Գյումրիի սելեկցիոն կայանում առաջին անգամ փորձարկել են կարտոֆիլի 16 տեսակի սորտեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+12.09 oC

Գյումրիի սելեկցիոն կայանում առաջին անգամ փորձարկել են կարտոֆիլի 16 տեսակի սորտեր

19:51 21.08.2020

Գյումրիի սելեկցիոն կայանում գյուղատնտեսներին և հողագործներին է ներկայացվել  աճեցված կարտոֆիլի նոր սերմատեսակներ, որոնք ներկրվել են Ռուսաստանից ու հարմարեցվել են տեղի բնակլիմայական պայմաններին։

16 տեսակի կարտոֆիլի սերմացուների մեծ մասը վաղահաս է, հիմնականում նախատեսված է Արարատյան  դաշտավայրի և Արմավիրի մարզի պահանջարկը բավարարելու համար, մի քանի տեսակներն էլ նախատեսված են մարզի լեռնային ու անջրդի պայմաններում մշակելու համար։

Գյումրիի սելեկցիոն կայանի մասնագետը ներկայացրեց առաջին անգամ փորձամարգերում աճեցված Բրուկ տեսակի կարտոֆիլի սերմացուն։ Միջահաս ամերիկյան կարտոֆիլի սորտի վեգետացիան հարմարեցված է մարզի լեռնային ու բարձր լեռնային բնակլիմայական պայմաններին։ Ունի բարձր բերքատվություն, իսկ պարունակող օսլայի քանակը ամենաշատն է։

Միջահաս և ուշահաս սորտերից բացի սելեկցիոն կայանի դաշտերում մասնագետները աճեցրել են վաղահաս և գերվաղահաս տեսակի կարտոֆիլներ։ Հարթավայրային հողերում դրանք տարեկան երկու անգամ բերքատվություն կարող են ապահովել, իսկ լեռնային բնակավայրերում դեռ փորձարկման փուլում է։

Հայաստանում վաղահաս կարտոֆիլի պահանջարկը մեծ է, իսկ սերմարտադրություն չի եղել կամ կազմակերպվել է փոքր ծավալներով, ինչն էլ պահանջարկը չի բավարարել։ Սելեկցիոն կայանում հացահատիկային մշակաբույսերից բացի առաջին անգամ կարտոֆիլի նոր սորտերի փորձարկման դրական արդյունքները հիմք են տալիս մասնագետներին հաջորդ տարի ցանքատարածքներն ընդլայնելու համար։  «Ընդհանուր ծրագրի նպատակն է էս կարտոֆիլի սերմերի համակարգված արտադրություն սկսել, այսինքն՝ էս փորձերի արդյունքում ընտրելու ենք 5-6 սորտեր, որոնք ամեն տարի լինելու են մեր արտադրության ցիկլի մեջ։ Կան սերմացուի տեսակներ, որ մեկ հեկտարի կամար պահանջվում է 2,5 տոննա սերմացու, իսկ  ակնկալվող բերքատվությունը կլինի 40 տոննա»,- նշեց Գյումրիի սելեկցիոն կայանի տնօրենի պաշտոնակատար Դավիթ Մարտիրոսյանը։

Այս տարի մարզում ամենաշատ կարտոֆիլի ցանքերը՝ մոտ 700 հեկտար մշակվել է Ազատանում։ Գյուղի հողատարածքները մարզում համարվում են կարտոֆիլագործության համար բերքառատ։ Իսկ սելեկցիոնի նոր սորտերը կարող են փորձարկվել նաև անմշակ, բարձրադիր ու անջրդի տարածքների հողերում։ «Կարելի է անջրդի պայմաններում աճեցնել կարտոֆիլը և դա կնպաստի մեր երկրում չմշակվող հողերի լիարժեք մշակությանը, որովհետև մեր երկրում ունեցած վարելահողերի գրեթե 40-45 տոկոսը էսօր չի մշակվում»,- ասաց Ազատան համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանը։

Գյումրիի սելեկցիոն կայանը մեկ-երկու տարի անց արդեն կունենա բավարար քանակի կարտոֆիլի տեղայնացված  սերմացուներ։ Ֆերմերային տնտեսություններին և գյուղացիներին սորտերն առաջարկելուց բացի մասնագետները կուղղորդեն, թե ինչպես է պետք օրգանական պարարտանյութերով մշակել դրանք, իսկ կարկտահարություններից վնասվելու դեպքում բույսի արագ վերականգնման ինչպիսի տեխնոլոգիա կիրառել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել

17:20 24.11.2024

ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել

ԱՄԷ-ում մահացած են գտել հրեական «Խաբադ» կրոնական շարժման բանագնաց ռաբբի Ցվի Կոգանին, հայտնում է The Times of Israel-ը։ Իսրայելի և Մոլդովայի քաղաքացի Կոգանը դադարել է կապի դուրս գալ նոյեմբերի 21-ից։ Իսրայելի անվտանգության ծառայությունները հայտնել են, որ ենթադրվում է, որ նա առևանգվել և սպանվել է: «Մոսադը» հետաքննություն է սկսել։ Ինչպես հայտնի է դարձել իսրայելական հետախուզական ծառայություններին, […] ...

Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած շաբաթվա աշխատանքները

17:00 24.11.2024

Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած շաբաթվա աշխատանքները

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է նախարարության կառույցներում անցած աշխատանքային շաբաթվա կատարած աշխատանքները․ «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի վարչական շենքի հարակից տարածքում իրականացվել է ծառատունկ։ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող «Ջրվեժ» անտառպարկում իրականացվել է ծառատնկման աշխատանքներ։ Տնկվել են Ձիակասկ-Aesculus L. ծառատեսակներ: Բերդի «Սորաններ» դենդրոպարկում կատարվում են նոր արահետի բարեկարգման աշխատանքներ: «Դիլիջան» ազգային պարկի տարածքում ԵՊՀ […] ...

Գերմանիայի նախկին կանցլերը խոսել է աշխարհաքաղաքական իրավիճակից

16:40 24.11.2024

Գերմանիայի նախկին կանցլերը խոսել է աշխարհաքաղաքական իրավիճակից

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը (պաշտոնավարել է 2005-2021 թվականներին) կարծում է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտածում է հաղթողների և պարտվողների տեսանկյունից, հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Իմ փորձը ցույց է տալիս, որ նրա հետ շփվելիս պետք է լինեք այնպիսին, ինչպիսին կաք։ Խնդիրն այն է, որ նա չի հավատում փոխադարձ շահին այն իրավիճակում, որտեղ բոլորը հաղթում […] ...

Լիբանանից Իսրայելի ուղղությամբ 10 հրթիռ է արձակվել

16:20 24.11.2024

Լիբանանից Իսրայելի ուղղությամբ 10 հրթիռ է արձակվել

Իսրայելական զինվորականները արձանագրել են Լիբանանից Իսրայելի ուղղությամբ մոտ 10 հրթիռի արձակում այն բանից հետո, երբ Իսրայելի կենտրոնական հատվածում օդային հարվածների ազդանշաններ են հնչել: Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ «Հրթիռներից մի քանիսը որսացել են, արձանագրվել են անկումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ Ynet պորտալի՝ այդ հարձակման հետևանքով օդային տագնապի ազդանշաններ են հնչել Թել Ավիվում, […] ...

Նոյեմբերի 27-ին կմեկնարկի «Բարեկամության գավաթ» անվանումը կրող բռնցքամարտի միջազգային 2-րդ մրցաշարը

16:00 24.11.2024

Նոյեմբերի 27-ին կմեկնարկի «Բարեկամության գավաթ» անվանումը կրող բռնցքամարտի միջազգային 2-րդ մրցաշարը

Նոյեմբերի 27-ին Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ` Դինամո մարզահամալիրում կմեկնարկի «Բարեկամության գավաթ» անվանումը կրող բռնցքամարտի միջազգային 2-րդ մրցաշարը, որին կմասնակցեն Հայաստանի, Վրաստանի Ռուսաստանի, Իսրայելի, Մոլդովայի, Իրանի և Հունաստանի ուժեղագույն պատանի բռնցքամարտիկները։ Մրցաշարի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենան նոյեմբերի 27-ին ժամը 14։00-ին։ Նոյեմբերի 26-ին ժամը 13-ից 15:00-ն կկայանա մրցաշարի մանդատը, իսկ 17։00-ին տեղի կունենա […] ...

Կուրբանովը նշանակվել է Ուզբեկստանի պետական անվտանգության ծառայության նոր ղեկավար

15:40 24.11.2024

Կուրբանովը նշանակվել է Ուզբեկստանի պետական անվտանգության ծառայության նոր ղեկավար

Ուզբեկստանի Պետական անվտանգության ծառայության նոր ղեկավար է նշանակվել պաշտպանության նախարար Բախոդիր Կուրբանովը, նախկին ղեկավար Աբդուսալ Ազիզովը տեղափոխվել է Հանրապետության նախագահին առընթեր անվտանգության խորհուրդ, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։ Ըստ մամուլի ծառայության՝ նոր ղեկավարի նշանակման արարողության ժամանակ նշվել է Ազիզովի ներդրումը երկրի պետական անվտանգության համակարգի զարգացման գործում։ «Բախոդիր Կուրբանովը հատկապես նշել է գեներալ-լեյտենանտ Ազիզովի աշխատանքը անվտանգության […] ...

BACK_TO_TOP