հարցին, թե ինչ ժամկետներում կկայանան արտահերթ ընտրություններ, նա նշեց, որ այսօր կարևորը օրն ու ժամը չէ: Կարևոր է բոլոր քաղաքական ուժերի՝ կոնսենսուսի գալը, երբ կխոսեն, կներկայացնեն ծրագրեր և հանրության համար ընկալելի կլինեն:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանը շահագրգռված է Աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմամբ. Միրզոյանը՝ Անգոլայի ԱԳ նախարարին

20:07 11.04.2025

Հայաստանը շահագրգռված է Աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմամբ. Միրզոյանը՝ Անգոլայի ԱԳ նախարարին

Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Անգոլայի Հանրապետության ԱԳ նախարար Տետե Անտոնիոյի հետ: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմամբ և հույս հայտնել, որ Աֆրիկյան միությունում Հայաստանի առաջին մշտական դիտորդի (ներկայացուցչի) նշանակումը նոր խթան կհանդիսանա այդ ուղղությամբ։ Նախարար Միրզոյանն […] ...

SHANTNEWS

20:00 11.04.2025

SHANTNEWS

Կարեն Ասլանյանը եզրափակչում է․ ըմբշամարտի ԵԱ

19:53 11.04.2025

Կարեն Ասլանյանը եզրափակչում է․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) դուրս է եկել եզրափակիչ։ 1/2 եզրափակչում Կարենը ժամանակից շուտ՝ 1 րոպե 43 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է ուկրաինացի Անդրեյ Սեմենչուկին։ Հայ ըմբիշը պայքարի մեջ էր մտել քառորդ եզրափակչից, որտեղ ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել էր Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին։ ...

Կապանի թիվ 1 մանկապարտեզը սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է. վարչապետ

19:45 11.04.2025

Կապանի թիվ 1 մանկապարտեզը սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է. վարչապետ

Կապանի թիվ 1 մանկապարտեզը սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 377 մլն դրամ, որի 80%-ը՝ 302 մլն դրամը, հատկացրել է Կառավարությունը։ Մանկապարտեզը նախատեսված է 170 երեխայի համար: Այս մասին տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...

Մանվել Խաչատրյանը կպայքարի բրոնզե մեդալի համար․ ըմբշամարտի ԵԱ

19:40 11.04.2025

Մանվել Խաչատրյանը կպայքարի բրոնզե մեդալի համար․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 55 կգ․ քաշային Մանվել Խաչատրյանը պարտվեց կիսաեզրափակչում և կպայքարի բրոնզե մեդալի համար։ Հիշեցնենք, որ Խաչատրյանը պայքարի մեջ էր մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը 3 րոպե 34 վայրկյանում բացահայտ առավելությամբ՝ 9-0 հաշվով հաղթել էր թուրք Էմրե Մուտլուին։ Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ են դուրս եկել նաև Կարեն Ասլանյանը (63 կգ․) և […] ...

Հանդիսավոր ընդունելություն՝ ԿԸՀ-ի կազմավորման 30-ամյակին

19:35 11.04.2025

Հանդիսավոր ընդունելություն՝ ԿԸՀ-ի կազմավորման 30-ամյակին

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր կազմավորման 30-ամյակին՝ 2025 թվականի ապրիլի 10-ին, հաստատել է ԿԸՀ 2025-2028 թվականների զարգացման ռազմավարական պլանը։ Անկախ Հայաստանի առաջին ԿԸՀ կազմավորելու կարգը սահմանվել է 1995 թվականի մարտի 31-ին ՀՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունված և ապրիլի 5-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների մասին» օրենքի հիման վրա։ Ռազմավարական պլանի հաստատումից […] ...

BACK_TO_TOP