10:40 31.08.2020
ArmLur.am-ի տեղեկություններով՝ արտակարգ դեպք է տեղի ունեցել Կենտրոն վարչական շրջանում: Կասկադում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին:
Ականատեսների խոսքով՝ ՃՈ աշխատակիցները մեքենա են կանգնեցրել և տուգանք նշանակել՝ երթևեկության կանոնները խախտելու համար: Ավելի ուշ տուգանված վարորդի ընկերները հաշվեհարդար են տեսել ՃՈ աշխատակիցների նկատմամբ․ գալով Կասկադի հարակից տարածք՝ ծեծի են ենթարկել նրանց:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ արձանագրվել է խուլիգանության դեպք, հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
21:00 12.04.2025
Լավրովը հայտարարել է համաշխարհային հարավի երկրորդ զարթոնքի սկիզբըԺամանակն է, որ Արևմուտքը գիտակցի, որ սկսվել է գլոբալ հարավի երկրորդ զարթոնքի գործընթացը, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ֆորումում։ Լավրովի խոսքերով՝ արևմտյան երկրները պետք է հրաժարվեն իրենց գլոբալ դերի մոլուցքից, որը իրենք «հնարել են և որոնք որոշ ժամանակ աշխատել են գաղութատիրության և հետգաղութային ժամանակներում», դադարեն պարտադրել իրենց կանոնները և սկսեն […] ...
20:38 12.04.2025
«Կրթվելը նորաձեւ է» Մեղրիում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մեղրի այցից տեսանյութ է հրապարակել և գրել․ «Կրթվելը նորաձեւ է» Մեղրիում։ ...
20:27 12.04.2025
Անթալիայում մեկնարկել է Արարատ Միրզոյանի հանդիպումը Հաքան Ֆիդանի հետԱնթալիայում մեկնարկել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ը։ ...
20:22 12.04.2025
Լիտվայի ռազմական օգնությունն Ուկրաինային 2025 թվականին կկազմի 200 մլնՌազմական օգնությունը, որը Լիտվան նախատեսում է հատկացնել Ուկրաինային 2025 թվականին, կկազմի 200 միլիոն եվրո։ Այս մասին լրագրողներին ասել է Բալթյան հանրապետության պաշտպանության նախարար Դովիլե Շակալիենեն։ «Այս տարի Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու մեր երկրի պարտավորությունները կազմում են 110 միլիոն եվրո: Լրացուցիչ ֆինանսավորման դեպքում այս թիվը մինչև տարեվերջ կկազմի 200 միլիոն եվրո», – ասել է նա: Նախ, […] ...
20:12 12.04.2025
Իսրայելի պաշտպանության բանակը լրացուցիչ արշավանքներ է սկսել Գազա քաղաքումԻսրայելի բանակի ցամաքային զորքերը ընդլայնում են իրենց գործողությունները Գազայի հատվածում, այժմ լրացուցիչ արշավանքներ են ձեռնարկում Գազայի Դարաջ Տուֆա շրջանում: Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ «Այս գործողության նպատակն է ուժեղացնել անվտանգության հսկողությունը տարածքում, ապամոնտաժել ահաբեկչական ենթակառուցվածքը և ընդլայնել անվտանգության գոտին: Այս պահին զորքերը ոչնչացրել են տասնյակ ահաբեկիչների և ապամոնտաժել ահաբեկիչների ենթակառուցվածքն ու դիտակետերը», – […] ...