15:05 20.06.2018
«Ուզում եմ ողջունել այն գործընթացները, որ սկսել են Հայաստանում՝ կոռուպցիայի դեմ պայքարը, համակարգային փոփոխությունները, դատական իշխանությունների համար անկախություն ապահովելը և այլն»,- այսօր՝ հունիսի 20-ին կայացած ասուլիսի ժամանակ ասել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը:
Նրա խոսքերով՝ ամենակարևոր բանը, որ պետք է գիտակցել, այն է, որ ինչ հիմա կատարվում է, առաջին քայլը պետք է լինի երևույթների և ոչ թե անձանց դեմ պայքարելը:
«Պետք է վերացնենք բացասական երևույթները, և այնպես պետք է լինի, որ երբևէ թույլ չտանք վերադարձ հնին: Այս պարագայում յուրաքանչյուր մարդ պետք է իր մասնաբաժինն ունենա այդ փոփոխություններում: Եթե վարչապետն ասում էր՝ չեմ լինելու քննիչ, դատախազ ու դատավոր, բոլորս էլ պետք է դա անենք»,- ասաց Թևան Պողոսյանը:
Ներքին կյանքում ԱԺ-ն և կառավարությունը ակտիվ համագործակցության դաշտում են ընդհանուր կյանքը պահպանելու, նախկին պարտականությունները կյանքի կոչելու համար, իսկ արտաքին աշխարհում Հայաստանը կարողանում է իր ձեռագիրը պահպանել միջազգային ասպարեզում: Թևան Պողոսյանը նաև դրական է գնահատել Բրյուսելում գտնվող արտաքին գործերի նախարարի այցն ու առաջիկայում կայանալիք վարչապետի այցը Բրյուսել:
«Բոլոր ծրագրերը ուղղված են մեր երկրի, պետական ինստիտուտների արդիականացմանը: Պետք է շարունակել համագործակցությունը նաև անվտանգության հետ կապված՝ համագործակցելով ինչպես ՆԱՏՕ-ի և ՀԱՊԿ-ի հետ, այնպես էլ պետք է հասկանանք, թե ինչ ներքին փոփոխություններ պետք է անենք, որ մեր անվտանգությունը լինի պաշտպանված»,- նշեց Թևան Պողոսյանը:
Անդրադառնալով սահմանային լարվածությանը՝ նա նշեց, որ հայկական կողմը զգոն է, սակայն այդ հակառակորդի տեղաշարժերը նաև հոգեբանության վրա են ազդում, ուստի պետք է հասկացնել, որ մենք այդքան հեշտ չենք հանձնվելու:
20:17 11.04.2025
Մալխաս Ամոյանը ևս եզրափակչում է․ ըմբշամարտի ԵԱ20:07 11.04.2025
Հայաստանը շահագրգռված է Աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմամբ. Միրզոյանը՝ Անգոլայի ԱԳ նախարարինԱպրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Անգոլայի Հանրապետության ԱԳ նախարար Տետե Անտոնիոյի հետ: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմամբ և հույս հայտնել, որ Աֆրիկյան միությունում Հայաստանի առաջին մշտական դիտորդի (ներկայացուցչի) նշանակումը նոր խթան կհանդիսանա այդ ուղղությամբ։ Նախարար Միրզոյանն […] ...
19:53 11.04.2025
Կարեն Ասլանյանը եզրափակչում է․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) դուրս է եկել եզրափակիչ։ 1/2 եզրափակչում Կարենը ժամանակից շուտ՝ 1 րոպե 43 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է ուկրաինացի Անդրեյ Սեմենչուկին։ Հայ ըմբիշը պայքարի մեջ էր մտել քառորդ եզրափակչից, որտեղ ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել էր Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին։ ...
19:45 11.04.2025
Կապանի թիվ 1 մանկապարտեզը սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է. վարչապետԿապանի թիվ 1 մանկապարտեզը սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 377 մլն դրամ, որի 80%-ը՝ 302 մլն դրամը, հատկացրել է Կառավարությունը։ Մանկապարտեզը նախատեսված է 170 երեխայի համար: Այս մասին տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...
19:40 11.04.2025
Մանվել Խաչատրյանը կպայքարի բրոնզե մեդալի համար․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 55 կգ․ քաշային Մանվել Խաչատրյանը պարտվեց կիսաեզրափակչում և կպայքարի բրոնզե մեդալի համար։ Հիշեցնենք, որ Խաչատրյանը պայքարի մեջ էր մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը 3 րոպե 34 վայրկյանում բացահայտ առավելությամբ՝ 9-0 հաշվով հաղթել էր թուրք Էմրե Մուտլուին։ Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ են դուրս եկել նաև Կարեն Ասլանյանը (63 կգ․) և […] ...
19:35 11.04.2025
Հանդիսավոր ընդունելություն՝ ԿԸՀ-ի կազմավորման 30-ամյակինՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր կազմավորման 30-ամյակին՝ 2025 թվականի ապրիլի 10-ին, հաստատել է ԿԸՀ 2025-2028 թվականների զարգացման ռազմավարական պլանը։ Անկախ Հայաստանի առաջին ԿԸՀ կազմավորելու կարգը սահմանվել է 1995 թվականի մարտի 31-ին ՀՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունված և ապրիլի 5-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների մասին» օրենքի հիման վրա։ Ռազմավարական պլանի հաստատումից […] ...