19:34 19.08.2020
1020 աշխատանք փնտրող, որից 730-ն ունի գործազուրկի կարգավիճակ… Արթիկի զբաղվածության տարածքային կենտրոնի վեց ամիսների տվյալներն այսպիսին են: Ինչպես Գյումրիում,այստեղ ևս գործազուրկ կանայք մեծ թիվ են կազմում, քան տղամարդիկ: Կանանց աշխատանքի առաջարկները շատ են, տղամարդկանց դեպքում զբաղվածության կենտրոնը կարողանում է ապահովել սեզոնային զբաղվածությամբ։ Բացի մասնավոր շինարարությունից, այժմ ակտիվ գործող ծրագիրը վարձատրվող հասարակական աշխատանքն է, որն առավելագույնը 3 ամսով կարող է զբաղվածության խնդիր լուծել։ Սա, թերևս, այս տարի արտագնա աշխատանքի չմեկնածների համար ինչ-որ չափով կարող է սոցիալական հարց լուծել։
Վարձատրվող հասարակական աշխատանք ծրագրով մեծ ծավալի աշխատանքներ նախատեսված չեն և դրանք հիմնականում համայնքային ենթակառուցվածքների նորոգումներ են։ Աշխատանքային օրերի քանակը շատ չէ, օրական վարձատրության չափը աշխատանք փնտրող տղամարդկանց մեծ մասին չի գոհացնում։
«Այս տարի մեր գործազուրկ տղամարդկանց թիվը ավելացավ։ Համավարակով պայմանավորված՝ արտագնա աշխատանքի չգնացին։ Հիմա, երբ ասում ենք, որ պետք է այս ծրագրում ընդգրկվեք, պատճառաբանում են, թե գումարը քիչ է։ Յուրաքանչյուր աշխատողի 1 օրվա համար վճարում ենք 5000 դրամ՝ ներառյալ սոցվճարները։ Ծրագրի արժեքը 2 մլն 700 հազար դրամ է, որից 1 մլն 200 հազարը համայնքի ներդրումն է, 1մլն 500 հազարը մենք աշխատավարձ ենք տալիս՝ պետական ծրագրի գումարն է»,- նշեց Արթիկի զբաղվածության կենտրոնի տնօրեն Գոհար Վարագյանը։
Արթիկի Պռոշյան փողոցի 600 մետր երկարության հատվածը քարապատվում է։ Աշխատանքներին ներգրավված է 12 բանվոր։ Վարձատրվող հասարակական աշխատանք ծրագրով աշխատանքի տեղավորվելու համար սոցիալական չափորոշիչներ կան սահմանված։ Ծրագիրը մեկ այլ պայման էլ ունի, որն արդեն տեղական ինքնակառավարման մարմնի գործառույթների շրջանակում է։ Ծրագրին իր մասնակցությունը պետք է ունենա համայնքային բյուջեն՝ ծրագրի արժեքի 10 տոկոսի չափով ներդրումով ։
Արթիկի տարեկան բյուջեն 600 մլն դրամ է, փողոցաշինական ծավալուն աշխատանքներ նախատեսել չեն կարող։ Վարձատրվող հասարակական աշխատանք և պետական սուբվենցիոն ծրագրերը խնդիրների լուծման լավագույն տարբերակն են համարվում համայնքներում։ Իսկ փողոցների նորոգումները քարապատման եղանակով կրկնակի խնայողություն են նշանակում բյուջեի համար, առավել ևս, երբ հումքը տեղից է, օգտագործվում է Արթիկի տուֆը։
Վարձատրվող հասարակական աշխատանք ծրագրով այս տարի Արթիկի տարածաշրջանի ևս երեք գյուղերում՝ Պեմզաշենում, Փանիկում և Մեղրաշենում համայնքային մեկական ծրագրեր են իրականացվել, որոնցում ներգրավվել են համայնքների աշխատուժը ։
15:30 19.04.2025
Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժածԱյսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում` Արարատ գյուղի վարչական տարածքում, «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...