16:00 20.08.2020
ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազի դատավարական ղեկավարման ներքո ՀՀ Քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասի, 325-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով քննված քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության մի խումբ բժիշկ-վիրաբույժներ տարբեր ժամանակահատվածներում կատարել են տարբեր տեսակի վիրահատություններ, սակայն գրանցամատյաններում ակնհայտ կեղծ տեղեկություններ են ներառել կատարված վիրահատությունների տեսակի և արժեքի վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Արդյունքում ընկերության դրամարկղ է մուտքագրվել իրական վիրահատության արժեքից էականորեն տարբերվող` նվազ գումարներ: Վիրաբույժները, ընդհանուր կարգով վճարովի բժշկական ծառայություններ մատուցելու դիմաց գանձվող գումարներից, ինչպես նաև որոշ կատեգորիաների հիվանդների համար պետբյուջեից վճարվող գումարներից հափշտակություններ կատարելու դիտավորությամբ առանց վիրահատման ենթակա հիվանդների գիտության, վերջիններից պահանջել և կանխիկ ստացել են վճարովի ծառայությունների համար սահմանված ամբողջ գումարը և նրանց հիվանդության պատմագրերում, այլ փաստաթղթերում կատարել կեղծիքներ: Մասնավորապես, վիրահատությունները ձևակերպել են որպես համավճարի շրջանակներում իրականացվող անհետաձգելի կարգով մատուցվող ծառայություններ և կազմել են այդ կապակցությամբ կեղծ պայմանագրեր: Արդյունքում հիվանդներից գանձված գումարներից բժշկական կենտրոնի դրամարկղ մուտքագրվել է միայն համավճարի շրջանակներում սահմանված գումարը` 50.000-65.000 ՀՀ դրամ, իսկ հիվանդների բուժման դիմաց վճարման ենթակա մնացած գումարները ձևակերպվել են որպես բժշկական կենտրոնի հաշվեհամարին պետբյուջեից կատարված փոխանցումներ։
Նման եղանակով պետությունից և հիվանդներից խարդախությամբ հափշտակվել է խոշոր չափերով՝ ընդհանուր 1.8 մլն ՀՀ դրամ գումար: Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի տարբեր կետերով, որոշ դեպքում նաև 325-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանքներ են առաջադրվել նշված բուժհաստատության մի խումբ բժիշկների:
Հետագայում առաջադրված մեղադրանքների մի մասով ոչ արդարացնող, այսինքն՝ համաներման ակտի կիրառման, վաղեմության ժամկետն անցնելու, գործուն զղջալու հիմքով, մյուս մասով արդարացնող՝ հանցակազմի բացակայության հիմքով, հաշվի առնելով նաև պատճառված վնասի վերականգնման հանգամանքը, վարույթն իրականացնող մարմնի կողմից նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է և քրեական գործի վարույթը կարճվել: Այդուհանդերձ, քննությամբ, փաստորեն, հաստատվել է, որ բժշկական կենտրոնի աշխատակիցները և բժիշկները, օգտվելով տվյալ ոլորտում վերահսկողության բացակայությունից, հնարավորություն են ունեցել կատարել վերը նշված հանցավոր արարքները:
Դրան նպաստել է նաև այն հանգամանքը, որ բժշկական օգնությունից օգտվող քաղաքացիները իրազեկված չեն եղել իրենց իրավունքների մասին, բավարար տեղեկություններ չեն ունեցել ինչպես անվճար, այնպես էլ արտոնյալ պայմաններում բուժում ստանալու՝ ՀՀ կառավարության սահմանած կարգի վերաբերյալ: Այսինքն՝ հիվանդների հաշվառման, բուժման հետ կապված փաստաթղթաշրջանառության, արտոնյալ պայմաններում բուժվող հիվանդներին իրենց իրավունքներին և պարտականություններին, բուժման պայմաններին վերջիններիս չծանոթացնելու, պայմանագրի կնքման, հաշվառման և գրանցման նկատմամբ պատշաճ հսկողություն չիրականացնելու հետևանքով բարենպաստ պայմաններ են ստեղծվում անձանց մոլորեցնելու և նրանց վստահությունը չարաշահելու համար:
Ելնելով դրանից՝ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչությունից միջնորդագիր է ուղղվել ՀՀ Շիրակի մարզպետ Տ. Պետրոսյանին, որով բարձրացվել է նմանատիպ դեպքերը բացառելու նպատակով նշված հանգամանքները մարզպետարանի ենթակայության տակ գործող բժշկական հաստատությունների ղեկավարների հետ քննարկելու, հիվանդների հաշվառման, բուժման հետ կապված փաստաթղթակազմության, պայմանագրերի կնքման նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու, պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնություն ստանալու պայմանների մասին քաղաքացիների պատշաճ իրազեկվածությունն ապահովելու անհրաժեշտությունը:
Ըստ Շիրակի մարզպետից ստացված գրության՝ միջնորդագիրը քննարկվել է մարզպետարանում և հիվանդանոցային բուժօգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների տնօրեններին հանձնարարվել է այդ հաստատություններում դրամարկղերի գործունեությունը դարձնել շուրջօրյա, պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման կարիք ունեցող պացիենտներին տրամադրել իրազեկման թերթիկներ: Հանձնարարվել է նաև սահմաներ ընթացակարգ, որով կապահովի վճարովի և արտոնյալ պայմաններով բուժօգնություն և սպասարկում ստացող պացիենտների, վերջիններիս հարազատների՝ համապատասխան պայմանագրերով սահմանված իրավունքների, պարտականությունների և բուժման պայմանների վերաբերյալ իրազեկվածությունը, ինչպես նաև կապահովվի կնքվող պայմանագրերի ձևանմուշների հասանելիությունը:
15:30 19.04.2025
Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժածԱյսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում` Արարատ գյուղի վարչական տարածքում, «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...