«ՀՀ-ում որևէ քաղաքացի՝ անկախ իր ծագումից, օրենքից վեր լինել չի կարող». Էդուարդ Շարմազանով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+8.09 oC

«ՀՀ-ում որևէ քաղաքացի՝ անկախ իր ծագումից, օրենքից վեր լինել չի կարող». Էդուարդ Շարմազանով

21:17 11.01.2018

SHANTNEWS.am-ը արդեն տեղեկացրել է, որ այսօր կայացել է ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստը: Նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում Էդուարդ Շարմազանովը անդրադարձել է նաև «Ճվճվ Արոյի» որդու մասնակցությամբ հունվարի 8-ին Երևանի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական վթարին: Լրագրողի այն դիտարկմանը, որ տարիներ շարունակ այդ մարդիկ եղել են տարբեր քրեական գործերի առանցքում, բայց չեն պատժվել, մինչդեռ իշխանությունները խոսում են Հայաստանում արդարադատության մասին, ի՞նչ դիրքորոշում կա իշխանություն կողմից իրավական համակարգում տիրող այս պատկերի հետ կապված, Շարմազանովը նշեց.

«Հանրապետության նախագահը և ՀՀԿ-ն մեկ անգամ չէ, որ խոսել են արդարադատության համակարգում տիրող խնդիրների մասին: Մեր նպատակը և մեր կարծիքը շատ լակոնիկ ներկայացնեմ, որը չի փոխվել: ՀՀ-ում որևէ քաղաքացի  անկախ իր ծագումից, իր պաշտոնից, փողի քանակից, հայրիկի, մայրիկի կամ քեռու պաշտոնից, օրենքից վեր լինել չի կարող: Բոլորը պետք է օրենքի առջև հավասար լինեն:  Երկրորդ՝ կա՞ աշխարհում մի ոլորտ, որտեղ ամեն ինչ իդեալական է: Իմ կարծիքով՝ ոչ: Դուք մատնանշում եք արդարադատության, ուժային կառույցների թերությունները: Թերություններ կան այնտեղ, որտեղ կա աշխատանք: Ես էլ Ձեզ կարող եմ բերել առավելություններ նույն ուժային կառույցների»: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետը պարզաբանել է, թե ինչու է մի խումբ պաշտոնյաների խնդրել  թողնել պաշտոնները

11:16 23.11.2024

Վարչապետը պարզաբանել է, թե ինչու է մի խումբ պաշտոնյաների խնդրել թողնել պաշտոնները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ բոլոր այն պաշտոնյաները, որոնց ինքը խնդրել է թողնել պաշտոնները, իրենց ղեկավարման շրջանում փոխել են համակարգը։ «Որևէ մեկը չի կարող ասել, որ նրանց ղեկավարած համակարգերն իրենց նշանակման պահին եղել են նույնը և էական տարբերություն չեն կրել։ Սակայն գալիս է մի պահ, երբ համակարգը փոխող մարդը, ով այսպես թե այնպես պետք է […] ...

Անահիտ Ավանեսյանը Գյումրիում զրուցել  է բուժաշխատողների հետ, ծանոթացել ծառայությունների մատուցմանը

11:05 23.11.2024

Անահիտ Ավանեսյանը Գյումրիում զրուցել է բուժաշխատողների հետ, ծանոթացել ծառայությունների մատուցմանը

Գյումրի կատարած աշխատանքային այցի ընթացքում նախարար Անահիտ Ավանեսյանը այցելել է «Հանրապետական շտապօգնության ծառայության» Շիրակի մարզային կայան։ Տնօրեն Սահակ Հակոբյանը նախարարին է ներկայացրել նոր ներդրված կենտրոնացված ծառայության աշխատանքների ընթացքը, անցած ամիսներին իրականացված աշխատանքների արդյունքներն ու վերլուծությունը։ Անահիտ Ավանեսյանը կարևորվել է շտապ օգնության ծառայության արագ արձագանքումը, մարզի տարածքում շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչերի սպասարկումն առավել օպերատիվ […] ...

WP. Թրամփը ցանկանում է աշխատանքից հեռացնել դատախազական թիմին, որը մեղադրանքներ է առաջադրել իրեն

10:57 23.11.2024

WP. Թրամփը ցանկանում է աշխատանքից հեռացնել դատախազական թիմին, որը մեղադրանքներ է առաջադրել իրեն

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է աշխատանքից հեռացնել դատախազ Ջեք Սմիթի թիմի բոլոր անդամներին, որոնք ղեկավարել են հանրապետականի դեմ քրեական գործը։ Այս մասին հայտնում է The Washington Post (WP) թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց խոսքով, աշխատանքից կազատվեն տասնյակ իրավաբաններ։ Պարզ չէ, թե որքան շուտ Թրամփը կարող է հեռացնել նրանց: Հրատարակության զրուցակիցներից մեկի խոսքով՝ […] ...

Լևանդովսկին խոստովանել է, որ 12 տարի առաջ պատրաստ է եղել կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում

10:45 23.11.2024

Լևանդովսկին խոստովանել է, որ 12 տարի առաջ պատրաստ է եղել կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոստովանել է, որ 12 տարի առաջ պատրաստ է եղել կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում: «2012-ին համաձայն էի տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Հիշում եմ Ալեքս Ֆերգյուսոնի հետ զրույցը, նրան չէր կարելի մերժել, սակայն «Բորուսիան» մերժեց առաջարկը»,- ասել է 36-ամյա լեհ ֆուտբոլիստը: Հիշեցնենք որ Լևանդովսկին Դորտմունդը ներկայացնող ակումբում հանդես է եկել 2010-2014 թվականներին, […] ...

Աշխարհում առաջին անգամ թոքերի  կրկնակի փոխպատվաստում է  կատարվել ռոբոտի միջոցով

10:36 23.11.2024

Աշխարհում առաջին անգամ թոքերի կրկնակի փոխպատվաստում է կատարվել ռոբոտի միջոցով

Մանհեթենի NYU Langone Առողջապահական կենտրոնում կատարվել է աշխարհում առաջին լիովին ռոբոտացված եղանակով թոքերի փոխպատվաստում: Վիրահատության ենթարկված անձը Շերիլ Մեհրքարն է, բժիշկ, ով տառապում էր թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությամբ մեկ տասնամյակ շարունակ։ Հիվանդությունն ավելի էր սրացել Covid-ից հետո: Տեխնիկան հիմնված է նվազագույն ինվազիվ վիրահատությունների վրա և նպատակ ունի նվազեցնել հիվանդանոցում մնալու օրերը, ինչպես նաև արագացնել վերականգնման […] ...

Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Լոս Անջելես

10:25 23.11.2024

Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Լոս Անջելես

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ Լոս Անջելես քաղաք: Երկկողմ համագործակցության հարցերի քննարկման նպատակով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կհանդիպի Լոս Անջելեսի գործընկերոջ՝ քաղաքապետ Քերըն Բասսի հետ: Երևանի և Լոս Անջելեսի միջև կստորագրվի Փոխըմբռնման հուշագիր: Այցի շրջանակում երևանյան պատվիրակության անդամները կծանոթանան նաև քաղաքային կառավարման կենտրոնների գործունեությանն ու թվային տեխնոլոգիաների կիրառմամբ «խելացի» լուծումներին, […] ...

BACK_TO_TOP