16:15 11.01.2018
Երեկ՝ հունվարի 10-ին, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատանքային խումբը չհայտարարված այց է կատարել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու Արայիկ Խանդոյանին, Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին։ Այցի ընթացքում ուսումնասիրվել են նրանց պահման պայմաններն ու բժշկական փաստաթղթերը:
Առանձնազրույցի ընթացքում Արմեն Բիլյանը տեղեկացրել է, որ ունի գլխացավեր և գլխապտույտ: Բժշկական փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ հացադուլի ընթացքում 2017 թվականի դեկտեմբերի 21-ին և 2018 թվականի հունվարի 9-ին բժշկական աշխատանքային հանձնաժողովը զննել է նրան և նշանակել դեղորայքային բուժում: Արմեն Բիլյանը դեղերը չի ընդունել:
Հացադուլում գտնվելու ընթացքում Արմեն Բիլյանին մի քանի անգամ այցելել է հոգեբան: Նրան առաջարկվել է տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, սակայն նա հրաժարվել է՝ պնդելով, որ ցանկանում է տեղափոխվել միայն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է, որ Արմեն Բիլյանն ունի հոգեբանական հետևողական աջակցության կարիք: Բացի այդ, երկարատև հացադուլի հետևանքներից խուսափելու համար ունի մշտական բժշկական հսկողության կարիք:
Սմբատ Բարսեղյանն առանձնազրույցի ընթացքում տեղեկացրել է, որ ունի ընդհանուր թուլություն, ցածր ճնշում: Սմբատ Բարսեղյանը ևս ասել է, որ իր պահանջը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելն է:
Հիմք ընդունելով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բարձրացրած հարցը՝ հունվարի 10-ին Արայիկ Խանդոյանը ենթարկվել է սոնոգրաֆիկ հետազոտության: Այսօր նախատեսված է նրա այցը ուրոլոգին: Կարվեն նաև մի շարք լրացուցիչ հետազոտություններ:
15:25 11.04.2025
Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանըԱրդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...