20:00 27.08.2020
Համավարակի ու սահմանափակումների պայմաններում մայիսին էր, որ Գյումրիի 24 մանկապարտեզից ընդամենը 7-ը վերսկսեց աշխատել ու, 10-ը օր չանցած, նորից վերադարձան հարկադրված պարապուրդի։ Ձախողված փորձի պատճառները մի քանիսն էին։ Ծնողներին չգոհացրեց մեկանգամյա սնունդն ու սպասքը տնից տանելու պայմանը, հաճախող երեխաներն էլ շատ քիչ էին։ 5 ամիս անց, եթե վերաբացվելու հարց առաջանա, այս անգամ խիստ են դրված պահանջները մանկապարտեզների տնօրենների առջև՝ հստակեցնել հաճախումների թիվը։
Մանկապարտեզներում նորից նախապատրաստական աշխատանքներ են: Մուտքից ջերմաչափում է լինելու, ձեռքերի ախտահանում, որից հետո թույլ կտրվի երեխաների մուտքը մանկապարտեզ: Իսկ խմբասենյակները անպայման ապահովված պետք է լինեն սանիտարահիգիենիկ պարագաներով:
Վերաբացվելու պարագայում ոչ միայն ծնողի պարտականություններն են ավելանալու, նաև մանկապարտեզն է ենթարկվելու որոշ պահանջների։ Խմբերում 12-ից ավելի երեխա չպետք է լինի, այսինքն՝ մանկապարտեզը նախապատվություն է տալու աշխատող ծնողների երեխաներին:
Այս ընթացքում աշխատող ծնողները երեխաներին պահելու այլ տարբերակ գտան։ Մասնավոր նախակրթարաններն ու կենտրոնները բաց էին երեխաների համար։ Բարձր վարձավճարի պայմաններում ծնողները չհրաժարվեցին երեխաներին ուղարկել՝ միևնույն ժամանակ հարց բարձրացնելով, թե ինչու պարետատան որոշումը անհավասար պայմաններ է ստեղծել համայնքային մանկապարտեզների համար։
Եթե մանկապարտեզները բացվեն, դա կլինի ուսումնական տարվա մեկնարկի հետ՝ սեպտեմբերի 15-ին։ Մինչև սեպտեմբերի 11-ը համայնքային ենթակայության մանկապարտեզները կներկայացնեն հաճախող երեխաների քանակը։ Հաշվի առնելով նաև այն, որ շատ երեխաներ դեռ մասնավոր նախակրթարաններ ու կենտրոններ կշարունակեն հաճախել, Գյումրիի 24 մանկապարտեզներից մի քանիսը հավանաբար չեն էլ վերաբացվի։
15:30 19.04.2025
Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժածԱյսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում` Արարատ գյուղի վարչական տարածքում, «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...