14:38 17.08.2020
Արթիկի Մողրովենց ու Բմբուլենց ձորեր կոչվող հեղեղատարներն անցնում են հենց քաղաքի միջով, որոնք տարիների ընթացքում վերածվել են չգործող տուֆի հանքերի արտադրական թափոնների կուտակման տարածքների։ Քարակույտեր հիմա էլ կան։ 4 տարի առաջ ուժեղ հեղեղի հոսքի բերվածքները դեռ լիարժեք մաքրված չեն։ Թափոնները հետևանք են ժամանակին հանքերի անփույթ շահագործման, ասում է քաղաքապետի խորհրդականը և ավելացնում՝ այս ուղղությամբ տարիներով վերահսկողություն չի եղել. հետևանքները մեծ ավերածություններն էին, որ տեղի ունեցան 2016 թվականին։
«Առաջին փուլով աշխատանքները կատարվեցին և դրա համար օգտագործվեց 149 մլն դրամ, երկրորդ փուլն այդպես էլ չեղավ, չկառուցվեցին դամբաները, հենապատերի խնդիրը չլուծվեց, ֆինանսավորում չեղավ ու այդպես էլ բնականաբար աշխատանքները չկատարվեցին»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Արթիկի քաղաքապետի խորհրդական Գևորգ Փթուկյանը։
90-ականներից հետո հանքերը չեն աշխատել, սակայն թափոնների կուտակումը շարունակվել է։ Համայնքային իշխանությունները հսկայածավալ աշխատանքներ չեն արել, ձորերի մաքրումը եղել է մասնակի։ Վիճակն ավելի են բարդացրել հարևանությամբ ապրող բնակիչները, որոնք կառուցապատումներ են արել, նեղացրել հուները, իսկ շատերի համար ձորակներն աղբը դատարկելու հարմար տարածքներ են դարձել։
Մարդկային գործոնի վատ հետևանքները տեղումներից հետո մշտական են: 2 ձորերի մաքրման աշխատանքները 2016 թվականի հեղեղումներից հետո էլ լիարժեք չկատարվեցին։ Հատկացված գումարի մի մասը, որը նախատեսված էր առաջին փուլի աշխատանքների համար, շինարարը ստացել է: Դրա շրջանակներում հեղեղատարները մաքրվել են մասնակի, ու գործը պատնեշների կառուցմանը չի հասել։
Պատնեշները կառուցված չեն, հուներն էլ՝ կիսատ մաքրված։ Հարևան տները դարձյալ ապահովագրված չեն հեղեղումներից։ Դավթյանների տունը Բմբուլենց ձորի հենց բերանին է կառուցված: 2016 թվականի ուժեղ հեղեղից տան պարիսպները փլվել էին, իսկ տունը հայտնվել ջրի մեջ։ Այժմ էլ վնասումներ լինում են ուժեղ անձրևների ժամանակ։ Ձորի մոտ 300 մետրանոց հատվածում միայն շինարարները կառուցել են միակողմանի բետոնյա պատնեշ, որն ընդամենը փողոցն է պաշտպանում ջրածածկումներից, փոխարենը վտանգում է հարևան տները։
Եվս մեկ տարի վիճակը չի փոխվի երկու ձորերում էլ։ 2016 թվականից անավարտ մնացած աշխատանքները այլ ծրագրով են շարունակվելու։ Հեղեղատարների մաքրման ու պատնեշների կառուցման համար քաղաքապետարանի ներկայացրած ծրագիրը բնապահպանական է և դրամաշնորհային, նախագծային փաթեթը հաստատվել է։ Այն 1 մլն 432 հազար ամերիկյան դոլար արժողության ծրագիր է, որը փուլային տարբերակով է լինելու։
«Եկող տարի մենք կսկսենք շինաշխատանքները, և մինչև դեկտեմբեր ամիսը կունենանք կառուցված հողապատնեշներ, հեղեղատարներ, մաքրված ու ռեկուլտիվացիայի ենթարկված 40 հա տարածք»,- ասել է Գևորգ Փթուկյանը։
Քարհանքերից բերված թափոններից ձորերի մաքրման այս ծրագիրը էական ու կարևոր նշանակության է նաև բնապահպանական առումով։ Հողերը վերամշակելուց հետո տեղում անտառներ են հիմնվելու, որոնք հեղեղումների դեմ լավագույն պաշտպանությունն են։ Ձորերի բարձրադիր հատվածներում նախատեսվում է կառուցել նաև իրազեկման կայան, կտեղադրվեն հատուկ սարքեր, որոնք կհավաքեն մթնոլորտային երևույթների մասին տվյալներ ու կփոխանցվեն հիդրոմետ ծառայությանը։
15:30 19.04.2025
Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժածԱյսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում` Արարատ գյուղի վարչական տարածքում, «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...