Ինչպես են վերսկսելու աշխատանքը թանգարաններն ու գրադարանները. քննարկում Գյումրիում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+2.09 oC

Ինչպես են վերսկսելու աշխատանքը թանգարաններն ու գրադարանները. քննարկում Գյումրիում

20:00 17.08.2020

Կառավարությունն անցած շաբաթ արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգելու որոշում կայացրեց, միևնույն ժամանակ հանվեցին ու մեղմացվեցին մի շարք սահմանափակումներ: Դրանք մասնավորապես վերաբերեցին անձնական մեքենաներում դիմակ կրելուն, միջոցառումների անցկացմանը, թանգարանների և գրադարանների վերաբացմանը: Երբ և ինչպիսի պայմանների ապահովման դեպքում են աշխատանքը վերսկսելու թանգարաններն ու գրադարանները, պարետատունը դեռ մանրամասներ չի ներկայացրել: Գրադարանների ու թանգարանների տնօրենները այսօր ներկայացրել են մի շարք տարբերակներ և խոսել հնարավոր խնդիրներից:

5 ամիս գրադարաններն ու թանգարանները հարկադիր պարապուրդում են: Աշխատանքային գործունեությունն այլ հարթություն են տեղափոխել: Օնլայն հարթակում են ներկայացնում ցուցանմուշներն ու վիրտուալ էքսկուրսիաներ են կազմակերպում: Համավարակի պայմաններում սա միակ դրական փոփոխությունն է, որ նշում են:

Հիմա արդեն թանգարաններն ու գրադարանները պատրաստվում են վերադառնալ բնականոն աշխատանքի, թեև դեռ հայտնի չէ, թե երբ են վերսկսելու գործունեությունը: Սպասում են պարետատան հրահանգներին:

Համավարակի պայմաններում աշխատանքը վերսկսելը իր նրբություններն ունի։ Միայն ախտահանիչ նյութերի ու ջերմաչափման ապահովումը բավարար չէ: Գրադարաններում վարակի աղբյուր կարող են դառնալ գրքերը, թանգարաններում մարդկանց կուտակումները:

«Գրադարաններում գրքերի վերադարձման խնդիրը կա: Իսկ գիրքը միկրոբների կուտակիչ է համարվում: Ամենաշատը 4 օր է անհրաժեշտ, որ գրքերի վերադարձից հետո այդ վտանգը չեզոքացվի: Գրքերի ախտահանման սարքեր գոյություն ունեն, որոնք Հայաստանում չկա: Իսկ եթե այդպիսի մեթոդներ չեն կիրառվելու, ուրեմն գրքերի 4 օրվա պահեստավորման խնդիր կլինի»,- նշեց Շիրակի մարզային գրադարանի տնօրեն Գևորգ Ամիրյանը:

Թանգարանների ներսում գծանշումներն են պարտադիր լինելու: Էքսկուրսավարի ուղեկցությամբ մեծ խմբերով գտնվել չի թույլատրվելու: Սա էլ, ըստ թանգարանների տնօրենների, դառնալու է բակում կուտակումների պատճառ:

«Բակում կարող են լինել մոտավորապես 50-100 հոգի սպասելիս, որովհետև մենք չենք կարող 25-30 հոգու սպասարկել միաժամանակ, այլ կկարողանանք սպասարկել 7-8 հոգու միաժամանակ: Թեպետ գծանշումներ կլինեն բակում, բայց չենք կարող հսկողություն իրականացնել բակում: Թանգարանի ներսում դա կարող ենք անել, բայց դրսում կամ կամավորներ պետք կլինեն կամ ինչ-որ կառույց է պետք կամ իրավապահները օգնեն, որ մարդիկ իրարից հեռու կանգնեն, ոչ բերեն վարակը թանգարան, ոչ էլ տանեն էնտեղից»,- ասաց Հովհ. Շիրազի հուշատուն-թանգարանի տնօրեն Արա Պապանյանը:

Թանգարանների պահանջարկը մեծ է: Ներքին տուրիզմը Գյումրիում շատ ակտիվ չէ հենց թանգարանների փակ լինելու պատճառով: Հնգամսյա պարապուրդը թանգարանների համար նաև ֆինանսական մեծ կորուստներ է առաջացրել: Տեղական բյուջե թանգարաններից գումար չի մուտքագրվել։ Բացի աշխատավարձից, այլ ծախսերի համար քաղաքային բյուջեից համեստ գումարներ են խնդրելու:

Ինչքան գումար կպահանջվի թանգարանների ու գրադարանների աշխատանքը համավարակի պայմաններում վերսկսելու համար, կախված է նրանից, թե պարետատունն ինչ որոշում կկայացնի: Համենայնդեպս, մինչև սեպտեմբերի կեսը զբոսաշրջային հոսքը Գյումրի շարունակվելու է, ու թանգարան այցելությունները պահանջված են լինելու:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ում մանրածախ առևտրով զբաղվողները նախապես են հայտարարել «Սև ուրբաթ»՝ նվազ պահանջարկի պատճառով

00:00 27.11.2024

ԱՄՆ-ում մանրածախ առևտրով զբաղվողները նախապես են հայտարարել «Սև ուրբաթ»՝ նվազ պահանջարկի պատճառով

Ամերիկյան մանրածախ առևտրականները, պահանջարկի նվազման պայմաններում, սկսել են բազմօրյա վաճառքներ, որոնք համընկնում են «Սև ուրբաթի» հետ, գրում է Financial Times-ը։ 2024 թվականին սև ուրբաթը ընկնում է նոյեմբերի 29-ին, սակայն Walmart Inc., Amazon.com Inc., Target Corp. և Macy’s Inc. դրա կապակցությամբ արդեն ակցիաներ են սկսվել։ Միևնույն ժամանակ, ըստ Circana-ի, ընդհանուր ապրանքային միավորների վաճառքները նոյեմբերի 16-ին ավարտվող […] ...

Մեքսիկայի նախագահը Թրամփին սպառնում է պատասխան մաքսատուրքերով

23:52 26.11.2024

Մեքսիկայի նախագահը Թրամփին սպառնում է պատասխան մաքսատուրքերով

Մեքսիկան պատրաստ կլինի նմանատիպ պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե ԱՄՆ-ում իր ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանվեն, երեքշաբթի ասել է Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ «Մի մաքսատուրքը կհանգեցնի մեկ այլ մաքսատուրքի, և դա կշարունակվի այնքան ժամանակ, մինչև մենք վտանգի տակ կդնենք մեր ընդհանուր ընկերությունները», – ասել է Շեյնբաումը՝ նկատի ունենալով ամերիկյան ավտոարտադրողներին, որոնք […] ...

Երկու հարևան երկրների հանդիպումը պետք է հետաքրքիր լինի․ Սանյոլը՝ Հայաստան-Վրաստան խաղի մասին

23:44 26.11.2024

Երկու հարևան երկրների հանդիպումը պետք է հետաքրքիր լինի․ Սանյոլը՝ Հայաստան-Վրաստան խաղի մասին

Ֆուտբոլի Վրաստանի ազգային հավաքականի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը խոսել է Հայաստանի հավաքականի հետ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի երկխաղյա դիմակայության մասին: «ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կովկասյան դերբի է լինելու: Երկու հարևան երկրների հանդիպումը պետք է որ հետաքրքիր լինի։ Լավ է, որ ստիպված չենք լինի երկար ճանապարհորդության դիմանալ։ Հարևան երկրների մրցակցությունը, անշուշտ, «հավելյալ լարվածություն» կհաղորդի խաղերին: […] ...

Շվեդիան կոչ է արել չինական նավի անձնակազմին ներկայանալ մալուխային միջադեպերի հետաքննությանը

23:38 26.11.2024

Շվեդիան կոչ է արել չինական նավի անձնակազմին ներկայանալ մալուխային միջադեպերի հետաքննությանը

Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը պահանջել է, որ չինական Yi Peng 3 բեռնանավը, որը նավարկելիս է եղել Բալթիկ ծովում երկու ստորջրյա մալուխների մոտով, երբ դրանք խզվել են, այս միջադեպերի հետաքննության շրջանակներում մեկնի Շվեդիա։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Bloomberg-ը։ «Մենք կապի մեջ ենք նավի և Չինաստանի հետ: Մենք մեր ցանկությունն ենք հայտնել, որ այս նավը նավարկվի […] ...

ՆԱՏՕ-ն և Ուկրաինան կքննարկեն Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հետևանքները

23:32 26.11.2024

ՆԱՏՕ-ն և Ուկրաինան կքննարկեն Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հետևանքները

ՆԱՏՕ-ի երկրների մշտական ներկայացուցիչները Բրյուսելում դաշինքի կենտրոնակայանում Ուկրաինայի ներկայացուցչի հետ կքննարկեն ռուսական նոր միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հետևանքները, հաղորդում է RTBF հեռուստաալիքը։ Դեսպանների մակարդակով ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդը հանդիպում է Կիևի նախաձեռնությամբ, պարզաբանում է հեռուստաալիքը։ Զեկույցում նշվում է, որ Ուկրաինան խնդրել է իր արևմտյան գործընկերներին մատակարարել իրեն հակաօդային պաշտպանության վերջին սերնդի համակարգեր։ RTBF-ն ընդգծել է, որ […] ...

Ռոնալդուի դուբլն ու «Ալ Նասրի» հաղթանակը․ Ասիայի ՉԼ

23:25 26.11.2024

Ռոնալդուի դուբլն ու «Ալ Նասրի» հաղթանակը․ Ասիայի ՉԼ

«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» կազմում դուբլի հեղինակ է դարձել։ Կատարական «Ալ Ղարաֆայի» դեմ Ասիայի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրի արտագնա խաղում Ռոնալդուի թիմը հաղթել է 3-1 հաշվով: «Ալ Նասրը» 13 միավորով երկրորդն է, «Ալ Ղարաֆան»` չորս միավորով 7-րդը: ...

BACK_TO_TOP