Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված կին դեսպանների և դիվանագետների կանանց հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 04 2025
  • $
    390.68
  • RUBLE
    4.76
  • 443.11
WEATHER
+10.09 oC

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված կին դեսպանների և դիվանագետների կանանց հետ

17:38 19.06.2018

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ հունիսի 19-ին տեղի է ունեցել հանդիպում Հայաստանում հավատարմագրված դեսպանների կանանց և ՀՀ-ում հավատարմագրված կին դեսպանների հետ, հաղորդում է «Արմենպրես»-ը:
Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու համար և նշել, որ հանդիպման նպատակը ծանոթանալն է, ինչպես նաև Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները ներկայացնելը։

«Անչափ կարևոր է, որ այդ ամենի թիկունքում ամուր կանգնած է ժողովուրդը ու հետագա գործունեության հենասյունը նույնպես լինելու է ժողովուրդը, և ոչ մի այլ գործոն»,- ասել է վարչապետի տիկինը։

Վարչապետի տիկինն ավելացրել է, որ բաց է ցանկացած հարցի քննարկման, համատեղ նախագծերի իրականացման համար.

«Մենք բոլորիդ համարում ենք ընկերներ և հուսով ենք, որ այս հանդիպումը սկիզբ կդնի արդյունավետ համագործակցության»։

Որպես համատեղ գործունեության հնարավոր ոլորտ՝ հյուրերից շատերը նշել են Հայաստանում կանանց իրավունքների խթանումն ու առաջխաղացումը։ Դեսպանները և դիվանագետների կանայք կարևորել են երկրի զարգացման հարցում կանանց լիարժեք մասնակցության դերը և ներկայացրել այդ ասպարեզում իրենց երկրների փորձը։ Արձագանքելով՝ Աննա Հակոբյանը նշել է, որ իր պատկերացմամբ, կանանց ու երեխաների խնդիրները լինելու են իր հետագա գործունեության առանցքային թիրախներից։
Անդրադառնալով իր գործունեության ձևաչափին՝ Հակոբյանը նշել է, որ իր կողմից արդեն իսկ հիմնադրվել է «Իմ քայլը» հիմնադրամը, որի շնորհանդեսը տեղի կունենա մոտ ապագայում։ Հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդում ընդգրկված կլինեն տարբեր ոլորտների ազդեցիկ ու հեղինակավոր անձինք, նախագծեր կիրականացնի ոչ միայն կանանց ու երեխաների հիմնախնդիրների, այլև մշակույթի, առողջապահության, կրթության և Հայաստանի համար մեծ կարևորություն ունեցող այլ ոլորտներում։
Դիվանագետները պատրաստակամություն են հայտնել հետագայում շարունակելու երկկողմ և բազմակողմ հնարավոր համագործակցության վերաբերյալ քննարկումները՝ գտնելու ամենաարդյունավետ ուղիներն ու ձևաչափերը:
Հանդիպմանը, որին հրավիրված էին Հայաստանում հավատարմագրված բոլոր կին դեսպաններն ու բոլոր դեսպանների կանայք, ներկա էին Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը, Հայաստանում Հունաստանի դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլան, Հայաստանում Բուլղարիայի դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա‑Կայմակչիևան, Հայաստանում Եվրոպայի խորհրդի հատուկ ներկայացուցիչ Նատալյա Վուտովան, Հայաստանում Լիբանանի դեսպան Մայա Դաղերը, Հայաստանում ԱՄՆ դեսպանի տիկին Լիհ Քարթերը, Հայաստանում ԱՄԷ դեսպանի տիկին Նուրա Մուհամմեդ Ալ Ջնեյբին, Հայաստանում ԵՄ դեսպանի տիկին Աննա Սվիտալսկան, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի տիկին Սառա Ուոթերսոնը, Հայաստանում Իրանի դեսպանի տիկին Մահնազ Սաջադին, Հայաստանում Շվեյցարիայի դեսպանի տիկին Մարիլու Գասերը և Հայաստանում Արցախի Հանրապետության ներկայացուցչի տիկին Նելլի Ավետիսյանը։
Աննա Հակոբյանը ափսոսանք է հայտնել, որ հրավիրյալների մի մասը չի կարողացել մասնակցել՝ այս պահին արտերկրում գտնվելու պատճառով, և հույս է հայտնել, որ հաջորդ հանդիպմանը նրանք նույնպես ներկա կլինեն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երբ կսկսեն տաքանալ օրերը

13:15 16.04.2025

Երբ կսկսեն տաքանալ օրերը

​Երևանում ապրիլի 16-ի ցերեկը, 20-21-ին սպասվում է կարճատև անձրև: Ապրիլի 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում ապրիլի 16-ի ցերեկը շրջանների մեծ մասում, 17-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, ինչպես նաև Լոռիի, Տավուշի և Սյունիքի նախալեռներում ձյան տեսքով: Ապրիլի 20-ի ցերեկը, 21-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 17-ի […] ...

Հայաստանն այս փուլում Ադրբեջանին առաջարկում է բացել երկաթուղային կապը. Փաշինյան

13:08 16.04.2025

Հայաստանն այս փուլում Ադրբեջանին առաջարկում է բացել երկաթուղային կապը. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հարավային Կովկասում տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման կոնտեքստում Ադրբեջանին առաջարկել է բացել երկաթուղային կապը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասել է ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում։ Վարչապետը հիշեցրել է, որ Հայաստանն իր դիրքորոշումները «Խաղաղության խաչմերուկ» նախագծում ներկայացրել է շատ վաղուց: «Եվ այդ նախագծի շրջանակներում սկսել ենք աշխատանքը և շարունակելու ենք»,–նշեց նա: […] ...

Անահիտ Ավանեսյանն Աբու Դաբիում մասնակցել է «21-րդ դարի առողջապահական համակարգեր» պանելային քննարկմանը

13:00 16.04.2025

Անահիտ Ավանեսյանն Աբու Դաբիում մասնակցել է «21-րդ դարի առողջապահական համակարգեր» պանելային քննարկմանը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Աբու Դաբիի Առողջապահության համաշխարհային շաբաթվա» շրջանակներում մասնակցել է «21-րդ դարի առողջապահական համակարգեր» պանելային քննարկմանը: Նախարարն իր ելույթում անդրադարձել է ժողովրդագրական փոփոխություններին, այդ պայմաններում հասանելի և որակյալ բուժօգնության կազմակերպմանը, կանխարգելիչ բուժօգնության ոլորտում նորարարությունների կարևորությանը: «Ապագայի համար այսօր նորարարությունների մեջ ներդրումներ կատարելը, տվյալների վրա հիմնված որոշումների կայացումը, կանխարգելիչ բուժօգնության զարգացումը կնպաստի ծախսարդյունավետությանը և […] ...

Էականորեն աճել է ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների թիվը․ Արփինե Սարգսյան

12:53 16.04.2025

Էականորեն աճել է ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների թիվը․ Արփինե Սարգսյան

Ազգային ժողովն ապրիլի 16-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին փաստաթղթի քննարկման ընթացքում հարակից զեկուցմամբ հանդես է եկել ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը: Նախարարը շնորհավորել է Ոստիկանության մասնագիտական տոնի առթիվ՝ շնորհակալություն հայտնելով ոստիկանական շարքերում կանգնած յուրաքանչյուր ծառայողի՝ իր ամենօրյա սրտացավ ու անձնվեր ծառայության […] ...

Իմ կարծիքով նոր Սահմանադրության տեքստում չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին․ Փաշինյան

12:46 16.04.2025

Իմ կարծիքով նոր Սահմանադրության տեքստում չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին․ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի նոր Սահմանադրության տեքստում Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի, սակայն հավելեց, որ որոշողը  ժողովուրդն է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այս մասին ասել է Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք նոր Սահմանադրության տեքստում պետք է պահպանվի հղումը ՀՀ անկախության հռչակագրին։ «2022-2024 թվականներին Անկախության հռչակագրի օրվա […] ...

Արմեն Գրիգորյանը Բրյուսելում ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից խաղաղության հաստատմանն ուղղված քայերը

12:39 16.04.2025

Արմեն Գրիգորյանը Բրյուսելում ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից խաղաղության հաստատմանն ուղղված քայերը

Ապրիլի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսելում մասնակցել է Ռասմուսեն Գլոբալ խմբի կողմից կազմակերպված «Խաղաղության խաչմերուկ» թեմայով քննարկմանը, որին ներկա էին ԵՄ կառույցների և անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ: Քննարկման առանցքում են եղել Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված քայերը, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից գործադրվող շարունակական ջանքերը: Անդրադարձ է կատարվել […] ...

BACK_TO_TOP