Գյումրիում ապամոնտաժվում է հեղեղից տուժած մանկապարտեզը․տնակների տեղում կկառուցվի նոր քարաշեն մանկապարտեզ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+12.09 oC

Գյումրիում ապամոնտաժվում է հեղեղից տուժած մանկապարտեզը․տնակների տեղում կկառուցվի նոր քարաշեն մանկապարտեզ

19:34 18.08.2020

Հուլիսի 13-ի ջրհեղեղի հետևանքով ավերված «Զանգակ» մանկապարտեզը ապամոնտաժվում է։ Տնակային շինությունը վերանորոգելն անհնար էր, խարխլված հիմքերի ու առանձնացված փայտյա կառուցատարրերի պատճառով այն դարձել էր խիստ վտանգավոր:

Այժմ մանկապարտեզի գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է։ Տնակների տեղում կկառուցվի նոր երկհարկանի քարե մասնաշենք։ Ծրագիր կար հաստատված, որի մեկնարկի ժամկետներն արագացրեց հուլիսի 13-ի հեղեղը։ Սեպտեմբերին սպասում են, որ հիմնային աշխատանքները կսկսվեն։

 

Մանկապարտեզն այս տարածքում տեղակայվել է երկրաշարժից հետո, կանաչ գոտու ծառերը հատվել են, տեղում տնակային շինություն է կառուցվել, որն ինչպես Գյումրիի բոլոր  տնակները երկու տարվա համար էին նախատեսված: Սակայն մանկապարտեզը 30 տարի տնակներում ընդունեց ու ճանապարհեց բազմաթիվ երեխաների։

Վերանորոգումներն այստեղ եղել են մասնակի, կոսմետիկ։ Այս տարի դրան էլ հերթ չհասավ։ Հուլիսի 13-ի հեղեղը ամբողջությամբ ավերեց տնակային շինությունը։ Ջրի ուժեղ հոսքը քանդել էր մանկապարտեզի պատերը, ներսում եղած գույքն ամբողջությամբ վնասել։ Կարելի է ասել պիտանի գույք էլ չի մնացել։

«Սելավն էնքան ուժեղ է եղել, որ քանդել է լրիվ հատակը, պարկետային մասը, լամինատը լրիվ ջուրը բերել-հավաքել էր մի անկյունի վրա»,- ասաց Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ ծառայության աշխատակից Արտուշ Կոստանյանը

«Անձրևներից անմիջապես հետո շենքը համարվեց ոչ պիտանի օգտագործման համար, որովհետև գտնվում էր բարձր ռիսկայնության տակ, փլվել էին պատերն ու միջնապատերը, մի խոսքով դրա մեջ  աշխատել հնարավոր չէր»,- նշեց «Զանգակ» մանկապարտեզի տնօրեն Սիրանույշ Մելքոնյանը։

Կոմունալ ծառայության աշխատակիցներին հանձնարարված է քանդել 30 տարվա տնակային շինությունը։ Փայտանյութն այնքան հին ու փտած է, որ նույնիսկ որպես երկրորդական հումք՝ շինանյութ շատ չնչին մասն է, որ կարող է պիտանի լինել, դա էլ պահեստավորում են՝ հետագայում տնակի բնակիչների կարիքները հոգալու համար։

«Քաղաքացիներն, ովքեր տանիքի վերանորոգման կարիք ունեն, իրենց դիմումների հիման վրա, որը պիտանի է, շենք-շինությունները վերականգնելու համար մենք կհատկացնենք քաղաքացիներին»,- ասաց Գյումրիի քաղաքապետի  տեղակալ Հայկ Սուլթանյանը։

 

Մինչև նոր շենքի կառուցման ավարտը մանկապարտեզի գործունեությունը ժամանակավորապես կդադարեցվի։ Երկարատև պարապուրդի ընթացքում կվճարվեն միայն մանկապարտեզի տնօրենն ու հաշվապահը, մյուս 24 աշխատակիցները չեն վարձատրվի։ Մանկապարտեզի 90 սաները ծնողների ցանկությամբ կտեղափոխվեն այլ նախակրթարաններ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը հայտարարել է ուրանի հարստացման համար առաջադեմ ցենտրիֆուգների գործարկման մասին

17:40 24.11.2024

Իրանը հայտարարել է ուրանի հարստացման համար առաջադեմ ցենտրիֆուգների գործարկման մասին

Իրանը շահագործման է հանձնել ուրանի հարստացման նոր առաջադեմ ցենտրիֆուգներ, կիրակի օրը հայտարարել է Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Նրա խոսքով՝ Իրանի իշխանություններն այս քայլին են դիմել՝ ի պատասխան վերջերս ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի նիստում հակաիրանական բանաձևի ընդունմանը։ «Իրանի պատասխանը հիմնված է փոխադարձության սկզբունքի վրա, քանի որ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհուրդն օգտագործվել է անարդար քաղաքական նպատակներով»,- ասել է […] ...

ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել

17:20 24.11.2024

ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել

ԱՄԷ-ում մահացած են գտել հրեական «Խաբադ» կրոնական շարժման բանագնաց ռաբբի Ցվի Կոգանին, հայտնում է The Times of Israel-ը։ Իսրայելի և Մոլդովայի քաղաքացի Կոգանը դադարել է կապի դուրս գալ նոյեմբերի 21-ից։ Իսրայելի անվտանգության ծառայությունները հայտնել են, որ ենթադրվում է, որ նա առևանգվել և սպանվել է: «Մոսադը» հետաքննություն է սկսել։ Ինչպես հայտնի է դարձել իսրայելական հետախուզական ծառայություններին, […] ...

Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած շաբաթվա աշխատանքները

17:00 24.11.2024

Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած շաբաթվա աշխատանքները

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է նախարարության կառույցներում անցած աշխատանքային շաբաթվա կատարած աշխատանքները․ «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի վարչական շենքի հարակից տարածքում իրականացվել է ծառատունկ։ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող «Ջրվեժ» անտառպարկում իրականացվել է ծառատնկման աշխատանքներ։ Տնկվել են Ձիակասկ-Aesculus L. ծառատեսակներ: Բերդի «Սորաններ» դենդրոպարկում կատարվում են նոր արահետի բարեկարգման աշխատանքներ: «Դիլիջան» ազգային պարկի տարածքում ԵՊՀ […] ...

Գերմանիայի նախկին կանցլերը խոսել է աշխարհաքաղաքական իրավիճակից

16:40 24.11.2024

Գերմանիայի նախկին կանցլերը խոսել է աշխարհաքաղաքական իրավիճակից

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը (պաշտոնավարել է 2005-2021 թվականներին) կարծում է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտածում է հաղթողների և պարտվողների տեսանկյունից, հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Իմ փորձը ցույց է տալիս, որ նրա հետ շփվելիս պետք է լինեք այնպիսին, ինչպիսին կաք։ Խնդիրն այն է, որ նա չի հավատում փոխադարձ շահին այն իրավիճակում, որտեղ բոլորը հաղթում […] ...

Լիբանանից Իսրայելի ուղղությամբ 10 հրթիռ է արձակվել

16:20 24.11.2024

Լիբանանից Իսրայելի ուղղությամբ 10 հրթիռ է արձակվել

Իսրայելական զինվորականները արձանագրել են Լիբանանից Իսրայելի ուղղությամբ մոտ 10 հրթիռի արձակում այն բանից հետո, երբ Իսրայելի կենտրոնական հատվածում օդային հարվածների ազդանշաններ են հնչել: Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ «Հրթիռներից մի քանիսը որսացել են, արձանագրվել են անկումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ Ynet պորտալի՝ այդ հարձակման հետևանքով օդային տագնապի ազդանշաններ են հնչել Թել Ավիվում, […] ...

Նոյեմբերի 27-ին կմեկնարկի «Բարեկամության գավաթ» անվանումը կրող բռնցքամարտի միջազգային 2-րդ մրցաշարը

16:00 24.11.2024

Նոյեմբերի 27-ին կմեկնարկի «Բարեկամության գավաթ» անվանումը կրող բռնցքամարտի միջազգային 2-րդ մրցաշարը

Նոյեմբերի 27-ին Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ` Դինամո մարզահամալիրում կմեկնարկի «Բարեկամության գավաթ» անվանումը կրող բռնցքամարտի միջազգային 2-րդ մրցաշարը, որին կմասնակցեն Հայաստանի, Վրաստանի Ռուսաստանի, Իսրայելի, Մոլդովայի, Իրանի և Հունաստանի ուժեղագույն պատանի բռնցքամարտիկները։ Մրցաշարի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենան նոյեմբերի 27-ին ժամը 14։00-ին։ Նոյեմբերի 26-ին ժամը 13-ից 15:00-ն կկայանա մրցաշարի մանդատը, իսկ 17։00-ին տեղի կունենա […] ...

BACK_TO_TOP