18:05 18.08.2020
Օգոստոսի 15-ին Covid-19-ից մահացած Հայկական Քրիստոնեական Բժշկական Ասոցիացիայի հիմնադիր, նախագահ Ջանի Հադդադի ընտանիքը չի դադարեցնում բժշկի բարեգործական ծրագրերը, ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում։ Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է բժշկի դուստրը՝ Փեթիա Հադդադը։
«Շնորհակալ ենք բոլորի ցավակցական խոսքերի և Դոկտոր Ջանի Հադդադի գործունեությունը բարձր գնահատելու համար։ Դոկտորի հիմնած ծառայությունը շարունակելու է մեր ընտանիքը, նրա հիմնած Հայկական Քրիստոնեական Բժշկական Ասոցիացիա «ԱՔՄԱ»-ի անդամների և բոլոր նրանց միջոցով, ովքեր պատրաստ են ծառայելու հայ ժողովրդին՝ մնալով հավատարիմ Աստծո, մեր կոչումին և Հայ ժողովրդի առաջ։ Ինչպես Աստվածաշնչում գրված է. «Այս բանում վստահ լինելով, թե Նա՝ Ով ձեր մեջ սկսեց բարի գործը, այն կհասցնի իր ավարտին մինչև Հիսուս Քրիստոսի օրը։ Հարգանքներով՝ Հադդադ ընտանիք»,- ասել է Փեթիա Հադդադը, որը նույնպես վիրաբույժ է։
Հիշեցնենք, որ բժշկական գիտությունների դոկտոր, վիրաբույժ, բազմաթիվ բժշկական աշխատությունների հեղինակ Ջանի Հադդադը 1988 թվականից իր բժշկական թիմով բարեգործական վիրահատություններ է կազմակերպել Գյումրիում, Հայաստանի ու Արցախի բժշկական կենտրոններում։
Ջանի Հադաթը շուրջ 40 բարեգործական ծրագիր է իրականացրել, որոնց մեծ մասը Գյումրի բժշկական կենտրոնում: Արդյունքում հնարավոր է եղել փրկել տասնյակ կյանքեր։ Բարեգործական ծրագրերի շրջանակում Գյումրիում անվճար բուժզննում են անցել և վիրահատվել հարյուրավոր քաղաքացիներ։
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...
14:16 19.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա ԲալաևայինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...