Գյումրիում սուբվենցիոն ծրագրով փողոցներ են նորոգվում առանց կոմունիկացիոն ցանցի ուսումնասիրման – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+1.09 oC

Գյումրիում սուբվենցիոն ծրագրով փողոցներ են նորոգվում առանց կոմունիկացիոն ցանցի ուսումնասիրման

19:55 03.09.2020

Գյումրիի Նորավան թաղամաս անվանումը համահունչ չէ տարածքի փողոցների այն խնդիրներին, որոնք 30 տարուց ավելի է տանջում են բնակիչներին։ Բաղրամյան և Հունան Ավետիսյան փողոցների սեփական տներում  կոյուղատար ցանց գոյություն չունի, բակերում սեպտիկ հորեր են փորել ու այսկերպ կարգավորել սանհանգույցի հարցերը։

Այնպես չէ, որ Նորավանը կոյուղատար համակարգ չի ունեցել: Այն բոլոր ենթակառուցվածքներով ապահոված  թաղամաս է, ունի մանկապարտեզ, հանրակրթական ու երաժշտական դպրոցներ, որոնք ունեն կոյուղատար համակարգ։ Մանկապարտեզից ընդամենը 100 մետր հեռավորության վրա գտնվող եղած ու միակ կոյուղատարը 50 տարի առաջ է կառուցվել, որն էլ նորմալ չի գործում, խցանված է:

Եվ հիմա Հունան Ավետիսյան փողոցում սուբվենցիոն ծրագրով նորոգումներ են սկսվել։ Ընդամենը 250 մետր  երկարության փողոց է ասֆալտապատվելու։ Ներքին կոմունիկացիոն ցանցի վիճակն առանց ուսումնասիրելու, շինարարը խճապատում է արել ու անցել եզրաքարերի տեղադրմանը, ինչից էլ սկսվել են բնակիչների դժգոհությունները։

Պատվիրատուին՝ քաղաքապետարան, բողոքներն հասել են։ Կոմունալ բաժնի պետը բացատրություններ տվել է, որ սուբվենցիոն ծրագրի նախագծանախահաշվային փաթեթը կազմելիս ներքին ցանցերի նորոգումները ծրագրային բաղադրիչ չեն համարվում։

Համայնքային բյուջեների համաֆինանսավորման պայմանը պատճառներից մեկն է, որ փողոցների նորոգման ծրագրերում ենթակառուցվածքների վերանորոգումները առաջնահերթ խնդիր չեն դառնում, ֆինանսական հնարավորություններն են սուղ։ Իսկ բացառություններ, փաստորեն կարող են լինել, երբ բնակիչների բողոքներն արձագանք են ստանում։ Պատվիրատուն ու շինարարը համաձայնության են եկել փոխել շիննախագիծը և Հունան Ավետիսյան փողոցի բնակիչների համար կոյուղատար  ցանց կառուցել, որի համար պահանջվող լրացուցիչ ծախսերը կփակվեն տեղական բյուջեի միջոցներով։

«Նախնական հաշվարկներով երկուսուկես միլիոն դրամ է պետք Հունան Ավետիսյան փողոցում 4 դիտահոր, 75 գծամետրի վրա, 300 միլիմետրանոց տրամագծով խողովակաշարեր անցկացնելու համար։ Մենք խոսել ենք բնակիչների հետ, եկել ենք համաձայնության, որ քաղաքապետարանը փողոցում կենտրոնական կոյուղատար ցանցը կանցկացնի, իսկ բնակիչներն իրենց միջոցներով իրենց տան միացումները կտանեն։ Այս ամբողջ աշխատանքները կատարելու է քաղաքապետարանը, ջրմուղը ոչ մի պարտավորություն չունի»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Գյումրիի քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետ Կնյազ Մանասյանը։

Փողոցում չափ ու ձև շինարարն արդեն կատարել է, 250 մետր երկարության փողոցում կոյուղատար անցկացնելու համար կպահանջվեն 300 միլիմետր տրամագծով խողովակներ, փողոցի վրա կկառուցվի 4 դիտահոր: Գյումրիում ևս 10-ը փողոց կա, որոնք կոյուղի չունեն, բայց այս պահին դրանցից որևէ մեկը փողոցաշինական ծրագրերում չէ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանում եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151

08:47 23.11.2024

Հայաստանում եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151

Հարկ վճարողների կողմից 2024 թվականի հոկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 48 896-ով կամ 6.7%-ով: Այս մասին հայտնում է ՊԵԿ-ը։ ...

Տրանսֆերային եկամուտների և ծախսերի լավագույն հարաբերակցությունն ունեն պորտուգալական ակումբները

08:24 23.11.2024

Տրանսֆերային եկամուտների և ծախսերի լավագույն հարաբերակցությունն ունեն պորտուգալական ակումբները

Պորտուգալական ակումբներն ունեն տրանսֆերային եկամուտների և ծախսերի լավագույն հարաբերակցությունը։ Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնի հաշվարկների համաձայն՝ 2015-2024 թվականներին Պրիմերայի թիմերը վաստակել են 4 միլիարդ 158 միլիոն եվրո, իսկ ծախսել՝ 1 միլիարդ 765 միլիոն։ Այսպիսով տրանսֆերային մնացորդը կազմել է 2,393 մլրդ: Տրանսֆերային մնացորդի առումով լավագույն հնգյակը․ 1. Պորտուգալիայի լիգա – 2,393 մլրդ. 2-3. Նիդեռլանդների լիգա – 1,493 […] ...

Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները հաջորդ հանդիպմանը կորոշեն, թե որտեղից շարունակել սահմանազատումը. Փաշինյան

08:04 23.11.2024

Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները հաջորդ հանդիպմանը կորոշեն, թե որտեղից շարունակել սահմանազատումը. Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցով հանձնաժողովները փոխադարձաբար առաջարկներ են ներկայացրել, թե որ հատվածում շարունակել սահմանազատումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:«Սահմանազատման հանձնաժողովները փոխադարձաբար առաջարկներ են ներկայացրել, թե որ հատվածներում շարունակել սահմանազատումը: Հայաստանն իր մոտեցումն է ներկայացրել, Ադրբեջանը՝ իր: Հաջորդ հանդիպման ժամանակ կորոշվի, թե որ […] ...

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

BACK_TO_TOP