Գյումրի-Բավրա միջպետական մայրուղու մասնակի հիմնանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 03 2025
  • $
    391.74
  • RUBLE
    4.57
  • 426.88
WEATHER
+2.09 oC

Գյումրի-Բավրա միջպետական մայրուղու մասնակի հիմնանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին

19:25 29.08.2020

Այս տարի պետական բյուջեի միջոցներով Շիրակի մարզում  28.5 կմ երկարության միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների հիմնանորոգումը կավարտվի։Գյումրի-Բավրա միջպետական մայրուղում շուրջ 12 կմ ճանապարհ է ասֆալտապատվում։ Նորոգումները մասնակի են , աշխատանքները ընդգրկում են, երթևեկության համար խիստ վտանգավոր  հատվածները։

Մանրաքարի, այսպես ասած, շարժական  արտադրամասը տեղակայված է Գյումրի- Բավրա ավտոճանապարհին։ Հաստոցը Հայաստանում միակն է, որն օգտագործվում է ճանապարհաշինության մեջ։ Տեղում շեբին են արտադրում։ Մարզի բազալտի հանքերից հանված քարը տեղում մանրացնելու հնարավորությունը  մի քանի անգամ հեշտացրել է շինարարների  գործը։

Հաշվի առնելով ճանապարհի գերծանրաբեռնվածությունը, վրացական ու թուրքական բեռնատարների մշտական անցուդարձը, նախատեսվել է  երկշերտ ասֆալտը  փոխարինել  եռաշերտով :

«Նախնական նախագծով ամբողջ ճանապարհը  երկու շերտով էր ասֆալտապատվելու:Քանի որ նախարարությունը թույլատրում է պրոյեկտի գնային մասի 15 տոկոսի փոփոխություն,մենք ինչքան կարողացել ենք  էդ պրոյեկտը փոփոխել ենք,երկշերտ ասֆալտը կլինի եռաշերտ»,-նշեց «ԱԱԲ Պրոեկտ» ՍՊԸ տեղամասի պետ Անդրանիկ  Մանուկյանը:

Հիմա նախագծային հաջորդ փոփոխության  հաստատմանն է սպասում շինարարը։ Առաջարկել են   ճանապարհի վտանգավոր շրջադարձերում ու հատվածներում մետաղական արգելափակոցներ տեղադրել ։ Նախագծային փաստաթղթում դրանք  ներառված չեն :

«Արգելափակոցներ պետք է ավելացվի,ճանապարհը հիմնականում շատ վտանգավոր հատվածներ ունի , սարերի միջով է անցնում:Մենք նամակ են ուղարկել  նախագծող ընկերությանը,հուսանք,որ  կավելացնեն և  բաց մնացած 3 կմ  հատվածներում կտեղադրվեն արգելափակոցներ»,-նշեց տեղամասի պետը:

Հիմնանորոգվող ճանապարհը բոլոր տեսակի մեքենաների համար փակ է ։Ցողամարգ -Ամասիա-Գյումրի  ճանապարհահատվածը   տրամադրված է որպես շրջանցիկ գոտի։Զգուշացնող ճանապարհային նշանները կան ,բայց դրանց չենթարկվող վարորդներ ևս ։ Այս ընթացքում  վթարներից խուսափել  չի եղել ։

Շինարարների  զգուշացումներն անօգուտ են , հիմնական   երթևեկողները շրջակա գյուղերի բնակիչներն  են:Մ1 միջպետական ճանապարհի   մասնակի   հիմնանորոգումը  այս տարվա ճանապարհաշինական   ծրագիր  ընդգրկվեց՝ հաշվի առնելով խիստ քայքայված վիճակը։Գյումրի-Բավրան ճանապարհաշինական   ծրագրերից դուրս էր ՝  պատճառաբանությամբ , որ  այն  Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման  ծրագրում է ։

«Հյուսիս-Հարավը  , եթե նախատեսվի էլ,այս ճանապարհը կմնա,որովհետև Հյուսիս-Հարավը շրջանցում է  Փոքրաշեն և  Քեթի  համայնքները։ Փոքրաշենից մինչև Թորոսգյուղ ,որտեղ որ այս պահին  աշխատանքներ են  տարվում,685 գծամետր  երկարության  թունել է կառուցվելու,այս ճանապարհը Հյուսիս-Հարավի հիմնանորոգման տակ գտնվող ճանապարհ չէ»,-պարզաբանեց Շիրակի մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը:

Այս պահին որպես շրջանցիկ ու  ժամանակավոր  գործող ճանապարհի՝ Ցողամարգ-Ամասիա 8 կմ երկարության հատվածի  հիմնային նորոգումները կսկսվեն  հաջորդ տարի ։ Իսկ բեռնատարների երթևեկությունից վնասված   Ամասիա-Կապս-Գյումրի  ճանապարհը աշնան կեսերին  կենթարկվի  մասնակի վերանորոգումների :

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը Ազգային գվարդիա է ուղարկել Արկանզաս

08:40 17.03.2025

Թրամփը Ազգային գվարդիա է ուղարկել Արկանզաս

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում ասել է, որ իր վարչակազմը Ազգային գվարդիայի զորքեր է ուղարկել Արկանզաս՝ տորնադոյի և փոթորիկների հետևանքով նահանգային և տեղական իշխանություններին աջակցելու համար: «Մենք ակտիվորեն հետևում ենք սաստիկ տորնադոներին և փոթորիկներին, որոնք ազդել են հարավային և միջինարևմտյան շատ նահանգների վրա: Ազգային գվարդիան տեղակայվել է Արկանզասում, և իմ վարչակազմը պատրաստ […] ...

Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է Լիբանանում գտնվող Ռադվանի հատուկ նշանակության ուժերի շտաբի վրա

08:30 17.03.2025

Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է Լիբանանում գտնվող Ռադվանի հատուկ նշանակության ուժերի շտաբի վրա

Իսրայելի Պաշտպանության բանակը (IDF) նոր հարձակումներ է իրականացրել լիբանանյան տարածքի վրա՝ թիրախավորելով շիական «Հեզբոլլահ» շարժման Ռադվանի հատուկ ջոկատայինների շտաբը, ինչպես նաև արմատականներին պատկանող շենքերը։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ «Իսրայելի պաշտպանության ուժերը հարվածներ են հասցրել Ռադվանի ուժերի հրամանատարության և կառավարման կենտրոնին և «Հեզբոլլահ»-ի կողմից Լիբանանի հարավում օգտագործվող կայանքներին», – ասվում է հաղորդագրության մեջ: […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:20 17.03.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ԱՄՆ-ում փոթորկի զոհերի թիվը հասել է 36-ի

08:14 17.03.2025

ԱՄՆ-ում փոթորկի զոհերի թիվը հասել է 36-ի

ԱՄՆ-ին պատուհասած փոթորկի զոհերի թիվը հասել է 36-ի։ Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք ակտիվորեն հետևում ենք ուժեղ տորնադոներին և փոթորիկներին, որոնք ազդել են Հարավային և Միջին Արևմուտքի շատ նահանգների վրա՝ սպանելով 36 անմեղ մարդկանց»,-գրել է նա Truth Social-ի իր էջում: Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով՝ աղետի զոհ են դարձել Ալաբամա, Արկանզաս, Միսսուրի, […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:06 17.03.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...

Հրդեհ Վերին Կարմիրաղբյուր գյուղում

08:00 17.03.2025

Հրդեհ Վերին Կարմիրաղբյուր գյուղում

Մարտի 16-ին, ժամը 19:59-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Կարմիրաղբյուր գյուղում այրվում է պահեստ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 10-րդ փողոցի շինություններից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:21-ին, մարվել՝ մարտի 17-ին ժամը […] ...

BACK_TO_TOP