Լավրովը Ադրբեջանի արտգործնախարարի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախման և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+5.09 oC

Լավրովը Ադրբեջանի արտգործնախարարի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախման և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը

18:28 26.08.2020

Մոսկվայում բանակցություններ են կայացել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի նրա գործընկեր Ջեյհուն Բայրամովի միջև։ TASS գործակալության փոխանցմամբ՝ Լավրովը հույս է հայտնել, որ ապագայում տեղի չեն ունենա այնպիսի միջադեպեր, այնպիսի բախումներ, ինչպիսին տեղի ունեցավ հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին։

«Լեռնային Ղարաբաղի հարցում հարկավոր է առաջնորդվել այն որոշումներով, որոնք ընդունվել են միջազգային հանրության կողմից։ ԵԱՀԿ-ի շրջանակներում մշակվել է լուրջ բանակցային բազա։ Իհարկե, չէին խանգարի ավելի ինտենսիվ բանակցությունները, բայց առաջին հերթին այդ ծրագրերն իրականացնելու համար հարկավոր է կարգավորել իրավիճակն ընդհանուր առմամբ, այդ թվում՝ տարբեր միջադեպերի կանխարգելումը։ Մենք հույս ունենք, որ այն, ինչ տեղի ունեցավ հուլիսին, այլևս չի կրկնվի»,- ասել է ՌԴ արտգործնախարարը։

Լավրովը նշել է, որ ԵԱՀԿ համանախագահները ծրագրում են այցելել Բաքու և Երևան, ինչպես նաև կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների շփումները։

Խոսելով հակամարտության կարգավորման նորմատիվ բազայի մասին՝ Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ գոյություն ունեն մի շարք փաստաթղթեր, որոնց տակ ստորագրել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները և համանախագահները՝ ի դեմս Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչների։

Այդ փաստաթղթերում, Լավրովի խոսքերով, ամրագրված է կարգավորմանը համալիր մոտեցումը, որը պետք է հանգեցնի խնդրի վերջնական լուծման։ ՌԴ արտգործնախարարը հավելել է, որ ցավալի կլիներ կորցնել մշակված բազան։

«Այդպիսի փորձեր եղել են, այդ թվում՝ փորձեր փոխել բանակցող կողմերի կազմը, ինչն անընդունելի է համանախագահների համար»,- ասել է Լավրովը։

Իր հերթին Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չի նկատվում, և Բաքուն այս հարցում մեծ հույսեր է կապում Մոսկվայի ջանքերի հետ։

«Մենք հատուկ հույսեր ենք կապում, որ Ռուսաստանն ակտիվ դերակատարում կունենա հայ-ադրբեջանական, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։ Ցավով ստիպված եմ նշել, որ հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չի դիտվում»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը՝ ասելով, թե Հայաստանը բռնազավթել է Ադրբեջանի տարածքի 20%-ը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Կոլումբիա երկկողմ հարաբերությունների զարգացմանը

19:18 26.11.2024

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Կոլումբիա երկկողմ հարաբերությունների զարգացմանը

Նոյեմբերի 26-ին Պորտուգալիայում ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային ֆորումի շրջանակում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Կոլումբիայի ԱԳ բազմակողմ հարցերով նախարարի տեղակալ Կանդյա Ժիզել Օբեզո Կասսարեսի հետ։ Հանդիպման ընթացքում Կանդյա Ժիզել Օբեզո Կասսարեսը շնորհավորել է այս տարվա հոկտեմբերին Կոլումբիայում կայացած ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 16-րդ համաժողովի ընթացքում Հայաստանի՝ որպես կոնվենցիայի […] ...

Ստամբուլում ձերբակալել են ԻՊ-ի զինյալների, ովքեր ահաբեկչություն էին նախապատրաստում

19:08 26.11.2024

Ստամբուլում ձերբակալել են ԻՊ-ի զինյալների, ովքեր ահաբեկչություն էին նախապատրաստում

Ստամբուլի ոստիկանությունը ձերբակալել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երկու զինյալների, ովքեր ահաբեկչություն էին նախապատրաստում պայթուցիկ նյութերի օգտագործմամբ։ Այս մասին հայտնել են Թուրքիայի իրավապահները։ Գործողությունն իրականացվել է Ստամբուլի եվրոպական մասի Գազիոսմանփաշա շրջանում։ Ծրագրով նախատեսված էր օգտագործել TATP պայթուցիկ նյութեր։ 2021 թվականին ձերբակալվածները դատապարտված են եղել ԻՊ-ի հետ առնչություն ունենալու համար և ազատվել էին կալանքից 2023 թվականին։ ...

Վինիսիուսը չի խաղա մոտ մեկ ամիս

19:00 26.11.2024

Վինիսիուսը չի խաղա մոտ մեկ ամիս

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը վնասվածք է ստացել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Իսպանիայի Լա լիգայի 14-րդ տուրի «Լեգանեսի» դեմ խաղում (3-0) բրազիլացին վնասել է ազդրը և խաղադաշտից կբացակայի 3-4 շաբաթ։ 2024/25 մրցաշրջանի 18 խաղում նա դարձել է 12 գոլի ու 8 արդյունավետ փոխանցման հեղինակ։ ...

Մենք ցանկանում ենք, որ տարածաշրջանում հաստատվի կայուն խաղաղություն. Լեհաստանի նախագահ

18:55 26.11.2024

Մենք ցանկանում ենք, որ տարածաշրջանում հաստատվի կայուն խաղաղություն. Լեհաստանի նախագահ

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հանդիպել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Կողմերը քննարկել են հայ-լեհական համագործակցության խորացման հնարավորությունները, ՀՀ-ի՝ ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացները: ՀՀ նախագահը գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանում տիրող իրավիճակն ու խաղաղության հասնելու տեսլականը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները բաց են. Ուշակով

18:51 26.11.2024

ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները բաց են. Ուշակով

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը հարգանքով է վերաբերվում Հայաստանի ինքնուրույն կուրսին, որը դադարեցրել է իր գործուն մասնակցությունը ՀԱՊԿ-ում, սակայն պահպանում է անդամակցությունը կազմակերպությանը, և ՀԱՊԿ բոլոր միջոցառումների դռները բաց են Հայաստանի առջև: «Կասկածի տակ չենք դնում հայ գործընկերների՝ իրենց կուրսն ինքնուրույն որոշելու իրավունքը: Դե յուրե Երևանը մնում է […] ...

ՀՀ վարչապետը կղեկավարի Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 25-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովը․ Ուշակով

18:47 26.11.2024

ՀՀ վարչապետը կղեկավարի Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 25-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովը․ Ուշակով

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին՝ Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում: Այն կվարի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քանի որ 2024 թվականին ԵԱՏՄ-ում նախագահում է Հայաստանը։ «Դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում կկայանա նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։ Հայկական կողմի խնդրանքով՝ հանդիպումը կազմակերպվում է Ռուսաստանում»,-ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հայտարարությունն է մեջբերում ՏԱՍՍ-ը: ...

BACK_TO_TOP